Ռաֆայել Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Սարգսյան
Rafael Sargsyan photo.jpg
Ծնվել է1919
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վախճանվել է2000
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարիչ, մոնումենտալիստ, թատերական նկարիչ-ձևավորող
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ռաֆայել Սեդրակի Սարգսյան (1919, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - 2000, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականին, Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը։ 1949 թվականին ընդունվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա։ Առողջական խնդիրների պատճառով 1952 թվականին տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1956 թվականին։ 1946 թվականից մասնակցել է հանրապետական, ԽՍՀՄ և միջազգային ցուցահանդեսների։ Ձևավորել է Լենինականի (Գյումրու) Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի բազմաթիվ ներկայացումներ։

Ռաֆայել Սարգսյանը մի շարք մոնումենտալ որմնանկարների հեղինակ է, այդ թվում՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարանի գմբեթի՝ համահեղինակությամբ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Մելքոնյանի և Հենրիկ Սիրավնյանի [1]։ Մասնակցել է նաև ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահնադեսի Հայաստանի տաղավարի ձևավորման աշխատանքներին։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, երկար տարիներ դասավանդել է Երևանի Պոլիտեխնիկական (Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ինստիտուտի գծանկարի բաժնում։

ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ 1945 թվականից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Զարեհ Սարգսյանի ավագ եղբայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]