1989 թվականին սիրային կապի մեջ էր դերասանուհի Լուսելիա Սանթուսի հետ, որին հաջորդում է
1990 թվականի հարաբերությունները դերասանուհի Կլաուդիա Ռայայի հետ, երբ վերջինս դեռ ամուսնացած էր։ Դերասանը այդ մասին խոստավանել է նաև հեռուստաեթերում, սակայն նրա և Կլաուդիայի կապը տևեց ընդամենը 4 ամիս, այնուհետև նա մտերիմ հարաբերություններ սկսեց դերասանուհի Դանիելլա Պերեզի հետ և նույն թվականին էլ նրանք ամուսնացան։ Նրանք այդ ժամանակ բրազիլիայի ամենահայտնի և սիրված զույգն էին, միասին զբաղվում էին պարով և համատեղ ապրում էին մինչ 1992 թվականը, Դանիելլա Պերեզի սպանությունը։ Կնոջ Դանիելլայի սպանությունը դերասանի համար դառնում է մեծագույն ողբերգություն, նա հեռանում է հեռուստաէկրաններից, քանի որ ունենում է խորը ընկճախտ, և երկար տարիներ բուժվում հոգեբանի մոտ։ Ստիպված է լինում նաև թողնել մարզվելը, քանի որ սրտամկանի 3 ինֆարկտ է տանում։ Հեռուստաէկրաններ է վերադառնում միայն իր սիրելի կնոջ մոր` Գլորիա Պերեզի հրավերով մասնակցություն ունենալու Կլոն (2001) սերիալի նկարահանումներին։ 2005 թվականին նկարահանվել է նաև Ամերիկա (սերիալ)ում։