Դանիելա Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիելլա Պերեզից)
Դանիելա Պերես
Նուրբ դերասանուհի, որ լույս տալով բոցավառվեց և մոխրացավ
Ծնվել էօգոստոսի 11, 1970(1970-08-11)[1]
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Մահացել էդեկտեմբերի 28, 1992(1992-12-28)[1] (22 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի և բալետի պարող
Ակտիվ շրջան1989—1992
Ծնողներմայր՝ Գլորիա Պերեզ
Ամուսին(ներ)Ռաուլ Գազոլլա (1990-1992)

Դանիելա Պերես Գազոլլա (պորտ.՝ Daniella Perez, օգոստոսի 11, 1970(1970-08-11)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - դեկտեմբերի 28, 1992(1992-12-28)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մոդել, դերասան, պարուհի։

Աշխարհահռչակ գրող, սցենարիստ, դրամատուրգ՝ Գլորիա Պերեսի դուստրը և հայտնի դերասան Ռաուլ Գազոլլայի նախկին կինը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանկուց արվեստասեր, Դանիելլան տարված էր պարով։ 5 տարեկանում նա հաճախում էր պարի դասերի, ինչպես ասում են ծնված օրից նա արդեն ապրում էր արվեստով։ Նկարահանվել է 5 սերիալներում, 1992 թվականին նկարահանվում է իր մոր՝ Գլորիա Պերեզի հեղինակած Մարմնով և հոգով սերիալում։ Հենց այդ սերիալում նա խաղում էր իր գործընկեր Գուլհերմե Պադուայի հետ, որը հեղինակ և հայտնի դերասան էր։ Հենց Գուլհերմե Պադուան էլ իր կնոջ հետ դաժանաբար սպանում է Դանիելլային, զույգին դատապարտում են 19 տարվա ազատազրկման, սակայն Գուլհերմեյի կինը, ով այդ ժամանակ արդեն երկու ամսական հղի էր, ունենում է որդի բանտում, իսկ 1999 թվականին, ազատ արձակվում, և սկսում է հետաքրքրվել օրենքով, իսկ նրա ամուսինը ազատ է արձակվում 2003 թվականին, և դառնում նախարար բողոքական եկեղեցու։

1992 թվականի դեկտեմբերի 29-ին թփուտների խորքում, գիշերով հայտնաբերվում է Դանիելլայի դին, նրա մարմինը 16 անգամ հարվածների էր ենթարկված կտրող - ծակող գործիքի կողմից, նրա դեմքին այնքան էին հարվածել, որ նա ուղղակի անճանաչելի էր դարձել, այս լուրը ցավալի և տխրեցուցիչ եղավ ցանկացած բրազիլացու համար։ Եվ մինչև ոստիկանությունը կհասցներ պարզել, թե ո՞վ է հանցագործության հեղինակը, առանց ամոթի և խղճի խայթ զգալու Պադուայի ամուսինները ցավակցական ուղերձ հղեցին։ Այնուհետև պարզ դարձավ, որ հենց Պադուայի ամուսիններն են սպանել Դանիելլային։ Նրան զանգահարել են, գիշերվա ուշ ժամին հրավիրել քաղաքից հեռու անմարդաբնակ մի վայր և աննկարագրելի դաժանությամբ սպանել։ Սպանության պատճառը անձնական ամբիցիաներն են Գլորիայի հեղինակած սերիալում գլխավոր դերերում լինելով հենց նրա դուստրը և Գուլհերմեն։ Գուլհերմեն հոգեբանական ապրումներ է ունեցել, որը բացատրել է այսպես։ "Ես կարծում էի հայտնի սցենարիստի դուստրը ինձանից կգողանա երբեմնի ճանաչումս։ Ահա թե ինչու ես սպանեցի նրան։" Գլորիայի համար սա անձնական ողբերգություն էր։ Իր հեղինակած սերիալի դերասանը սպանեց իր սեփական դստերը։ Հանցագործները վաղաժամ ազատ արձակվեցին չկրելով իրենց պատիժը։ Գլորիա Պերեզը պայքարում էր որոշումը վերանայելու համար. նա անգամ դիմեց Բրազիլիայի այնժամյա նախագահին, սակայն նրա բոլոր ջանքերը ապարդյուն անցան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելա Պերես» հոդվածին։