Ռաններս
Կոմունայի վարչական կենտրոն | |||
---|---|---|---|
Ռաններս | |||
Randers | |||
| |||
Երկիր | Դանիա | ||
Շրջան | Կենտրոնական Յուտլանդիա | ||
Քաղաքապետ | Հենինգ Ենսեն Նեյհուշ | ||
Հիմնադրված է | մոտ 1000 թվական թ. | ||
Առաջին հիշատակում | 1086 | ||
Մակերես | 800,14 կմ² | ||
ԲԾՄ | 56±1 մետր | ||
Բնակչություն | 60 895 մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 8 | ||
Փոստային դասիչ | 8900, 8920, 8930, 8940, 8960 | ||
Պաշտոնական կայք | randers.dk | ||
| |||
Ռաններս ('ʀɑnɐ̥s, դան․՝ Randers) քաղաք Դանիայում, Յուտլանդիայի արևելքում, Ռաններս կոմունայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Օրհուսի արևելքում, Գուդենո գետի երկայնքին։ Բնակչությունը՝ 64,9 հազար (1972); 55 358 (1992); 55 739 (2004); 59 842 (2009):
Առաջին անգամ հիշատակվում է 1086 թվականից, քաղաքային կանոնադրությունը հաստատվել է 1302 թվականին։ Միջնադարում դարձել է կարևոր առևտրային և եկեղեցական կենտրոն։ Չնայած XVII դարի հրդեհներին, միջնադարյան առևտրականների և այլ շենքերի մի քանի տներ պահպանվել են, այդ թվում՝ Ս.Մորտենի եկեղեցին (1490) և Ս. Հոգու վանքը (1510)։
Արտադրվում են՝ երկաթուղային շարժակազմերի սարքավորումներ, բոլոր եվրոպական երկաթուղային օպերատորների համար[1], սանհանգույցների պարագաներ[2], տեքստիլ արդյունաբերության ապրանքներ (ձեռնոցներ), սննդամթերք (այդ թվում նաև գարեջուր, մսամթերք), գյուղատնտեսական տեխնիկա, կաթնամթերք։
Հայտնի բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմիլի դե Ֆորեսթ (1993 թ.) — դանիացի երգչուհի։
- Կնուդ Դիբի (1915-2011) — ոստիկան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Железнодорожное оборудование | DAN DRYER». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Продукция | DAN DRYER». dan-dryer.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռանդերս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաններս» հոդվածին։ |
|