Ռանգել Սենտ Էլայաս[2], Ալյասկա նահանգիազգային պարկ, որը գտնվում է ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Այն հիմնվել է 1980 թվականի դեկտեմբերի 2-ին։ 1978 թվականից այգին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության անձեռնմխելի մաս։ Այն հանդիսանում է ԱՄՆ ամենամեծ մակերես ունեցող ազգային պարկը։ Զբաղեցնում է 53321 կմ² տարածք։ Այստեղ է գտնվում նաև ԱՄՆ իր բարձրությամբ 2-րդ լեռը՝ Սուրբ իշխան լեռը, որի բարձրությունը հասնում է (5489մ)։ Ազգային պարկը սահմանակից է Կանադայի Քլուեյն ազգային պարկին։
Անքորիջ քաղաք,որը ամենամոտն է ազգային պարկին, կարելի է հասնել ավտոմոբիլային ճանապարհով։ Երկու ասֆալտապատ ճանապարհները անցնում են ազգային պարկի կողքով, որտեղ ստեղծված են հարմարություններ զբոսաշրջիկների համար։ 2007 թվականին ազգային պարկ են այցելել 61085 զբոսաշրջիկ[3]:.