Ռայխսբրյուկե
Ռայխսբրյուկե | |
---|---|
Երկիր | Ավստրիա |
Տեղանք | Լեոպոլդշտադտ, Դոնաուշտադտ և Վիեննա |
Տեսակ | հեծանային կամուրջ, երկհարկանի կամուրջ և երկհարկանի կամուրջ |
Հատում է | Դանուբ, New Danube Canal? և Donauinsel? |
Երկարություն | 528 մետր[1] |
Ռայխսբրյուկե (գերմ.՝ Reichsbrücke), Վիեննայի ամենահայտնի կամուրջը։ Այն միացնում է Մեքսիկոպլացը (Mexicoplatz) Վիեննայի Լեոպոլդշտադտ և Դոնաուշտադտ շրջաններին Դանուբի մյուս ափին, իսկ մեջտեղում փռված է Դոնաուինզելա արհեստական կղզին։ Կղզին ձգվում է քաղաքի առանցքով, որն անցում է կենտրոնից` Շտեֆանպլացից։ Կամուրջն ունի մեքենաների վեց գիծ, հետիոտների ու հեծանվորդների համար նախատեսված երկու գիծ։ Նրանով է անցնում մետրոյի առաջին գիծը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Ռայխսբրյուկեի տեղում առաջին կամուրջը կառուցվել է 1872-1876 թվականներին և կոչվել Կրոնպրինց Ռուդոլֆի կամուրջ (Kronprinz-Rudolph-Brücke): Դա տեղի է ունեցել Դանուբի հունը Վիեննայում կարգավորելուց առաջ։ Գետի վրայով ձգվել է երկաթե ֆերմաներից կառուցված կամուրջը, իսկ Դանուբի երկու ափերից եղել են կամարաձև հատվածներ։ 1919 թվականին, երբ Ավստրիան դարձել է հանրապետություն, կամուրջը վերանվանվել է Ռայխսբրյուկե։
Մեծ ճգնաժամի ժամանակ գործազրկության մակարդակը նվազեցնելու նպատակով 1930-ական թվականներին որոշել են նույն տեղում անցկացնել կախովի կամուրջ։ Խնդրի ինժեներական կողմի լուծումը ստանձնել են ճարտարապետներ Զիգֆրիդ Տայսը (Siegfried Theiß) և Հանս Յակշը (Hans Jaksch), իսկ գեղարվեստական կողմը` Կլեմենս Հոլցմայստերը (Clemens Holzmeister): Հին կամուրջը հոսանքի ուղղությամբ ներքև են իջեցրել 26 մետրով (7 ժամից էլ պակաս ժամանակահատվածում), այնպես որ նոր կառույցը կարող էր կառուցվել նույն տեղում և չխանգարել երթևեկությանը։ Կախովի նոր կամուրջը (այն կառուցվել է 1934-1937 թվականներին) ուներ մեքենաների երթևեկության համար նախատեսված չորս գիծ, տրամվայի երկու գիծ և ամեն կողմում մեկական գիծ հետիոտների համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյխսբրյուկեն եղել է Վիեննայի միակ կամուրջը Դանուբի վրա, որը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Քաղաք մտած խորհրդային զինվորները օդուժ են իջեցրել Կայսերական կամրջի վրա` կանխելով նրա պայթեցումը նահանջող Վերմախտի զինվորականների կողմից։ Արդյունքում կամուրջը վերանվանվել է Կարմիրբանակային (Brücke der Roten Armee): 1948-1952 թվականներին կամուրջը վերակառուցվել է։
Փլուզում
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի օգոստոսի 1-ի կիրակի օրը` գիշերվա ժամը հինգին, կամուրջը փլուզվել է` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ[2]։ Փլուզման ժամանակ վնասվել է բեռնատար մեկ մեքենա, վնասվել են մի քանի նավեր։ Նավագնացությունն ուղղվել է Դոնաուջրանցքի ուղղությամբ. արագ գործարկվել են ժամանակավոր երկու կամուրջներ ավտոմոբիլների ու տրամվայների երթևեկությունն ապահովելու համար։ Կամուրջներն օգտագործվել են հետագա չորս տարիներին։
Նոր կամրջի նախագծման ու կառուցման համար կազմակերպվել է միջազգային մրցույթ, որը շահել է ավստրիացի դրամատուրգ Յոհան Նեստրոյի անունը կրող ընկերությունը[3][4][5]։ Շինարարությունը սկսվել է 1978 թվականին, իսկ նոր կամրջի բացումը կատարվել է 1980 թվականի նոյեմբերին։ Երկու տարի անց` 1982 թվականի սեպտեմբերի 3-ին, երկարատև փորձարկումներից հետո կամրջով թույլատրվել է Վիեննայի մետրոպոլիտենի առաջին գծի գնացքների երթևեկությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://structurae.net/en/structures/reichsbrucke
- ↑ «Reichsbrücke - wien.gv.at» (German). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Auch Reichsbrücke brach am 1. August (The Reichsbrücke also broke on the 1st of August)» (German). Der Standard. 2007 թ․ օգոստոսի 5.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «25 Jahre Reichsbrücke (25 years of the Reichsbrücke)» (German). ORF. 2007 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wiener Reichsbrücke: Einsturz jährt sich zum 30. Mal (Reichsbrücke, Vienna: 30th anniversary of collapse)» (German). Kleine Zeitung. 2007 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայխսբրյուկե» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |