Ռայխսբրյուկե
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Լեոպոլդշտադտ և Դոնաուշտադտ |
Տեսակ | հեծանային կամուրջ և երկհարկանի կամուրջ |
Հատում է | Դանուբ և New Danube? |
Երկարություն | 528 մետր[1] |
![]() | |
![]() |
Ռայխսբրյուկե (գերմ.՝ Reichsbrücke), Վիեննայի ամենահայտնի կամուրջը: Այն միացնում է Մեքսիկոպլացը (Mexicoplatz) Վիեննայի Լեոպոլդշտադտ և Դոնաուշտադտ շրջաններին Դանուբի մյուս ափին, իսկ մեջտեղում փռված է Դոնաուինզելա արհեստական կղզին: Կղզին ձգվում է քաղաքի առանցքով, որն անցում է կենտրոնից` Շտեֆանպլացից: Կամուրջն ունի մեքենաների վեց գիծ, հետիոտների ու հեծանվորդների համար նախատեսված երկու գիծ: Նրանով է անցնում մետրոյի առաջին գիծը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Ռայխսբրյուկեի տեղում առաջին կամուրջը կառուցվել է 1872-1876 թվականներին և կոչվել Կրոնպրինց Ռուդոլֆի կամուրջ (Kronprinz-Rudolph-Brücke): Դա տեղի է ունեցել Դանուբի հունը Վիեննայում կարգավորելուց առաջ: Գետի վրայով ձգվել է երկաթե ֆերմաներից կառուցված կամուրջը, իսկ Դանուբի երկու ափերից եղել են կամարաձև հատվածներ: 1919 թվականին, երբ Ավստրիան դարձել է հանրապետություն, կամուրջը վերանվանվել է Ռայխսբրյուկե:
Մեծ ճգնաժամի ժամանակ գործազրկության մակարդակը նվազեցնելու նպատակով 1930-ական թվականներին որոշել են նույն տեղում անցկացնել կախովի կամուրջ: Խնդրի ինժեներական կողմի լուծումը ստանձնել են ճարտարապետներ Զիգֆրիդ Տայսը (Siegfried Theiß) և Հանս Յակշը (Hans Jaksch), իսկ գեղարվեստական կողմը` Կլեմենս Հոլցմայստերը (Clemens Holzmeister): Հին կամուրջը հոսանքի ուղղությամբ ներքև են իջեցրել 26 մետրով (7 ժամից էլ պակաս ժամանակահատվածում), այնպես որ նոր կառույցը կարող էր կառուցվել նույն տեղում և չխանգարել երթևեկությանը: Կախովի նոր կամուրջը (այն կառուցվել է 1934-1937 թվականներին) ուներ մեքենաների երթևեկության համար նախատեսված չորս գիծ, տրամվայի երկու գիծ և ամեն կողմում մեկական գիծ հետիոտների համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյխսբրյուկեն եղել է Վիեննայի միակ կամուրջը Դանուբի վրա, որը լուրջ վնասվածքներ չի ստացել: Քաղաք մտած խորհրդային զինվորները օդուժ են իջեցրել Կայսերական կամրջի վրա` կանխելով նրա պայթեցումը նահանջող Վերմախտի զինվորականների կողմից: Արդյունքում կամուրջը վերանվանվել է Կարմիրբանակային (Brücke der Roten Armee): 1948-1952 թվականներին կամուրջը վերակառուցվել է:
Փլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թվականի օգոստոսի 1-ի կիրակի օրը` գիշերվա ժամը հինգին, կամուրջը փլուզվել է` դառնալով մեկ մարդու մահվան պատճառ[2]: Փլուզման ժամանակ վնասվել է բեռնատար մեկ մեքենա, վնասվել են մի քանի նավեր: Նավագնացությունն ուղղվել է Դոնաուջրանցքի ուղղությամբ. արագ գործարկվել են ժամանակավոր երկու կամուրջներ ավտոմոբիլների ու տրամվայների երթևեկությունն ապահովելու համար: Կամուրջներն օգտագործվել են հետագա չորս տարիներին:
Նոր կամրջի նախագծման ու կառուցման համար կազմակերպվել է միջազգային մրցույթ, որը շահել է ավստրիացի դրամատուրգ Յոհան Նեստրոյի անունը կրող ընկերությունը[3][4][5]: Շինարարությունը սկսվել է 1978 թվականին, իսկ նոր կամրջի բացումը կատարվել է 1980 թվականի նոյեմբերին: Երկու տարի անց` 1982 թվականի սեպտեմբերի 3-ին, երկարատև փորձարկումներից հետո կամրջով թույլատրվել է Վիեննայի մետրոպոլիտենի առաջին գծի գնացքների երթևեկությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://structurae.net/en/structures/reichsbrucke
- ↑ «Reichsbrücke - wien.gv.at» (German)
- ↑ «Auch Reichsbrücke brach am 1. August (The Reichsbrücke also broke on the 1st of August)» (German)։ Der Standard։ օգոստոսի 5, 2007
- ↑ «25 Jahre Reichsbrücke (25 years of the Reichsbrücke)» (German)։ ORF։ հուլիսի 9, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է 2019-04-08
- ↑ «Wiener Reichsbrücke: Einsturz jährt sich zum 30. Mal (Reichsbrücke, Vienna: 30th anniversary of collapse)» (German)։ Kleine Zeitung։ օգոստոսի 2, 2007
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռայխսբրյուկե կատեգորիայում։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |