Ջորջ Սիգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Սիգալ
անգլ.՝ George Segal
Ծնվել էփետրվարի 13, 1934(1934-02-13)[1][2][3]
ԾննդավայրԳրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 23, 2021(2021-03-23)[4] (87 տարեկան)
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Հաֆերֆորդյան քոլեջ, George School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբանջոյիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և դերասան
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Մարիոն Սիգալ Ֆրիդ
Պարգևներ և մրցանակներ

Ջորջ Սիգալ կրտսեր (անգլ.՝ George Segal, Jr., ծնվ. փետրվարի 13, 1934(1934-02-13)[1][2][3], Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 23, 2021(2021-03-23)[4], Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասան, առաջադրվել է «Օսկար» և BAFTA մրցանակների, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության կրկնակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Սիգալը ծնվել է 1934 թվականին Նյու Յորքի Գրեյթ Նեք վայրում, Լոնգ Այլենդում, Ֆանի Բլանշ Սլոբոդկինայի և հրեական ծագում ունեցող և սոցիալիստական հայացքների տեր Ջորջ Սիգալ ավագի ընտանիքում[7][8][9]։ Քոլեջն ավարտելուց հետո նա ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որը ավարտել է 1955 թվականի[10]։ Իր դերասանական դեբյուտը կայացել է թատերական բեմին, իսկ 1961 թվականին իր պայմանագիրն է կնքել «Columbia Pictures» կինոընկերության հետ՝ դրա հետևանքով տասնամյակի սկզբին հայտնվելով մի շարք ոչ նշանակալի կինոֆիլմերում[11]։

Առաջին հաջողությանը հասել է 1965 թվականին Սթենլի Կրամերի «Հիմարների նավը» տրագիկոմեդիայից հետո։ Մեկ տարի անց Սիգալն առաջադրվել է «Օսկարի» «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» դրամայում կատարած դերի համար։ Հետագայում հաջորդել են հաջողակ դերեր «Քվիլերի մեմորանդում» (1966 թ.), «Ռեմագենյան կամուրջ» (1969 թ.), «Բու և կատվիկ» (1970 թ.), «Սիրել» (1970 թ.), «Գողացված քար» (1972 թ.) և «Դիքի և Ջեյնի զվարճալի արկածները» (1977 թ.) ֆիլմերում։ 1973 թվականին դերասանը արժանացել է «Ոսկե գլոբուս»ի «Ճոխությամբ» ռոմանտիկ կատակերգությունում կատարած դերի համար։

2013 թվականին Սիգալը խաղացել է ABC-ի «Հոլդբերգներ» սիքթոմի գլխավոր դերերից մեկը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սիգալ» հոդվածին։