Սկիզբ է դրել երկաթուղային շոգետրանսպորտի զարգացմանը։ Ստեղծել է «Բլյուխեր» (հանքերի ռելսուղիների համար), իսկ 1829-ին՝ առավել կատարյալ «Ռակետա» (մինչև 50 կմ/ժ արագությամբ) շոգեքարշերը։ 1823-ին Նյուքասլում հիմնադրել է աշխարհում առաջին շոգեքարշաշինական գործարանը։ Սթեֆենսոնի ղեկավարությամբ կառուցվել է ընդհանուր օգտագործման Սթեֆենսոն–Դառլինգթոն երկաթուղին, իսկ նրա ընդունած աղուրի լայնությունը (1435 մմ) ամենատարածվածն է Արևմտյան Եվրոպայի երկաթուղիներում։ Սթեֆենսոնի և նրա որդու՝ Ռոբերտ Սթեֆենսոնի գծագրերով ստեղծված շոգեքարշերը շահագործվել են ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ուրիշ երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 351)։