Ջորջ Սթեֆենսոն
| Ջորջ Սթեֆենսոն
բրիտանական անգլերեն՝ George Stephenson
| |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 9, 1781[1][2][3][…] |
| Ծննդավայր | Wylam, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Մահացել է | օգոստոսի 12, 1848[4][1][2][…] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Tapton House, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
| Գերեզման | Դերբիշիր և Holy Trinity Church, Chesterfield |
| Քաղաքացիություն | |
| Երկեր | Փարիզ |
| Մասնագիտություն | քաղինժեներ, գյուտարար, ճարտարագետ-մեխանիկ, երկաթուղային ինժեներ, locomotive designer և ճարտարագետ |
| Ամուսին | Frances Henderson?, Elizabeth Hindmarsh? և Ellen Gregory? |
| Երեխաներ | Robert Stephenson? |
| Ստորագրություն | |
Զորջ Սթեֆենսոն, Ստիվենսոն (հունիսի 9, 1781[1][2][3][…], Wylam, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - օգոստոսի 12, 1848[4][1][2][…], Tapton House, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի կոնստրուկտոր և գյուտարար։
Սկիզբ է դրել երկաթուղային շոգետրանսպորտի զարգացմանը։ Ստեղծել է «Բլյուխեր» (հանքերի ռելսուղիների համար), իսկ 1829-ին՝ առավել կատարյալ «Ռակետա» (մինչև 50 կմ/ժ արագությամբ) շոգեքարշերը։ 1823-ին Նյուքասլում հիմնադրել է աշխարհում առաջին շոգեքարշաշինական գործարանը։ Սթեֆենսոնի ղեկավարությամբ կառուցվել է ընդհանուր օգտագործման Սթեֆենսոն–Դառլինգթոն երկաթուղին, իսկ նրա ընդունած աղուրի լայնությունը (1435 մմ) ամենատարածվածն է Արևմտյան Եվրոպայի երկաթուղիներում։ Սթեֆենսոնի և նրա որդու՝ Ռոբերտ Սթեֆենսոնի գծագրերով ստեղծված շոգեքարշերը շահագործվել են ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ուրիշ երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Structurae — Ratingen: 1998.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սթեֆենսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 351)։ |