Ջորջ Սեթոն, 6-րդ լորդ Սեթոն
Ջորջ Սեթոն, 6-րդ լորդ Սեթոն | |
---|---|
Ծնվել է | մոտ 1508[1] |
Մահացել է | 1549[1] |
Քաղաքացիություն | Շոտլանդիայի թագավորություն |
Ամուսին | մոտ Elizabeth Hay? |
Ծնողներ | հայր՝ George Seton, 5th Lord Seton?, մայր՝ Lady Janet Hepburn?[2] |
Երեխաներ | Ջորջ Սեթոն, 7-րդ Սեթոն Լորդ, Mary Seton?[2], John Seton?[2], Eleanor Seton?[2], Beatrix Seton?[2], Marion Seton?[2] և Margaret Seton?[2] |
Ջորջ Սեթոն IV, 6-րդ լորդ Սեթոն (մոտ 1508[1] - 1549[1]), Շոտլանդիայի պառլամենտի լորդ։
Եղել է Բոթվելի 1-ին կոմս Պատրիք Հեփբուրնի դստեր՝ Ջանեթ Հոփբուրնի որդին։ Հայրը՝ Սեթոնի 5-րդ լորդը, զոհվել է Ֆլոդենի ճակատամարտում, իսկ մայրն ապրել է ամուսնու մահից հետո ևս 45 տարի և ղեկավարել ընտանեկան գործերը։ Ջորջի չափահաս դառնալուց հետո նա անդամագրվել է Էդինբուրգի Շինզ թաղամասում գտնվող սուրբ Քեթրին Սիենացու մենաստանին։ 1549 թվականին որդու մահից հետո մայրը կազմակերպել է թոռնուհիներից երկուսի ամուսնությունը[3]։
1542 թվականի մարտի 5-ին Ջորջ Սեթոնը նշանակվել է Շոտլանդիայի դատական համակարգում և շատ շոտլանդացի ազնվականների նման 1543 թվականին տվել իր համաձայնությունը թագուհի Մարիի ու Անգլիայի թագաժառանգ Էդուարդ VI-ի ամուսնությանը։ Նույն տարում նրան է հանձնարարվել կարդինալ Բիթոնի հսկողությունը, որը դեմ էր այդ ամուսնությանը, բայց Սեթոնը թույլ է տվել կարդինալին փախչել։
Մահացել է 1549 թվականին և հուղարկավորվել Քուրոս վանքում, քանի որ անգլիացիները 1548 թվականին հրդեհել էին Սեթոնների պալատը[4]։
6-րդ լորդ Սեթոնի խնդրանքով սըր Ռիչարդ Մեյթլենդը սկսել է «Սեթոնների ընտանիքի պատմություն» աշխատությունը, որը նա ավարտին է հասցրել վերջինիս որդու՝ 7-րդ լորդ Սեթոնի օրոք[5]։
Էլիզաբեթ Հեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Ջորջն ամուսնացել է Էլիզաբեթ Հեյի հետ և ունեցել յոթ երեխա․
- Ջորջ Սեթոն, 7-րդ լորդ Սեթոն, ամուսնացել է Ուիլյամ Հեմիլթոնի դուստր Իսոբել Հեմիլթոնի հետ։
- Ջոն Սեթոն, ամուսնացել է Իսոբել Բելֆորի հետ[6]։
- Ջանեթ, մահացել է 2 տարեկանում։
- Մերիոն Սեթոն, որը նախ ամուսնացել է Մենթեյթի 4-րդ կոմս Ջոն Գրահամի հետ և ունեցել հինգ երեխա, ապա նաև՝ Սուդերլենդի 11-րդ կոմս Ջոն Գորդոնի հետ․ Իսոբել Սինքլերը Հելմսդեյլ ամրոցում թունավորել է զույգին և նրանք մահացել են Դանրոբին ամրոցում 1567 թվականի հունիսի 23-ին[7]։
- Մարգարեթ Սեթոն, նախ ամուսնացել է Ռեստալռիգցի սըր Ռոբերտ Լոգանի հետ, բայց զավակներ չի ունեցել, ապա նաև՝ Լեյդիֆլեթցի Դեյվիդ Հեմիլթոնի հետ։
- Բեատրիքս Սեթոն, ամուսացել է Ջորջ Օգիլվիի հետ․ հանդիսանում էին Թեոդոր Ռուզվելտի նախնիները[8]։
- Էլեանոր Սեթոն, ամուսացել է լորդ Սոմերվիլի հետ։
Մարի Պյերիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ անգամ Ջորջն ամուսնացել է Մարի դե Գիզի պալատական ազնվական տիկին Մարի Պյերիսի հետ 1539 թվականին[9]։ Պահպանվել է Նիդրի ամրոցից Մարի դե Գիզին հասցեագրված վերջինիս նամակը, որտեղ նա թագուհուն զգուշացնում է, որ լորդ Սեթոնը լսել է ռեգենտ Առանի կողմից կազմակերպվող մի դավադրության մասին, որով նրանք պատրաստվում էին առևանգել թագուհու մանկահասակ դստերը[10]։
Ջորջն ու Մարին ունեցել են երեք զավակ՝ Ռոբերտ, Ջեյմս ու Մարի Սեթոններ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
- ↑ Maitland, (1829), 38.
- ↑ Maitland (1829), 42-3
- ↑ Maitland, (1829), prologue.
- ↑ Protocol book of James Foulis, SRS (1926), no.206.
- ↑ Fraser, William, ed., Sutherland Book, vol.1 (1892), pp.127-9
- ↑ Descent of Theodore Roosevelt from Edward III through John Beaufort
- ↑ Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 7 (1907), 140.
- ↑ Wood, vol. 1 (1923), 245-7.
- ↑ Maitland, (1829), 42.
- Marguerite Wood ed., Balcarres Papers: Foreign Correspondence with Marie de Lorraine, vol. 1, SHS (1923)
- Maitland, Richard, The History of the House of Seytoun to 1559 by Sir Richard Maitland of Lethington continued by Alexnder Viscount Kingston, Maitland Club (1829)
|