Ջորջ Սեթոն, 6-րդ լորդ Սեթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Սեթոն, 6-րդ լորդ Սեթոն
Ծնվել էմոտ 1508[1]
Մահացել է1549[1]
Քաղաքացիություն Շոտլանդիայի թագավորություն
Ամուսինմոտ Elizabeth Hay?
Ծնողներհայր՝ George Seton, 5th Lord Seton?, մայր՝ Lady Janet Hepburn?[2]
ԵրեխաներՋորջ Սեթոն, 7-րդ Սեթոն Լորդ, Mary Seton?[2], John Seton?[2], Eleanor Seton?[2], Beatrix Seton?[2], Marion Seton?[2] և Margaret Seton?[2]

Ջորջ Սեթոն IV, 6-րդ լորդ Սեթոն (մոտ 1508[1] - 1549[1]), Շոտլանդիայի պառլամենտի լորդ։

Եղել է Բոթվելի 1-ին կոմս Պատրիք Հեփբուրնի դստեր՝ Ջանեթ Հոփբուրնի որդին։ Հայրը՝ Սեթոնի 5-րդ լորդը, զոհվել է Ֆլոդենի ճակատամարտում, իսկ մայրն ապրել է ամուսնու մահից հետո ևս 45 տարի և ղեկավարել ընտանեկան գործերը։ Ջորջի չափահաս դառնալուց հետո նա անդամագրվել է Էդինբուրգի Շինզ թաղամասում գտնվող սուրբ Քեթրին Սիենացու մենաստանին։ 1549 թվականին որդու մահից հետո մայրը կազմակերպել է թոռնուհիներից երկուսի ամուսնությունը[3]։

1542 թվականի մարտի 5-ին Ջորջ Սեթոնը նշանակվել է Շոտլանդիայի դատական համակարգում և շատ շոտլանդացի ազնվականների նման 1543 թվականին տվել իր համաձայնությունը թագուհի Մարիի ու Անգլիայի թագաժառանգ Էդուարդ VI-ի ամուսնությանը։ Նույն տարում նրան է հանձնարարվել կարդինալ Բիթոնի հսկողությունը, որը դեմ էր այդ ամուսնությանը, բայց Սեթոնը թույլ է տվել կարդինալին փախչել։

Մահացել է 1549 թվականին և հուղարկավորվել Քուրոս վանքում, քանի որ անգլիացիները 1548 թվականին հրդեհել էին Սեթոնների պալատը[4]։

6-րդ լորդ Սեթոնի խնդրանքով սըր Ռիչարդ Մեյթլենդը սկսել է «Սեթոնների ընտանիքի պատմություն» աշխատությունը, որը նա ավարտին է հասցրել վերջինիս որդու՝ 7-րդ լորդ Սեթոնի օրոք[5]։

Էլիզաբեթ Հեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ջորջն ամուսնացել է Էլիզաբեթ Հեյի հետ և ունեցել յոթ երեխա․

  • Ջորջ Սեթոն, 7-րդ լորդ Սեթոն, ամուսնացել է Ուիլյամ Հեմիլթոնի դուստր Իսոբել Հեմիլթոնի հետ։
  • Ջոն Սեթոն, ամուսնացել է Իսոբել Բելֆորի հետ[6]։
  • Ջանեթ, մահացել է 2 տարեկանում։
  • Մերիոն Սեթոն, որը նախ ամուսնացել է Մենթեյթի 4-րդ կոմս Ջոն Գրահամի հետ և ունեցել հինգ երեխա, ապա նաև՝ Սուդերլենդի 11-րդ կոմս Ջոն Գորդոնի հետ․ Իսոբել Սինքլերը Հելմսդեյլ ամրոցում թունավորել է զույգին և նրանք մահացել են Դանրոբին ամրոցում 1567 թվականի հունիսի 23-ին[7]։
  • Մարգարեթ Սեթոն, նախ ամուսնացել է Ռեստալռիգցի սըր Ռոբերտ Լոգանի հետ, բայց զավակներ չի ունեցել, ապա նաև՝ Լեյդիֆլեթցի Դեյվիդ Հեմիլթոնի հետ։
  • Բեատրիքս Սեթոն, ամուսացել է Ջորջ Օգիլվիի հետ․ հանդիսանում էին Թեոդոր Ռուզվելտի նախնիները[8]։
  • Էլեանոր Սեթոն, ամուսացել է լորդ Սոմերվիլի հետ։

Մարի Պյերիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ անգամ Ջորջն ամուսնացել է Մարի դե Գիզի պալատական ազնվական տիկին Մարի Պյերիսի հետ 1539 թվականին[9]։ Պահպանվել է Նիդրի ամրոցից Մարի դե Գիզին հասցեագրված վերջինիս նամակը, որտեղ նա թագուհուն զգուշացնում է, որ լորդ Սեթոնը լսել է ռեգենտ Առանի կողմից կազմակերպվող մի դավադրության մասին, որով նրանք պատրաստվում էին առևանգել թագուհու մանկահասակ դստերը[10]։

Ջորջն ու Մարին ունեցել են երեք զավակ՝ Ռոբերտ, Ջեյմս ու Մարի Սեթոններ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. Maitland, (1829), 38.
  4. Maitland (1829), 42-3
  5. Maitland, (1829), prologue.
  6. Protocol book of James Foulis, SRS (1926), no.206.
  7. Fraser, William, ed., Sutherland Book, vol.1 (1892), pp.127-9
  8. Descent of Theodore Roosevelt from Edward III through John Beaufort
  9. Accounts of the Lord High Treasurer of Scotland, vol. 7 (1907), 140.
  10. Wood, vol. 1 (1923), 245-7.
  11. Maitland, (1829), 42.