Քուրոս վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրոս վանք
Հիմնական տվյալներ
Տեսակաբբայություն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՖայֆ[1][2]
ՎանականությունCistercians?
Հիմնական ամսաթվերը1217
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց[3] և հատուկ պահպանվող հուշարձան[2]
Հիմնադրված1217
Փակված է1589
Քարտեզ
Քարտեզ
 Culross Abbey Վիքիպահեստում

Քուրոս վանք, նախկին ցիստերյան աբբայություն Շոտլանդիայի Քուրոս ծխական համայնքում, որը գլխավորում է Քուրոսի վանահայրը։ Մի մասն այսօր էլ օգտագործվում է Շոտլանդիայի եկեղեցու կողմից որպես ծխական եկեղեցի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Ֆայֆի կոմս Մալքոլմ I-ի կողմից 1217 թվականին և առաջին անգամ բնակեցվել Քինլոս վանքի վանականների կողմից։ Վանք կառուցելու համար ընտրվել է Քուրոսը, որովհետև այն եղել է սուրբ Մունգոյի ծննդավայրը։ Ակնհայտ է, որ վանքը կառուցվել է սուրբ Սերֆի կողմից հավանաբար 6-րդ դարում հիմնադրված պիկտական եկեղեցու տեղում։

13-րդ դարի սկզբնական վանքն ունեցել է խաչաձև կառուցվածք։ Մինչև 15-րդ դարավերջը միաբան եղբայրները դադարել էին վանքի ներկայացուցիչ լինելուց և վանքի համայնքը բաղկացած էր միայն 15 վանականից։ Հետևաբար, վանական մենաստանի արևմտյան հատվածը լքվել է, իսկ նավը քանդվել մոտավորապես 1500- ական թվականներին, թեև հավանական է, որ այն վերակառուցվեր ռեֆորմացիայի ժամանակաշրջանում։ 1560 թվականի ռեֆորմիստական պառլամենտը անօրինական է համարել վանական կյանքը Շոտլանդիայում, բայց այն պետք է բնական ճանապարհով անհետանար՝ վերջին վանականի հետ։ 1580-ական թվականներին տեղական ծխական համայնքը սկսել է աղոթել հին վանքի արևելյան թևում, 1633 թվականին այն ամբողջությամբ ու օրինական կերպով հատկացվել է ծխական եկեղեցու օգտագործմանը, իսկ հարակից շենքերը քայքայվել են։

1642 թվականին Քարնոքի տիրակալ սըր Ջորջ Բրյուսը հյուսիսային տրանսեպտը վերածել է դամբարանատան։ Նրա, իր կնոջ և ութ երեխաների ալեբաստրե արձաններն այսօր էլ կարելի է տեսնել այնտեղ։ Վանքը վերանորոգվել է 1823 թվականին, թեև սկզբնական շատ կառույցներ ապամոնտաժվել են, ներառյալ տրանսեպտի մատուռները։ Եվս մեկ վերանորոգում է տեղի ունեցել 1905 թվականին, որն իրականացվել է գլազգոուացի ճարտարապետ Փիթր ՄաքԳրեգոր Չալմերսի կողմից[4]․ վերջինս վերականգնել է մատուռներն ու կառույցներին հաղորդել դրանց ներկայիս տեսքը։ Վանքի արևելյան մասերն այսօր էլ օգտագործվում են երկրպագության համար և բաց են հանրության առջև։

Ասում են, թե վանքի տակ գոյություն ունի գաղտնի անցուղի, որտեղ ոսկե աթոռին նստած մի տղամաարդ սպասում է, որ իրեն գտնողին հանձնի արժեքավոր գանձեր։ Մի պատմության համաձայն՝ շատ տարիներ առաջ մի կույր սրնգահար որոշել է դա անել և իր շան հետ մտնելով Նյուգեյթից, սրինգը նվագելով առաջացել է մինչև արևմտյան Քիրք, որը հեռու է երեք քառորդ մղոն։ Նրա շունը դուրս է եկել, բայց սրնգահարին այլևս ո՛չ տեսել են, ո՛չ էլ նրա մասին լսել[5]։

Մերօրյա օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ջորջ Բրյուսի հուշարձանը

Վանքի ավերակները գտնվում են «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության հսկողության տակ։ Վանքի անվնաս հատվածն օգտագործվում է Շոտլանդիայի եկեղեցու կողմից որպես ծխական եկեղեցի։ Եկեղեցու գլխավոր արևելյան պատուհանը գունավոր ապակուց է պատրաստված, կան նաև գունավոր ապակուց պատրաստված մի քանի այլ պատուհաններ։

Եկեղեցում անցկացվել են մշակութային մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Ֆայֆի օպերայի առաջին համերգը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քուրոսի վանահայրեր
  • Էլիզաբեթ Մելվիլ (լեդի Քուրոս)
  • Շոտլանդիայի եկեղեցու եկեղեցական ծխերի ցուցակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Historic Environment Scotland ID
  2. 2,0 2,1 http://portal.historicenvironment.scot/designation/SM13334
  3. Historic Environment Scotland ID
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  5. Beare, Beryl (1996), Scotland. Myths & Legends. Pub. Parragon, Avonmouth. 0-7525-1694-9. P. 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]