Ջորդան Միլեր
Ջորդան Միլեր անգլ.՝ Jourdan Miller | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1993 |
Ծննդավայր | Օլիմպիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Mountain View High School? |
Մասնագիտություն | մոդել |
Ջորդան Միլեր (հոկտեմբերի 6, 1993, Բենդ, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Դարձավ հայտնի, երբ հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 20–րդ սեզոնը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլերը ծնվել է Օլիմպիայում (Վաշինգտոն)։ 2001 թվականին նրա ծնողները տեղափոխվեցին Բենդ (Օրենգոն), որտեղ նա մեծացավ իր երկու քույրերի հետ միասին։ Սովորել է Բենդի «Mountain View» ավագ դպրոցում[1]։ Նախքան Ամերիկայի հաջորդ թոփ մոդելին մասնակցելը նա ստորագրել էր պայմանագիր Code Model Management մոդելային գործակալության հետ Նյու Յորքում[2]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Միլերը մասնակցեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուին։ Նա համարվում էր այդ սեզոնի ամենաուժեղ մասնակիցներից մեկը՝ ունենալով երեք հաղթանակ մարտահրավերներում և վեց շաբաթվա լավագույն լուսանկար։ Ըստ հեռուստաշոուի կազմակերպիչ և ժյուրի Թայրա Բենքսի, Միլերի լուսանկարները ամենահաջողվածներից են շոուի ողջ շրջանակներում։ 8–րդ շաբաթվա ժամանակ Միլերը չկարողացավ հաղթել մարտահրավերը և չստացավ ոչ մի առաջարկ դիզայներների կողմից։ Բալիում վերջնական անցուղային ներկայացման ժամանակ Միլերը ընկավ իր բարձրակրունկների վրայից։ Չնայած դրան, ժյուրիի անդամները միևնույն է գնահատեցին նրա կազմվածքը, կանացիությունը, անցուղային քայլվածքը և հայտարարեցին նրան հաղթող[3]։
Որպես մրցանակ Միլերը կնքեց պայամանգիր NEXT Model Management մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում, հայտնվեց Nylon ամսագրում և կնքեց 100,000 դոլարանոց պայամագիր Guess բրենդի հետ։
Մրցույթից հետո 2014 թվականին նա հայտնվեց Մալազիայի Cleo ամսագրի շապիկին և August Man ամսագրի էջերում[4]։ Հայտնվեց նաև SÝN, Swiss Made, Ellements, Kode, Cake և Ugly ամսագրերում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bend woman on America's Next Top Model». KTVZ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Jourdan Miller». The FMD - FashionModelDirectory.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Andrea Reiher (2013 թ․ նոյեմբերի 15). «'America's Next Top Model' Cycle 20 winner: Jourdan Miller, Marvin Cortes or Cory Hindorff, who won? - Zap2it - News & Features». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Cleo Malaysia - Cleo Malaysia's Photos - Facebook». Facebook.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Jourdan Miller Rzonca @lovejourdan Instagram photos - Websta». Websta. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
|