Ջոջո Մոյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոջո Մոյես
անգլ.՝ Jojo Moyes
Ծննդյան անունանգլ.՝ Pauline Sara Jo Moyes
Ծնվել էօգոստոսի 4, 1969(1969-08-04)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՄեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող և սցենարիստ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի համալսարանի Հոլոուեյ Թագավորական քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe Giver of Stars?
Պարգևներ
Կայքjojomoyes.com
 Jojo Moyes Վիքիպահեստում

Ջոջո Մոյես (անգլ.՝ Jojo Moyes, օգոստոսի 4, 1969(1969-08-04)[1][2], Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լրագրող և ռոմանտիկ գրող։ Նա այն եզակի գրողներից է, որն արժանացել է ռոմանտիկ արձակագիրների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարվա ռոմանտիկ նովել» մրցանակին երկու անգամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլին Սառա ջո Մոյեսը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 4-ին Լոնդոնում, Անգլիա, Մեծ Բրիտանիա[3]։ Սովորել է Լոնդոնի «Royal Holloway» և «Bedford New College» համալսարաններում։ 1992 թվականին «The Independent» թերթի կողմից նա ստացել է Լոնդոնի քաղաքային համալսարանում հետդիպլոմային թերթի լրագրության դասընթացները անցնելու հնարավորություն։ Հետագայում նա տասը տարի աշխատել է «The Independent»-ում (բացառությամբ մեկ տարվա, երբ նա աշխատել է Հոնկոնգի «Sunday Morning Post»-ում ), դառնալով լուրերի խմբագրի օգնական 1998 թվականին։ 2002 թվականին նա դարձել է «Arts» և «Media» թերթերի թղթակից[4]։

Ստեղծագործական աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մոյեսը դարձավ լիակատար վիապասան, երբ տպագրվեց նրա առաջին գիրքը՝ «Sheltering Rain»-ը։ Նա դեռևս շարունակում է հոդվածներ գրել «The Daily Telegraph»-ի համար[5]։ Նա կրկնակի մրցանակ է ստացել արձակագիրների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարվա ռոմանտիկ նովել» մրցույթում։ Առաջին մրցանակին նա արժանացել է 2004 թվականին «Foreign Fruit»-ի[6], իսկ երկրորդը 2011 թվականին՝ «The Last Letter From Your Lover»-ի համար[7]։

Մոյեսն ապրում է «Saffron Walden» ֆերմայում իր ամուսնու՝ լրագրող Չարլզ Արթուրի և երեք երեխաների հետ[8]։ 2013 թվականին հայտարարվեց, որ Մայքլ Վեբերը և Սկոտ Նոյսթադթերը վարձվել են «Me Before You» գրքի ադապտացիան գրելու համար[9]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sheltering Rain (2002)
  • Foreign Fruit (2003) (տպագրվել է ԱՄՆ-ում որպես Windfallen)
  • The Peacock Emporium (2004)
  • The Ship of Brides (2005)
  • Silver Bay (2007)
  • Night Music (2008)
  • The Horse Dancer (2009)
  • The Last Letter From Your Lover (2010)
  • Me Before You (2012) / Ես` քեզնից առաջ
  • Honeymoon In Paris (2012)
  • The Girl You Left Behind (2012)
  • The One Plus One (2014) (Տպագրվել է ԱՄՆ-ում որպես One Plus One)
  • After You (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. «Jojo Moyes: Biography». webbiography.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Jojo Moyes». jojomoyes.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. «Jojo Moyes». Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «Welcome – The Romantic Novelists' Association». rna-uk.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «Jojo Moyes». thebookseller.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «Curtis Brown». curtisbrown.co.uk. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. «ME BEFORE YOU to Be Adapted by Scott Neustadter and Michael H. Weber». Collider. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոջո Մոյես» հոդվածին։