Ջոնի Բաքլենդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջոնի Բաքլենդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jonny Buckland |
Ի ծնե անուն | Ջոնաթան Մարկ Բաքլենդ |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1977 Իսլինգթոն, Լոնդոն, Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, վոկալիստ |
Գործիքներ | Fender Thinline Telecaster Fender Jazzmaster Gibson ES-335 |
Գործունեություն | 1995 - այժմ |
Լեյբլ | Parlophone, Capitol |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ (2000) և Alun School? (1995) |
Անդամակցություն | Քոլդփլեյ |
Ստորագրություն | |
Jonny Buckland Վիքիպահեստում |
Ջոնաթան Մարկ Ջոնի Բաքլենդ (անգլ.՝ Jonathan Mark "Jonny" Buckland, սեպտեմբերի 11, 1977[1], Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երաժիշտ, ավելի հայտնիէ որպես Քոլդփլեյ խմբի կիթառահար։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաքլենդը ծնվել է Իսլինգթոնում, Լոնդոնում։ Երբ նա 4 տարեկան էր, ընտանիքի հետ մեկնել է ապրելու Պանտիմուինում, Հյուսիսային Ուելսում։ Ջոնին սկսել է երաժշտությամբ զբաղվել իր եղբոր՝ Տիմայի ոգեշնչմամամբ, ով «My Bloody Valentine»-ի մեծ երկրպագու է։ Կիթառ նվագել սկսել է 11 տարեկանում։ Բաքլենդը ավարտել Մոլդ քաղաքի Alun School-ը, իսկ հետո Լոնդոնի Համալսարանի քոլեջում սովորել է մաթեմատիկա և աստղագիտություն։ Հենց այստեղ է հանդիպել խմբի իր ապագա կոլեգաներին։ Համալսարանում սովորելու տարիներին դպրոցի պահակ է աշխատել։ Ջոնիի մոտ երաժշտական հետաքրքրություններ առաջացրել են Էրիկ Կլեպտոնը, Ջորջ Հարիսոնը և Ջիմի Հենդրիքսը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիս Մարտինը նրան հաճախ անվանում է «Ջոնի-բոյ»։ Մի անգամ Մարտինը ասել է. «Առանց Ջոնիի չէր լինի նաև Քոլդփլեյը»։ Բաքլենդը համարվում է Մարտինի դստեր խորթ հայրը։ Բաքլենդը այժմ ապրում է իր կնոջ և դստեր հետ, ով ծնվել է 2007 թվականի նոյեմբերի 3-ին։