Jump to content

Ջոնաթան Քերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Քերոլ
Ծնվել էհունվարի 26, 1949(1949-01-26)[1][2][2][…] (75 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌատգերսի համալսարան և Վիրջինիայի համալսարան
Պարգևներ
ԶավակներRyder Carroll?[6]
Կայքjonathancarroll.com
 Jonathan Carroll Վիքիպահեստում

Ջոնաթան Քերոլ (անգլ.՝ Jonathan Carroll, հունվարի 26, 1949(1949-01-26)[1][2][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի գրող։ Հիմնականում հայտնի է դարձել շնորհիվ իր վեպերի, որոնք գրվել են մոգական ռեալիզմ ժանրով։ Գրել է նաև պատմվածքներ։

Կոմպոզիտոր Սթիվեն Ռայխի եղբայրն է (մայրական կողմից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Սեմյուել Քերոլլը ծնվել է 1949 թվականի հունվարի 26–ին Նյու-Յորքում, ԱՄՆ։ Ծնողներն էին սցենարիստ Սիդնեյ Քերոլլը և դերասանուհի, բանաստեղծ-երգահան Ջուն Քերոլլը, որը մասնակցել է բրոդվեյյան բազմաթիվ բեմադրությունների։ Նրա ծնողները հրեաներ էին, բայց նա մեծացել է որպես քրիստոնեական կրոնի հետևորդ։ Ինքը` Ջոնաթանը, իրեն նկարագրել է որպես «դժվար» դեռահաս։ Լումիսի դպրոցի (Loomis School) ընդհանուր տարրական կրթությունից հետո Կոնեկտիկուտում Քերոլը ընդունվում է Ռատգերսի համալսարանը, որը գերազանց ավարտում է 1971 թվականին։ Նույն թվականին նա ամուսնանում է նկարչուհի Բևերլի Շրայների հետ։ 1974 թվականից ապրել է Վիեննայում։ Մի քանի տարի անց սկսում է դասավանդել գրականություն Ամերիկյան միջազգային դպրոցում։ 1976 թվականին «Երեկույթ Բրենդի մոտ» պատմվածքի հրատարակությունից հետո տեղի է ունենում Քերոլի գրական դեբյուտը, իսկ նրա առաջին վեպը` «Ծիծաղի երկիր»-ը, լույս է տեսնում 1980 թվականին։

«Ծիծաղի երկիր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիստական վեպը, որ պատմվում է առաջին դեմքով, երիտասարդ ուսուցիչ Թոմաս Էբբիի մասին է, որը ուսումնասիրում է իր պատանեկության սիրած գրքի հեղինակի կենսագրությունը։ Գրքում նկարագրվում է հեղինակի հանդիպումը դստեր հետ իր և իր մահացած հոր, ըստ երևույթին, հորինած Միսսուրիում գտնվող հայրենի քաղաքում՝ Գալենում։ Առերևույթ ամեն ինչ լավ է երևում, քանի դեռ Գալենում շունը չի սկսում խոսել աբբաների հետ։ Աստիճանաբար ջնջվում է Աբբայության հետազոտության միջոցով ստեղծված երևակայական աշխարհի և Գալենի բնակիչների կյանքի միջև եղած սահմանը։ Եվ ընթերցողը սկսում է խորհել՝ որքանով կարելի է վստահել այս պատմողին։ Հաջորդ վեպերում կընդլայնվեն այս թեմաները, սակայն հաճախ հանդես կգան անվստահելի պատմողներ այն աշխարհում, որտեղ մոգությունը ընկալվում է որպես իրականություն։ (Մեկնաբաններից մեկում հայտարարել է, որ «եթե նա լիներ եռաբաղադրիչ անունով լատինաամերիկացի գրող, նրա գրքերը կհամարվեին մոգական ռեալիզմի ժանրից»)։

Քերոլը Ֆենտեզի համաշխարհային մրցանակի (1988) դափնեկիր է։ Նրա պատմվածքների ժողովածուն արժանացել է Բրեմ Ստոկերի  մրցանակի (1995), իսկ «Շների թանգարանից դուրս» վեպ Բրիտանական ֆանտազիա մրցանակի է արժանացել։ Քերոլի «Տունը անձրևի տակ» պատմվածքը Պուշկարտի մրցանակային կոմիտեի կողմից ճանաչվել է որպես տարվա լավագույն պատմվածքներից մեկը, իսկ 1989 թվականին նրա «Ծիծաղի երկիր» վեպը արժանացել է ֆրանսիական «Ապոլլո» մրցանակի:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 - Ծիծաղի երկիր / The Land of Laughs
  • 1983 - Մեր ստվերի ձայնը / Voice of Our Shadow
  • 1987 - Լուսնի ոսկորները / Bones of the Moon
  • 1988 - Նինջ բոցերի մեջ/ Sleeping in flame
  • 1989 - Երեխան երկնքի միջով / A Child Across the Sky
  • 1990 - Սև կոկտեյլ / Black Cocktail )
  • 1991 - Շների թանգարանից դուրս / Outside the Dog Museum
  • 1993 - Լռությունից հետո/ After silence
  • 1993 - Ատամի փերիներից /From the Teeth of Angels
  • 1995 - / The Panic Hand (պատմվածքների ժողովածու)
  • 1997 - Համբուրել փեթակը / Kissing The Beehive
  • 2000 - Ձողերի հարսանիքը / The Marriage of Sticks
  • 2001 - Փայտե ծով / The Wooden Sea
  • 2002 - Սպիտակ խնձորներ / White Apples
  • 2005 - Ապակե ապուր/ Glass Soup
  • 2008 -Սիրահարված ուրվականը / A Ghost In Love

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Քերոլ» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]