Ապոլլո մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապոլլո
Ապոլլո մրցանակ
Տեսակգրական պարգև և science fiction award?
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրվել է1972
Անվանված էԱպոլո 11
Կայքquarante-deux.org/prix/apollo.html

Ապոլլո (ֆր.՝ Prix Apollo), ամենամյա գրական մրցանակ, որը տրվել է 1972 թվականից մինչև 1990 թվականը լավագույն գիտաֆանտաստիկ վեպերի համար, որոնք ստեղծվել էին նախորդ տարում ֆրանսերենով։ Դափնեկիր վեպերի մեծ մասը թարգմանվել էին անգլերենից և նախկինում հրատարակվել ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը հիմնել է ֆրանսիացի գրող Ժակ Սադուլը (ֆր.՝ Jacques Sadoul), որը գիտական ֆանտաստիկայի ժանրի բազմաթիվ անթոլոգիաների հեղինակ է։

Ժակ Սադուլը հայտնել է, որ մրցանակի անունը տրվել է ի պատիվ ամերիկյան տիեզերական Ապոլոն (ծրագիր) ծրագրի, ավելի կոնկրետ` ի պատիվ Ապոլոն 11-ի։

Այսպիսով`ստեղծվեց Ապոլլո մրցանակը` ի պատիվ Ապոլոն 11-ի, որը առաջին անգամ մարդուն հասցրեց Լուսին։ Փաստորեն այդ անունը ընտրվել էր մի քանի նպատակով. փորձում էին նկատվել լրագրողների կողմից։

Մրցանակի ժյուրիի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժակ Սադուլ
  • Ռենե Բարժավել (ֆր.՝ René Barjavel) — գրող, լրագրող և քննադատ
  • Ժակ Բերժե (ֆր.՝ Jacques Bergier) — ֆանտաստիկ գրող, պատմաբան, փիլիսոփա, դետեկտիվ, ինժեներ
  • Ժան-Ժակ Բրոշե (ֆր.՝ Jean-Jacques Brochier) —լրագրող, խմբագրի
  • Միշել Բյուտոր (ֆր.՝ Michel Butor) — գրող
  • Միշել Դեմյուտ (ֆր.՝ Michel Demuth) — գրող, թարգմանիչ, հրատարակիչ
  • Ժակ Գուամարդ (ֆր.՝ Jacques Goimard) —էսսեիստ և գիտական ֆանտաստիկայի հավաքածուի խմբագիր
  • Ֆրանսիս Լակասսին (ֆր.՝ Francis Lacassin) —լրագրող, հրատարակիչ, գրող, սցենարիստ և էսսեիստ
  • Միշել Լանսալոտ (ֆր.՝ Michel Lancelot) —հեռուստա-ռադիոհաղորդավար
  • Ֆրանսուա Լե Լիոնե (ֆր.՝ François Le Lionnais) —ինժեներ-քիմիկ և մաթեմատիկոս
  • Ալեն Ռոբ-Գրիյե (ֆր.՝ Alain Robbe-Grillet) — գրող

Ժյուրիի կազմը համալրելու հրավեր էին ստացել նաև գրողներ Ժերար Կլեյնը և Պեր Բուլը, բայց նրանք մերժել էին առաջարկը։

Դափնեկիրներ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անուն (հայերեն և ֆրանսերեն) Հեղինակ Հրատարակչություն
1972 Մեռյալների կղզին (L'Île des morts) Ռոջեր Ժելյազնի OPTA
1973 Ամեն ինչ Զանզիբարում (Tous à Zanzibar) Ջոն Բրաններ Robert Laffont
1974 Երկաթե ցանկություն (Rêve de fer) Նորման Սպինրադ OPTA
1975 Ներդրում (L'Enchâssement) Իյեն ՈՒոտսոն Calmann-Lévy
1976 Գիշերային թևեր (Les Ailes de la nuit) Ռոբերտ Սիլվերբերգ J'ai lu
1977 Դա թանկ մարդկությունն է (Cette chère humanité) Ֆիլիպ Կյուրվալ Robert Laffont
1978 Խելլստրոմի փեթակը (La Ruche d'Hellstrom) Ֆրենկ Հերբերտ Albin Michel
1979 Դարպասներ (La Grande Porte) Ֆրեդերիկ Պոլ Calmann-Lévy
1980 Տեսողության աներեսությունը (Persistance de la vision) Ջոն Վարլի Denoël
1981 Գիհու ժամանակը (Le Temps des genevriers) Քեյթ Վիլհելմ Denoël
1982 Ապուշ-թագավորը (L'Idiot-roi) Սքոթ Բեյկեր J'ai lu
1983 Ոլորտ և անիվ (L'Orbe et la roue) Միշել Ժերի Robert Laffont
1984 Սերմանում են անդունդները (Les Semeurs d'abîmes) Սերժ Բրյուսսոլո Fleuve noir
1985 Ավտարխի միջնաբերդը (La Citadelle de l'Autarque) Ջին Վուլֆ Denoël
1986 Արյունի մեջ հնչող երաժշտություն (La Musique du sang) Գրեգ Բիր la Découverte
1987 Անուբիսի դարպասները (Les Voies d'Anubis) Տիմ Փովերս J'ai lu
1988 Սառցե ընկերություն (La Compagnie des glaces) Ժորժ-Ժան Ապնո Fleuve noir
1989 Ծիծաղի երկիր (Le Pays du fou rire) Ջոնաթան Քերոլ J'ai Lu
1990 Արգենտինա(Argentine) Ջոել Հուսեին Denoël

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. : Sadoul, Jacques, Histoire de la science-fiction moderne: 2. Domaine français, Paris, «J'ai lu». — Vol. 2։
  2. Prix SF/Apollo | Quarante-Deux Արխիվացված 2006-09-29 Wayback Machine ֆր.՝ Список лауреатов