Ֆրեդերիկ Պոլ
Ֆրեդերիկ Պոլ անգլ.՝ Frederik Pohl | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Frederik George Pohl, Jr. |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 2013[1][2][3][…] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Arlington Heights, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[3] |
Մասնագիտություն | խմբագիր, վիպասան, գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող և literary agent |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Brooklyn Technical High School? |
Ժանրեր | ֆանտաստիկա և գիտական ֆանտաստիկա |
Գրական ուղղություններ | Futurians? |
Ուշագրավ աշխատանքներ | Gateway? և The Space Merchants? |
Ստեղծագործությունների ցանկ | list of works by Frederik Pohl? |
Պարգևներ | |
Ամուսին | Leslie Perri?, Dorothy Les Tina?, Judith Merril?, Carol Ulf Stanton? և Elizabeth Anne Hull? |
Կայք | frederikpohl.com |
![]() |
Ֆրեդերիկ Պոլ (անգլ.՝ Frederik Pohl, նոյեմբերի 26, 1919[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 2, 2013[1][2][3][…], Arlington Heights, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆանտաստ գրող, խմբագիր և Գիտական ֆանտաստիկայի երկրպագուների միության ակտիվ գործիչ։ Արժանացել է Գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի փառքի սրահում ներկայացված լինելու բարձրագույն պատվին (1998)[13]։
Համաշխարհային Գիտաֆանտաստիկ միության կողմից արժանացել է 2010 թվականի Հյուգոյի մրցանակի՝ որպես լավագույն սիրողական գրող[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Պոլը սովորել է Բրուքլինի հանրակրթական, ապա Տեխնիկական բարձրագույն դպրոցում։ 17 տարեկանում թողել է ուսումը[15]։ Հետագայում, 2009 թվականին նա ստացել է այդ ուսումնարանի պատվավոր դիպլոմ[16]։
1936 թվականին մասնակցել է Ֆիլադելֆիայում կայացած Ֆանտաստների առաջին համաշխարհային կոնվենցիային։ 19 տարեկանում Իսահակ Ազիմովի, Ս. Կորնբլատի և Դ. Նայթի հետ միասին հիմնել են Ֆուտուրյանականներ ֆանտաստ գրականության երկրպագուների միությունը[15][17]։ Նրանք այդ ժամանակ սկսել են հրատարակել և խմբագրել գիտական ֆանտաստիկայի երկու ամսագիր՝ Astonishing Stories և Super Science Stories, որտեղ տարբեր կեղծանունների ներքո հրատարակել են նաև իրենց իսկ ստեղծագործությունները[18]։
Ֆրեդերիկ Պոլը, 1943-1945 թվականներին ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո, երկար ժամանակ աշխատել է գրական գործակալ, մասնավորապես, Այզեկ Ազիմովի և Հոլ Կլեմենտի համար[19]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Պոլը մինչև 1966 թվականը հրատարակել է If և Galaxy ամսագրերը[20]։ 1956 թվականից սկսել է հրատարակել իր անվամբ։ Հենց այդ ժամանակ էլ Պոլի և Կորնբլատի համահեղինակությամբ ստեղծվել են մի քանի ստեղծագործություններ։ Դրանցից են 1953 թվականին գրված «Տիեզերք վաճառողները» վեպը[21], որն ունեցավ շարունակություններ՝ «Վաճառականների պատերազմը» (1984), «Փնտրել երկինք» (1954), «Օրենքով գլադիատոր» (1955) և այլ ստեղծագործություններ։ Պոլի և Կորնբլատի համատեղ գրված «Հանդիպում» պատմվածքը 1973 թվականին շահել է Հյուգոյի անվան մրցանակ։ Այս երկու հեղինակների վեպերը, որպես կանոն, խիստ-սոցիալական երգիծական ստեղծագործություններ են, որոնք այժմ դասվում են դասական ժանրի ստեղծագործությունների շարքին[22][23]։
Գործունեություն և վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1954-1991 թվականներին Ֆրեդերիկ Պոլը համագործակցել է Ջեք Ուիլյամսոնի հետ[Ն 1]: Մինչև 1970-ական թվականների սկիզբը Պոլի պատմվածքներն ավելի հաջողված էին, քան վեպերը։ Նա հրատարակչական ակտիվ գործունեությունը դադարեցնելուց հետո ներկայացել է որպես տաղանդավոր վիպասան։
Ֆրեդերիկ Պոլի հրատարակված առաջին վեպը «Մարդ պլյուս» վեպն է[25], որը 1976 թվականին ստացել է Նեբյուլա մրցանակ։ Երկրորդ՝ «Դարպասներ» վեպը նույնպես ստացել է Նեբյուլայի, Հյուգոյի մրցանակ և Ջոն Կեմպբելի հուշամրցանակ 1977 թվականին[20]։ Այնուհետև, 1979 թվականին գրել է «Ջեմ» վեպը, որի համար արժանացել է 1980 թվականի Ազգային գիրք մրցանակի Գիտական ֆանտաստիկա կատեգորիայում[26]։ Հետագայում գրել է «Քաղաքի տարիներ», «Սև աստղերի արևածագը», «Աշխարհը ժամանակի վերջում» և բազմաթիվ այլ վեպեր։ Նա գրել է նաև Դարպասներ վեպի շարունակությունը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Պոլը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 2-ին, 93 տարեկանում[27]։
Համակարգչային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Պոլի գրքի մոտիվներով ստեղծվել են համակարգչային խաղեր, որոնցից են՝
- Frederick Pohl's Gateway
- Gateway 2: Homeworld
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկայլարկ Մրցանակ (անգլ.՝ Skylark, 1966 թվական)
- Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award) 1973 թվական, Հանդիպում պատմվածք (անգլ.՝ The Meeting), 1972 թվական
- Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), 1973 թվական, Ոսկու աստղազարդ ավարտը վիպակ (անգլ.՝ The Gold at the Starbow’s End), 1972 թվական
- Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), 1976 թվական, Մարդ պլյուս վեպ (անգլ.՝ Man Plus)
- Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), Դարպասներ վեպ (անգլ.՝ Gateway), 1977 թվական
- Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), 1978 թվական, Դարպասներ Գիտական ֆանտաստիկայի ժանրի վեպ (անգլ.՝ Gateway), 1977 թվական
- Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award), 1978 թվական, Դարպասներ վեպ (անգլ.՝ Gateway), 1977 թվական
- Ջոն Կեմպբելի հուշամրցանակ, Լավագույն գիտական ֆանտաստիկ ժանրիԴարպասներ (անգլ.՝ Gateway) վեպ, 1977 թվական
- Ապոլո մրցանակ Դարպասներ վեպի համար
- Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), Տեղեկատու (անգլ.՝ Reference Book), Ապագայի ճանապարհը (անգլ.՝ The Way the Future Was), 1979 թվական
- Ջոն Կեմպբելի հուշամրցանակ, 1985 թվական, Քաղաքի տարիներ գիտական ֆանտաստիկ ժանրի լավագույն վեպ (անգլ.՝ The Years of the City), 1984 թվական
- Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award), 1986 թվական, Ագարակներ և ցրտեր պատմվածք (անգլ.՝ Fermi and Frost), 1985 թվական
- Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award), գրոսմայստեր
- ՍՖՌԱ մրցանակ, Կլառեսոն մրցանակ (անգլ.՝ Clareson Award), 1996 թվական
- Ներգրավված է գիտական ֆանտաստիկայի և ֆանտազիայի ժանրերի շարքում, 1998 թվական։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119327716 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://nebulas.sfwa.org/nominees/frederik-pohl/
- ↑ https://www.nationalbook.org/books/jem/
- ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/1978-hugo-awards/
- ↑ http://www.sfcenter.ku.edu/SF-HOF.htm
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1973-hugo-awards/
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1986-hugo-awards/
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1978
- ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_1973
- ↑ Фредерик Пол (01.03.2011). «Hal Clement: Major Harry Stubbs» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «The Way the Future Blogs, an online memoir by science fiction writer Frederik Pohl " Blog Archive " The Quadrumvirate». Thewaythefutureblogs.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 15,0 15,1 «The Way the Future Blogs, an online memoir by science fiction writer Frederik Pohl » Blog Archive » Let There Be Fandom, Part 3: A Brooklyn Boyhood». web.archive.org. 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Dominus, Susan (2009 թ․ օգոստոսի 21). «A Trip Through Time to Collect a Cherished Technite Document» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Isaac». The Way the Future Blogs. 2010 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Locus Online: Frederik Pohl interview (excerpts)». www.locusmag.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Фредерик Пол (28.07.2011). «My Life as Book Editor for Popular Science» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.(անգլ.)
- ↑ 20,0 20,1 «The Locus Index to SF Awards: Index of Literary Nominees». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Читать онлайн Торговцы космосом страница 1. Большая и бесплатная библиотека» (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Giulio, L. (1982-06). Storia E Critica Della Psicologia. Vol. 3. էջեր 27–40. ISSN 0392-4955. PMID 11611519.
- ↑ «DVD Lecture Series». www.sfcenter.ku.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ https://e-libra.ru/read/122865-ditya-zvezd.html
- ↑ «Пол Фредерик - Человек Плюс, скачать бесплатно книгу в формате fb2, doc, rtf, html, txt». royallib.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «National Book Awards 1980». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Farewell. . . » (անգլերեն). The Way the Future Blogs. 02.09.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Պոլ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 26 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 2 մահեր
- 2013 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Հյուգո մրցանակի դափնեկիրներ