Jump to content

Ջոն Օթիս Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Օթիս Ադամս
Ծնվել էհուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3]
ԾննդավայրԻնդիանա, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 28, 1927(1927-01-28)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԻնդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ
ՈճHoosier Group?
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
 John Ottis Adams Վիքիպահեստում

Ջոն Օթիս Ադամս (անգլ.՝ John Ottis Adams, հուլիսի 8, 1851(1851-07-08)[1][2][3], Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 28, 1927(1927-01-28)[1], Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ։ Եղել է Ինդիանա նահանգի «Hoosier Group» նկարիչների խմբի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Օթիս Ադամսը ծնվել է 1851 թվականին հուլիսի 8-ին Միացյալ Նահանգներում՝ Ինդիանայում։

Պատանեկան տարիներն անցկացրել է Ինդիանա նահանգի Ֆրանկլին, Շելբվիլ և Մարտինսվիլ քաղաքներում։

Հայրենի Ինդիանայում երկու տարի շարունակ սովորել է «Wabash College» քոլեջում, որը գտնվում էր Քրոուֆորդսվիլում։ Հետո արվեստ է ուսումնասիրել Լոնդոնի թագավորական քոլեջում՝ «Royal College of Art»: 1876 թվականին, ուսումնառությունն ավարտելուց հետո Ջոն Ադամսը վերադառնում է հայրենիք ու հիմնավորվում Ինդիանա նահանգի Մանսի քաղաքում։ Այստեղ նկարիչը բացում է սեփական ստուդիան։ 1880 թվականին Ջոն Օթիս Ադամսը կրկին հեռանում է դեպի Եվրոպա, որպեսզի շարունակի կրթությունը Գերմանիայում։ Այստեղ նա ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։ 1887 թվականին Ջոն Օթիս Ադամսը վերադառնում է Մանսի։ Այստեղ բացի գեղանկարչությամբ զբաղվելուց, սկսում է նաև դասեր տալ։ Ավելի ուշ, «Hoosier Group» անդամների հետ Ինդիանապոլիս քաղաքում հիմնադրում է «Herron School of Art and Design» դպրոցը։ Կնոջ հետ միասին, ով նույնպես նկարչուհի էր, ինչպես նաև Թեոդոր Սթիլի ու նրա կնոջ հետ որոշ ժամանակ ապրում և աշխատանքի են անցնում Ինդիանայի Բրուքվիլ քաղաքում։ Նրա աշակերտներից է ամերիկացի ևս մեկ իմպրեսիոնիստ Ֆրենսիս Բրաունը։

Ջոն Օթիս Ադամսն իր մահկանացուն կնքել է 1927 թվականի հունվարի 28-ին՝ Ինդիանապոլսում, յոթանասունհինգ տարեկան հասակում։ Նրան հուղարկավորել են Մանսիի «Beech Grove Cemetery» գերեզմանատանը[4]։

Կինը Ուինֆրի Բրեդի Ադամսն է (1871-1955)[5]։ Երեխաները՝ Ջոն Ալբան Ադամսը (1900-1971) և Ռոբերտ Բրեդի Ադամսը (1905-1951)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burnet, Mary Q. (1921). Art and Artists of Indiana. New York: The Century Company.
  • Griner, Ned H. (1992). J. Ottis Adams: A Sense of Place. Muncie, IN: Minnetrista Cultural Foundation.
  • Krause, Martin (1990). The Passage: Return of Indiana Painters from Germany, 1880–1905. Indianapolis Museum of Art.
  • Newton, Judith Vale; Carol Weiss. (1993). A Grand Tradition: The Arts and Artists of the Hoosier Salon. Indianapolis, IN: Hoosier Salon Patrons Association. ISBN 0963836005.
  • Newton, Judith Vale; Carol Ann Weiss (2004). Skirting the Issue: Stories of Indiana's Historical Women Artists. Indianapolis: Indiana Historical Society Press. ISBN 0871951770.
  • Newton, Judith Vale; Jane Eckert; Henry Eckert; William H. Gerdts (1985). The Hoosier Group: Five American Painters. Indianapolis, IN: Eckert Publications. ISBN 0961499206.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Օթիս Ադամս» հոդվածին։