Ջոն Մակլին
Ջոն Մակլին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1879[1] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 30, 1923[1] (44 տարեկան) |
Մահվան վայր | Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Գլազգոյի համալսարան և Queen's Park Secondary School, Glasgow? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ |
Կուսակցություն | Social Democratic Federation?, British Socialist Party?, Communist Labour Party? և Scottish Workers Republican Party? |
Անդամություն | Clyde Workers' Committee? |
John Maclean Վիքիպահեստում |
Ջոն Մակլին (անգլա-շոտլ.՝ John Maclean; օգոստոսի 24, 1879[1], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1923[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ուսուցիչ և հեղափոխական (մարքսիստ, սինդիկալիստ և Շոտլանդիայի անկախության կողմնակից), այսպես կոչված «Կարմիր Քլայսայդի» ժամանակաշրջանի առանցքային դեմքերից մեկը, Շոտլանդիայում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մակլինը զբաղեցրել է ինտերնացիոնալիստական դիրք, կազմակերպել մի շարք խոշոր հակապատերազմական գործադուլներ և ցույցեր, ինչի համար բազմիցս ձերբակալվել և հեռացվել է այն դպրոցից, որտեղ աշխատել է։
1916 թվականին երեք տարով ձերբակարվել է, որտեղից նրան ազատ են արձակել միայն 1917 թվականի զանգվածային ցույցերից հետո։ 1918 թվականի ապրիլի 15–ին կրկին ձերբակալվել է՝ այս անգամ «բոլշևիկյան ապստամբության» համար։ Նրան դատապարտել են 5 տարվա ազատազրկման, սակայն 1918 թվականի վերջին, նրա ազատ արձակման համար հզոր արշավի ճնշման տակ, կրկին ազատ են արձակել։
Մինչև իր մահը՝ 1923 թվականի նոյեմբերի 30-ը, Ջոն Մաքլինը պայքարել էր Կարմիր Շոտլանդիայի համար՝ երկրում անկախ սոցիալիստական հանրապետություն ստեղծելու համար։ Գլազգոյում նրա հուղարկավորությանը մասնակցել է մի քանի հազար մարդ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադում եղել է Մակլինի պողոտա[2] (ներկայիս անվանումը – Անգլյական պողոտա ).
- Կիրովում կա Մակլինի փողոց
- Մալոյարոսլավցում (Կալուգայի շրջան) կա Մակլինո միկրոշրջան և համանուն անունով գյուղ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մակլին» հոդվածին։ |
|