Ջիրոլամո դա Կարպի
Ջիրոլամո դա Կարպի | |
---|---|
Ծնվել է | 1501[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆեռարա, Duchy of Ferrara[4] |
Վախճանվել է | օգոստոսի 1, 1556 |
Մահվան վայր | Ֆեռարա, Duchy of Ferrara |
Մասնագիտություն | նկարիչ և ճարտարապետ |
Ժանր | դիմապատկեր |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Girolamo da Carpi Վիքիպահեստում |
Ջիրոլամո դա Կարպի (իտալ.՝ Girolamo da Carpi, 1501[1][2][3][…], Ֆեռարա, Duchy of Ferrara[4] - օգոստոսի 1, 1556, Ֆեռարա, Duchy of Ferrara), իտալացի նկարիչ, Ֆերարայի նկարչական դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է պալատական նկարիչ և գեղազարդիչ Թոմմասո դա Կարպիի ընտանիքում, ումից ստացել է նկարչության իր առաջին դասերը։ Հետագայում եղել է Գարոֆալոյի աշակերտը։
Քսան տարեկան հասակում հեռացել է Ֆերարայից և տեղափոխվել Բոլոնիա։ Իր գործունեության սկզբնական շրջանում ստեղծել է մի շարք կրոնական նկարներ, որոնք պահպանվել են Բոլոնիայի եկեղեցիներում («Մոգերի երկրպագությունը», «Առեղծվածային նշանադրությունը Սբ. Քեթրին»-ը և այլք:)
Բացի Ֆեռարայից և Բոլոնիայից, ապրել և աշխատել է Մոդենայում և Պարմայում, որտեղ ծանոթացել է Կոռեջոյի աշխատանքին։ Ստեղծագործել է նաև Հռոմում։
Երկար ժամանակ գտնվել է Ֆեռարայի դ'Էստե իշխանների պալատում, որտեղ աշխատել է որպես նկարիչ (որմնանկարներ և դիմանկարներ) և որպես ճարտարապետ։
1549 թվականին կարդինալ Իպոլիտո դ'Էստեի առաջարկությամբ նա հրավիրվել է Հռոմ։ Պողոս III-ի օրոք Ջիրոլամոն ղեկավարել է պապական պալատներում ճարտարապետական աշխատանքը։ Ավելի ուշ Հուլիոս III պապի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով վերադարձել է Ֆերարա, որտեղ էլ մահացել է։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմնանկարների, կրոնական և այլաբանական նկարների, դիմանկարների հեղինակ է։
Ջիրոլամո դա Կարպիի ստեղծագործության մեջ զուգակցվում են ֆերարական (Գարոֆալոյից և Դոսսոյից), հռոմեական (Ռաֆայելից, Ջուլիո Ռոմանոյից և Միքելանջելոյից) և վենետիկյան տարրեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Անհայտ տղամարդու դիմանկարը բերետում՝ կրծքին ոսկե շղթայով»
-
«Բինդո Ալտովիտիի դիմանկարը հասուն տարիքում»
-
«Մոնսինյոր Մարիո Բրաչին և կարդինալ Իպոլիտո դե Մեդիչին»
-
«Ալֆոնսո II դ'Էստեի դիմանկարը», Պրադո, Մադրիդ
-
Տղամարդու դիմանկար: Կապիտոլինի թանգարաններ
-
Սուրբ ընտանիքը երիտասարդ Հովհաննես Մկրտչի և հրեշտակի հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Carpi, Girolamo da // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00032625
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո դա Կարպի» հոդվածին։ |
|