Ջիլ Այքենբերի
Ջիլ Այքենբերի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1947[1][2] (77 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Եյլի դրամայի դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Մայքլ Թաքեր |
Jill Eikenberry Վիքիպահեստում |
Ջիլ Այքենբերի (անգլ.՝ Jill Eikenberry, հունվարի 21, 1947[1][2], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է NBC-ի «Լոս Անջելեսի օրենքը» (1986-1994) սերիալում դաժան փաստաբանի՝ Էնն Քելսի դերը մարմնավորելու համար, որի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ և «Էմմի» հինգ մրցանակ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիլ Այքենբերին ծնվել է Նյու Հեյվենում, բայց մեծացել է Մեդիսոնում և Սանկտ Իոսիֆում։ Նա մարդաբանություն սովորելու համար ընդունվել է Բարնարդի քոլեջը, բայց առաջին կուրսից հետո ընդունվել է Եյլի համալսարան, որտեղ և սովորել է դրամատիկական արվեստ[3]։ 1970 թվականին թատերական բեմում ծանոթացել է ապագա ամուսնու՝ դերասան Մայքլ Թակերի հետ, իսկ երեք տարի անց ամուսնացել է նրա հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, սկզբից նկարահանվեց հեռուստաֆիլմերում, իսկ հետո արդեն բարձրացել է մեծ էկրան՝ խաղալով այնպիսի մեծ դերեր ֆիլմերում ինչպիսն է «Ամուրի կինը»(1978)։
Այքենբերի կարիերան 1981 թվականին «Արթուր» ֆիլմից հետո աճեց։ Նա ունեցել է մեծ ճանաչում «Լոս Անջելեսի օրենքը» (1986-1994) հեռուստասերիալում փաստաբան Էնն Քելսիի դերի համար[3]։ Իր գործունեության համար նա 1989 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», երեք անգամ նաև առաջադրվել է մրցանակի, հինգ անգամ առաջադրվել է «Էմմի» գլխավոր հեռուստատեսային մրցանակի[4]։ 1980-ականների և 1990-ականների սկզբներին Այքենբերգը քսանից ավելի ֆիլմերում և մինիսերիալներում խաղացել է գլխավոր դերեր։
Այքենբերին նկարահանվել է նաև «Մանհեթենյան նախագծում» (1986), «Աղջիկը արվարձանից» (2007), «Վարձով փեսացուն» (2011) և «Հարուստ աղքատ աղջիկը» (2011) ֆիլմերում։ Վերջին տարիներին նա հայտնվել է այնպիսիս հեռուստասերիալների էպիզոդներում ինչպիսիք են՝ «Օրենք և կարգ» և «Գործի հետաքննությունը»։ Նա թատրոնում ավելի ակտիվ է եղել, 2011 թվականին «Դրամա Դեսկ»-ում ստացել է մրցանակ օֆֆ-բրոդվեյան «Երեխայի համար» պիեսում[5]։
1973 թվականից Այքենբերգը ամուսնացել է դերասան Մայքլ Թակերի հետ, ում հետ միասին նկարահանվել են «Լոս Անջելեսի օրենքը» ֆիլմում։ 1980-ական թվականների կեսերին նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից, որի արդյունքում NBC-ի համար նկարահանել է քաղցկեղը հաղթահարած կանանց մասին փաստագրական ֆիլմ[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տողերի արանքում (1977)
- Շտապիր (1977)
- Աշխարհի վերջը մեր ամուսնական անկողնում անձրևոտ գիշերով (1978)
- Ամուրի կինը (1978)
- Բուչ և Սանդենս։ Վաղ օրեր (1979)
- Հարուստ երեխաներ (1979)
- Թաքցրու բոլորի աչքի առաջ (1980)
- Արթուր (1981)
- Մանհեթենյան նախագիծ (1986)
- Երկնային Մաննա (2002)
- Նրա կյանքի ամենաերջանիկ օրը (2007)
- Պարզաբարո կին (2007)
- Վարձով փեսացու (2011)
- Հարուստ աղքատ աղջիկը (2011)
- Կապի մեջ եղեք (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 «Jill Eikenberry- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Awards for Jill Eikenberry». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Jill Eikenberry». Internet Broadway Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «LA Law Stars Jill Eikenberry & Michael Tucker On the Groundbreaking Series & Working Together While Married». Parade. 25 февраля 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Джилл Айкенберри (անգլ.) Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլ Այքենբերի» հոդվածին։ |
|
- Հունվարի 21 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ