Ջիլ Այքենբերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիլ Այքենբերի
Jill Eikenberry at the 41st Emmy Awards cropped.jpg
Ծնվել էհունվարի 21, 1947(1947-01-21)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինMichael Tucker?
Jill Eikenberry Վիքիպահեստում

Ջիլ Այքենբերի (անգլ.՝ Jill Eikenberry, հունվարի 21, 1947(1947-01-21)[1][2], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է NBC-ի «Լոս Անջելեսի օրենքը» (1986-1994) սերիալում դաժան փաստաբանի՝ Էնն Քելսի դերը մարմնավորելու համար, որի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ և «Էմմի» հինգ մրցանակ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլ Այքենբերին ծնվել է Նյու Հեյվենում, բայց մեծացել է Մեդիսոնում և Սանկտ Իոսիֆում։ Նա մարդաբանություն սովորելու համար ընդունվել է Բարնարդի քոլեջը, բայց առաջին կուրսից հետո ընդունվել է Եյլի համալսարան, որտեղ և սովորել է դրամատիկական արվեստ[3]։ 1970 թվականին թատերական բեմում ծանոթացել է ապագա ամուսնու՝ դերասան Մայքլ Թակերի հետ, իսկ երեք տարի անց ամուսնացել է նրա հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, սկզբից նկարահանվեց հեռուստաֆիլմերում, իսկ հետո արդեն բարձրացել է մեծ էկրան՝ խաղալով այնպիսի մեծ դերեր ֆիլմերում ինչպիսն է «Ամուրի կինը»(1978)։

Այքենբերի կարիերան 1981 թվականին «Արթուր» ֆիլմից հետո աճեց։ Նա ունեցել է մեծ ճանաչում «Լոս Անջելեսի օրենքը» (1986-1994) հեռուստասերիալում փաստաբան Էնն Քելսիի դերի համար[3]։ Իր գործունեության համար նա 1989 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», երեք անգամ նաև առաջադրվել է մրցանակի, հինգ անգամ առաջադրվել է «Էմմի» գլխավոր հեռուստատեսային մրցանակի[4]։ 1980-ականների և 1990-ականների սկզբներին Այքենբերգը քսանից ավելի ֆիլմերում և մինիսերիալներում խաղացել է գլխավոր դերեր։

Այքենբերին նկարահանվել է նաև «Մանհեթենյան նախագծում» (1986), «Աղջիկը արվարձանից» (2007), «Վարձով փեսացուն» (2011) և «Հարուստ աղքատ աղջիկը» (2011) ֆիլմերում։ Վերջին տարիներին նա հայտնվել է այնպիսիս հեռուստասերիալների էպիզոդներում ինչպիսիք են՝ «Օրենք և կարգ» և «Գործի հետաքննությունը»։ Նա թատրոնում ավելի ակտիվ է եղել, 2011 թվականին «Դրամա Դեսկ»-ում ստացել է մրցանակ օֆֆ-բրոդվեյան «Երեխայի համար» պիեսում[5]։

1973 թվականից Այքենբերգը ամուսնացել է դերասան Մայքլ Թակերի հետ, ում հետ միասին նկարահանվել են «Լոս Անջելեսի օրենքը» ֆիլմում։ 1980-ական թվականների կեսերին նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից, որի արդյունքում NBC-ի համար նկարահանել է քաղցկեղը հաղթահարած կանանց մասին փաստագրական ֆիլմ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տողերի արանքում (1977)
  • Շտապիր (1977)
  • Աշխարհի վերջը մեր ամուսնական անկողնում անձրևոտ գիշերով (1978)
  • Ամուրի կինը (1978)
  • Բուչ և Սանդենս: Վաղ օրեր (1979)
  • Հարուստ երեխաներ (1979)
  • Թաքցրու բոլորի աչքի առաջ (1980)
  • Արթուր (1981)
  • Մանհեթենյան նախագիծ (1986)
  • Երկնային Մաննա (2002)
  • Նրա կյանքի ամենաերջանիկ օրը (2007)
  • Պարզաբարո կին (2007)
  • Վարձով փեսացու (2011)
  • Հարուստ աղքատ աղջիկը (2011)
  • Կապի մեջ եղեք (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 «Jill Eikenberry- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-06 
  4. «Awards for Jill Eikenberry»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-16 
  5. «Jill Eikenberry»։ Internet Broadway Database։ Վերցված է 2015-04-05 
  6. «LA Law Stars Jill Eikenberry & Michael Tucker On the Groundbreaking Series & Working Together While Married»։ Parade։ 25 февраля 2014։ Վերցված է 2015-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]