Jump to content

Ջիգմե Թինլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիգմե Թինլեյ
 
Կուսակցություն՝ Bhutan Peace and Prosperity Party?
Կրթություն՝ Փենսիլվանիա նահանգի համալսարան և Dr. Graham's Homes?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1952(1952-09-09) (72 տարեկան)
Ծննդավայր Bumthang District, Բութան
Քաղաքացիություն  Բութան

Ջիգմե Յոսեր Թինլեյ (ձոնգքհա՝ བློན་པོ་ འཇིགས་མེད་ འོད་ཟེར་ཕྲིན་ལས།, անգլ.՝ Jigmi Yozer Thinley,սեպտեմբերի 9, 1952(1952-09-09), Bumthang District, Բութան), բութանցի  քաղաքական գործիչ, Բութանի վարչապետը 1998 թվականի հուլիսի 20-ից մինչև 1999 թվականի հուլիսի 9-ը, 2003 թվականի օգոստոսի 30-ից մինչև օգոստոսի 2004 թվականի օգոստոցի 20-ը և 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2013 թվականի հուլիսի 30-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիգմե Թինլեյն ավարտել է Փենսիլվանիա նահանգի համալսարանը[1]։ 1974 թվականից պետական ծառայության մեջ է, 1987 թվականի փետրվարին պարգևատրվել է դաշոյի տիտղոսով և կարմիր գոտու իրավունքով, իսկ 1990 թվականին դարձել է թագավորության Արևելյան գոտու ադմինիստրատոր՝ զոնալ համակարգի ղեկավարմամբ։ 1992 թվականին նա նշանակվել է ներքին գործերի նախարարության քարտուղար, իսկ 1994 թվականի հունվարին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ՝ նարնջագույն գոտի կրելու իրավունքով։ Նույն թվականին Ջիգմեն դարձել է ՄԱԿ-ին առընթեր Բութանի և այլ միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչը Ժնևում[2]։

1999 թվականի հունիսի 2-ին պարգևատրվել է երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Բութանի թագավորական շքանշանով[2]։

Բութանի՝ ժողովրդավարական կառավարման համակարգ վերադառնալուց հետո, նա առաջինն էր, ով երկու անգամ ռոտացիոն կարգով զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, 1998-2003 թվականներին նաև ծառայել է որպես արտաքին գործերի նախարար։

2008 թվականի մարտին, երկրում առաջին ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններում գլխավորել է Խաղաղության և բարգավաճման կուսակցությունը։ Քանի որ Խաղաղության և բարգավաճման կուսակցությունն Ազգային ժողովում ստացել է 47 տեղերից 45-ը, Թինլեյը ստացել է կառավարություն ձևավորելու իրավունք։ Նա պաշտոնը ստանձնել է ապրիլի 9-ին[2][3]։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է 2013 թվականի հուլիսի 30-ին՝ կապված իր իրավահաջորդի պաշտոնն ստանձնելու հետ։

Որպես Բութանի կառավարության ղեկավար՝ Թինլեյը 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը բարդել է «մարդկային անհագ ագահության» վրա և շեշտել համախառն ազգային երջանկության հայեցակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես համախառն ազգային արդյունքի այլընտրանք։ Նրա կառավարությունն աշխատում էր ոչ թե զուտ տնտեսական նկատառումներով, այլ հիմնված լինելով համախառն ազգային երջանկության վրա[4]։

2008 թվականի դեկտեմբերի 17-ին պարգևատրվել է Շանթարձակ վիշապի մեծ հաղթանակի շքանշանով։

Նախորդող՝
Լենդուպ Դորջի
1964
Բութանի վարչապետ
20 հուլիս, 1998 - 9 հուլիս, 1999
Հաջորդող՝
Սանգայ Նգեդուպ
Նախորդող՝
Դավա Ցերինգ
Բութանի արտաքին գործերի նախարար
20 հուլիս, 1998 - 30 օգոստոս, 2003
Հաջորդող՝
Խանդու Վանգչուկ
Նախորդող՝
Կինզանգ Դորջի
Բութանի վարչապետ
30 օգոստոս, 2003 - 18 օգոստոս, 2004
Հաջորդող՝
Եշեյ Զիմբա
Նախորդող՝
Թինլեյ Գյամտշո
(անգլ.՝ Thinley Gyamtsho)
Բութանի ներքին գործերի և մշակույթի նախարար[5]
2003 օգոստոս - 2007 հուլիս
Հաջորդող՝
Մինյուր Դորջի
(անգլ.՝ Minjur Dorji)
Նախորդող՝
Կինզանգ Դորջի
Բութանի վարչապետ
9 ապրիլ, 2008 - 30 հուլիս, 2013
Հաջորդող՝
Ցերինգ Տոբգայ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Famous «Penn Staters - Living» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Rinzin Wangchuk. (2008 թ․ ապրիլի 12). «New PM takes office» (անգլերեն). Kuensel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Thinley takes over as Premier» (անգլերեն). The Hindu. 2008 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Mydans, Seth (2009 թ․ մայիսի 7). «Thumphu Journal: Recalculating Happiness in a Himalayan Kingdom». New York Times. էջ A8.
  5. «Line of Home Ministers (Ministry of Home & Cultural Affairs)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]