Համախառն ներքին երջանկություն

Համախառն ներքին երջանկություն (ՀՆԵ), փիլիսոփայություն, որով առաջնորդվում է Բութանի կառավարությունը։ ՀՆԵ-ն հիմնվում է բնակչության հավաքական երջանկությունն ու բարեկեցությունը չափելու ցուցանիշի վրա։ Բութանի՝ 2008 թվականի հուլիսի 18-ին [1] ընդունված սահմանադարությամբ այն ամրագրված է՝ որպես Բութանի կառավարության գերնպատակ։
«Համախառն ներքին երջանկություն» տերմինը ստեղծվել է 1972 թվականին՝ Բոմբեյ օդանավակայանում Financial Times-ի բրիտանացի լրագրողի վարած հարցազրույցի ժամանակ, երբ Բութանի թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչուկը նշում է, որ «Համախառն ներքին երջանկությունն ավելի կարևոր է, քան Համախառն ներքին արդյունքը»։ [2]
2011 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունում է «Երջանկություն․ զարգացմանն ուղղված համապարփակ մոտեցում» բանաձևը, որով անդամ երկրներին կոչ էր արվում հետևել Բութանի օրինակին և չափել երջանկությունն ու բարեկեցությունը՝ երջանկությունը համարելով «մարդկային հիմնարար նպատակ»։ [3]
2012 թվականին Բութանի վարչապետ Ջիգմե Թինլին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրավիրում են բարեկեցությանն ու երջանկությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպում, որով Բութան-ի ՀՆԵ փիլիսոփայության տարածումը խրախուսելու նպատակով սահմանվում է տնտեսական նոր հարացույց։ [4] Հանդիպման արդյունքում հետագայում հրապարակվում է Համաշխարհային երջանկության մասին առաջին զեկույցը։ Կարճ ժամանակ անց մարտի 20-ը ՄԱԿ-ի կողմից 2012 թ․ ընդունված 66/28 բանաձևով հայտարարվում է Երջանկության միջազգային օր։ [5]
Բութանի վարչապետ Ճերինգ Թոգբայը պաշտոնը ստանձնելուն պես հայտարարում է, որ ՀՆԵ-ն խրախուսելու փոխարեն պետք է կենտրոնանալ կոնկրետ նպատակների վրա, սակայն Թոգբայն, այնուամենայնիվ, շարունակում է կարևորել երկրի ՀՆԵ-ն և միջազգայնորեն խթանել հայեցակարգը[6]։ Բութանցի այլ պաշտոնյաներ ևս շարունակում են նպաստել ՀՆԵ-ն տարածմանը ՄԱԿ-ում և միջազգային հարթակներում։ [7][8]
ՀՆԵ սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՆԵ-ն համախառն ներքին արդյունքից տարբերվում է նրանով, որ այն կոլեկտիվ երջանկությունը դիտարկում է որպես կառավարության գերնպատակ՝ կարևորելով բնության և ավանդական արժեքների հետ ներդաշնակությունը, ինչն արտահայտված է ՀՆԵ երջանկության 9 տիրույթներում և 4 հիմնասյուներում։ [9] ՀՆԵ չորս հիմնասյուներն են ՝ 1) կայուն և արդար սոցիալ-տնտեսական զարգացումը, 2) շրջակա միջավայրի պահպանությունը, 3) մշակույթի պահպանումը և խթանումը. և 4) խելամիտ կառավարում։ [10] ՀՆԵ ինը տիրույթներն են՝ հոգեբանական բարեկեցությունը, առողջությունը, ժամանակի օգտագործումը, կրթությունը, մշակութային բազմազանությունն ու ճկունությունը, խելամիտ կառավարումը, համայնքի կենսունակությունը, էկոլոգիական բազմազանությունն ու ճկունությունը, կենսամակարդակը։ [11][12] Յուրաքանչյուր տիրույթ բաղկացած է սուբյեկտիվ (հետազոտության վրա հիմնված) և օբյեկտիվ ցուցանիշներից։ Տիրույթներն ունեն հավասար կշիռ, սակայն յուրաքանչյուր տիրույթի ներսում ցուցանիշները տարբերվում են՝ ըստ կշռի։ [13] Տիրույթները տարբեր կերպ են գործում ՝ կախված անձի ՀՆԱ-ից։ Ենթադրենք՝ ունենք երկու անձ, որոնցից առաջինի կյանքը սահմանափակվում է աշխատանքով՝ հազիվ ժամանակ հատկացնելով ընկերներին և ընտանիքին, իսկ երկրորդը, չնայած աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններին, այնուամենայնիվ լավ ժամանակ է անցկացնում ընկերների ու ընտանիքի հետ։ Ըստ Քերոլ Գրեհամի՝ երկրորդ անձը հավակնում է ավելի մեծ ՀՆԵ ունենալու։ Այլ կերպ ասած՝ մարդը կյանքում ավելի երջանիկ է կամ կարող է լինել ավելի երջանիկ, եթե կարևորում է "փոքր" բաները։ [14]
Տարբեր գիտնականներ նշում են՝ «ակնհայտ է, որ Համախառն ներքին երջանկության սյուների հիմքում ընկած են բուդդայական արժեքները», իսկ «ՀՆԵ-ում բուդդիզմը դիտարկվում է որպես երկրի մշակութային արժեքների հիմնաքար։ Հենց այս արժեքներն են կազմում այն հիմքը, որի վրա էլ կառուցվում է ՀՆԵ-ն»։ [15] Այսպիսով, ՀՆԵ-ն դիտվում է որպես Բուդդիզմի Միջին Ուղու մի մաս, որտեղ «երջանկություն ծնվում է հավասարակշռված գործողության, և ոչ ծայրահեղ մոտեցման արդյունքում»։ [16]
ՀՆԵ իրագործումը Բութանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բութանում ՀՆԵ իրագործումն իրականացվում է Համախառն ներքին երջանկության հանձնաժողովի կողմից։ [17] ՀՆԵ հանձնաժողովը բաղկացած է հանձնաժողովի նախագահից (վարչապետ), քարտուղարներից (նախարարություններ) և ՀՆԵ հանձնաժողովի քարտուղարից։ [18] Հանձնաժողովի աշխատանքները ներառում են 5-ամյա ծրագրի մշակում, իրագործում, կարգերի հրապարակում։ Բնակչության երջանկության ու բարեկեցության մակարդակը չափելու համար կիրառվում է ՀՆԵ ինդեքսը։ ՀՆԵ կարգերն ընդունելու ու ծրագրերն իրականացնելու որոշումներ կայացնելիս ՀՆԵ հանձնաժողովն օգտագործում է ՀՆԵ կարգերի [19] ու ծրագրերի չափման գործիքները։ [20] Այս գործիքները կիրառվում են Բութանում ՀՆԵ մակարդակների վրա կարգերի ազդեցությունը կանխատեսելու նպատակով։ [21]
2008 թ․անցկացվեց ՀՆԵ առաջին, իսկ 2010 թ․՝ ՀՆԵ երկրորդ հարցումը։ [22][23][24] Համազգային երրորդ հարցումն անցկացվեց 2015 թ․։ [25] ՀՆԵ հարցումն ընդգրկում էր Բութանի բոլոր քսան շրջանները (Ձոնխագ), իսկ արդյունքները գրանցվում էին՝ հաշվի առնելով ժողովրդագրական այնպիսի գործոններ, ինչպիսիք են գենդերը, տարիքը, բնակության վայրը և զբաղվածությունը/ աշխատանքը։ ՀՆԵ առաջին հարցումները կազմված էին երկար հարցաշարերից, որոնք ընդգրկում էին բնակիչների կենսապայմաններին և կրոնին առնչվող հարցեր՝ ներառյալ այն, թե քանի անգամ է անձն աղոթում ամեն օր, ինչպես նաև Կարմայի այլ ցուցիչներ։ Մեկ հարցաշարը լրացնելու համար ժամեր էին պահանջվում։ Հետագայում ՀՆԵ ցուցանիշը շրջափուլերը կրճատվեցին, սակայն հարցումներն, այնուամենայնիվ, պահպանեցին կրոնական ցուցանիշները։ [26]
Բութանի ՀՆԵ ցուցանիշը մշակվել է Բութանի ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Օքսֆորդի համալսարանի հետազոտողների աջակցությամբ` Բութանի հասարակության առաջընթացը չափելու նպատակով։ Ցուցանիշի գործառույթը հիմնվում էր Ալքայր-Ֆոսթեր մեթոդի վրա։ [26][27] ՀՆԵ ազգային ցուցանիշի ստեղծումով իշխանությունները սկսեցին կիրառել ազգային առաջընթացի և իրազեկման քաղաքականության չափման համակարգը։ [28][29]
Բութանի ՀՆԵ ցուցանիշը չափում է սոցիալական առաջընթացը, այնպիսի մոդելների նման, ինչպիսիք են համախառն ներքին բարեկեցությունը (2005 թ.), ՏՀԶԿ Որակյալ կյանքի ցուցանիշը (2011 թ.) և ՍԱԻ սոցիալական առաջընթացի ցուցանիշը (2013 թ․)։ Բութանի ՀՆԵ ցուցանիշիշը մյուս մոդելներից առանձնանում է նրանով, որ վերջիններս նախատեսված են աշխարհիկ իշխանությունների համար և չեն պարունակում կրոնին առնչվող չափման բաղադրիչներ։
Տվյալներն օգտագործվում են քաղաքացիների տարբեր խմբերի երջանկության մակարդակների, ինչպես նաև ժամանակի ընթացքում դրանց փոփոխության համեմատման նպատակով։ [27][30]
Համաշխարհային երջանկության մասին 2018 թ․ զեկույցի համաձայն ՝ Բութանը 156 երկրներից 97-րդն է։ [31]
ՀՆԵ-ն ընդլայնումը Բութանից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում Մարթա և Մայքլ Փենոքի ղեկավարությամբ տեղի իշխանությունները, հիմնադրամներն և պետական գերատեսչությունները կիրառել են Բութանի ՀՆԵ հարցման կրճատված տարբերակը Վիկտորիայի բնակչության երջանկության մակարդակը գնահատելու նպատակով։ [32][33]
Սյուզան Էնդրյուզի [34] Ապագայի Էկոլոգիական Պարկ կազմակերպությունը Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի որոշ քաղաքներում օգտագործել է Բութանի ՀՆԵ մոդելի տարատեսակը համայնքային մակարդակով։ [35]
ՀՆԵ ցուցանիշը կիրառվել է նաև ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի ավագանու և Կայուն Սիեթլ ՀԿ-ի կողմից Սիեթլի տարածքում բնակվողների երջանկությունն ու բարեկեցությունը գնահատելու նպատակով։ [36][37][38] Հյուսիսային Ամերիկայի այլ քաղաքներում ևս, ներառյալ ՝ Կրեսթոն (Բրիտանական Կոլումբիա), Օուքլեյր (Վիսկոնսին), Վերմոնտ (ԱՄՆ), նույնպես օգտվել են ՀՆԵ ինդեքսի մոդելներից։ [39]
ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանում Ադամ Քրամերը մշակել է ՀՆԵ վարքագծային մի մոդել, որը հիմնվում է սոցիալական ցանցերի հրապարակումներում ներառված դրական և բացասական երանգ ունեցող բառերի կիրառման վրա։ [40]
2016 թ․ Թաիլանդը գործարկեց իր ՀՆԵ կենտրոնը։ [41] Թաիլանդի նախկին թագավոր Բումիբոլ Ադուլյադեջը Բութանի թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչուկի մտերիմ ընկերն էր, ով էլ հիմնեց «Բավարարության տնտեսության» նմանատիպ փիլիսոփայությունը։
Ֆիլիպիններում ՀՆԵ հայեցակարգը մշակվել է տարբեր մարդկանց մասնակցությամբ, մասնավորապես ՝ Ֆիլիպինների սենատոր և ՄԱԿ-ի կայունության համաշխարհային առաջատար Լորեն Լեգարդան, ինչպես նաև բնապահպանության նախկին նախարար Ջինա Լոպեսը։ Ֆիլիպինների Սենատում և Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են ներկայացվել՝ ի պաշտպանություն Ֆիլիպինների Համախառն ներքին երջանկության։ Բացի այդ, Բութանի ՀՆԵ կենտրոնի գործադիր տնօրեն դոկտոր Սաամդու Չեթրին Ֆիլիպիններում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրավիրվել է ՀՆԵ ֆորումի։ [42][43][44]
2012 թվականի Բարձր մակարդակի հանդիպումից հետո շատ այլ քաղաքներ և իշխանություններ ևս սկսեցին քայլեր ձեռնարկել երջանկությունն ու բարեկեցությունը գնահատելու ուղոությամբ (հայտնի որպես «Ավելին, քան ՀՆԱ» [45] ), սակայն չեն կիրառել Բութանի ՀՆԵ ինդեքսի մոդելները։ Դրանց թվում են Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության գրասենյակը[46],Արաբական Միացյալ Էմիրությունների[47], Սոմերվիլի (Մասաչուսեթս, ԱՄՆ)[48], և Բրիսթոլի (Միացյալ Թագավորություն) իշխանությունները։ [49] Ավելին, բիզնես ոլորտում կայուն գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերություններ ևս ոգեշնչվել են ՀՆԵ-ով։ ՀՆԵ-ն միաժամանակ հանդիսանում է կայունության առաջնորդության մի մոդել, որը շարունակում է միջազգային ճանաչում ձեռք բերել։ [50]
Համախառն ազգային երջանկություն ԱՄՆ շահույթ չհետապնդող կազմակերպությունը ԱՄՆ-ում ևս խթանում է Համախառն ներքին երջանկությունը։ ՀՆԵԱՄՆ-ն, որի գրասենյակը գտնվում է Վերմոնտում, հարկերից ազատված ոչ առևտրային կազմակերպություն է, որն ունի անձնական երջանկությունը և հավաքական բարեկեցությունը խթանելու առաքելություն, ինչն իրականացվում է Միացյալ Նահանգներում առաջընթացն ու հաջողությունը գնահատելու եղանակի փոփոխման միջոցով։ ՀՆԵԱՄՆ-ն հիմնադրվել է Մոնպելյեի Լինդա Ուեթլիի (Վերմոնտ) կողմից 2008 թ. Բութանի Թիմֆու քաղաքում անցկացվող համախառն ներքին երջանկության հետազոտական համաժողովին մասնակցելուց հետո։ Ուեթլին, վերադառնալով Վերմոնտ, որոշում է ԱՄՆ հասարակությանը ծանոթացնել ՀՆԵ հայեցակարգին։ Հիմնադրվելով 2009 թ․ գարնանը՝ կազմակերպության ներկայացուցիչները նույն տարվա նոյեմբերին Բրազիլիայում մասնակցեցին ՀՆԵ հինգերորդ միջազգային գիտաժողովին։ Իսկ 2010 թ. արդեն Բուրլինգթոնի Չամպլեյն քոլեջում (Վերմոնտ) տեղի ունեցավ Համախառն ներքին երջանկության և այլընտրանքային ցուցանիշների վերաբերյալ առաջին համաժողովը ԱՄՆ-ում։ 2012 թ. մայիսին ՀՆԵԱՄՆ-ն աջակիցների հետ համատեղ կազմակերպեց «Չափիր այն, ինչ կարևոր է» գիտաժողովը։ Վերմոնտի նահանգում ապրիլի 13-ը՝ Նախագահ Ջեֆերսոնի ծննդյան օրը, հայտարարվեց «Երջանկության հետքերով» օր՝ այսպիսով, դառնալով առաջին նահանգը, որն ընդունեց այլընտրանքային ցուցանիշների և քաղաքականության մշակմանը նպաստող օրենսդրություն։ ՀՆԵԱՄՆ-ն համագործակցում է Վերմոնտի Տվյալների Կենտրոնի հետ՝ կատարելով նահանգի բարեկեցության պարբերական ուսումնասիրություն, ինչը այլ նահանգների և քաղաքապետարանների համար փորձնական դերակատարում ունի։ Կազմակերպությունը նաև սերտորեն համագործակցում է Երջանկության դաշինքի հետ` հավաքագրելով ՀՆԵ առցանց տվյալներ՝ հիմնվելով Բութանում մշակված երջանկության տիրույթի վրա։ 2017 թ․տեղական իշխանությունների և հաստատությունների հետ բարեկեցությանն ուղղված նախաձեռնություններով հանդես գալու նպատակով ՀՆԵԱՄՆ-ն սկսում է բոլոր 50 նահանգներում կենտրոններ հիմնելու գործընթացը։ Աշխատանքները սկսվում են Վիսկոնսինից և Հյուսիսային Կարոլինայից։ Կազմակերպությունը ԱՄՆ-ում երջանկության միջազգային օրը՝ մարտի 20-ը, օգտագործում է որպես Երջանկության ընթրիքի շուրջ ողջ երկրով մեկ բարեկեցության գաղափարների քննարկման հնարավորություն։
2012 թ.-ի օգոստոսի 25-ից առ այսօր ՀՆԵԱՄՆ խորհրդի անդամներն ու աջակիցները իրականացնում են "Երջանկության քայլարշավ" (անգլ․՝ «Happiness Walk») համազգային հետազոտական ծրագիրը։ Առաջին փուլում ՀՆԵԱՄՆ խորհրդի երկու անդամներ քայլել են 594 մղոն ճանապարհ՝ Վերմոնտից մինչև Վաշինգտոն ԿՇ; իսկ վերջերս քայլերթը սկսվել է Սանտա Մոնիկայից (Կալիֆորնիայի նահանգ) և ավարտվել Բեյ Արեայում։ Միաժամանակ մասնակիցները անցկացնում են տեսաձայնային հարցազրույցներ և իրականացնում հարցումներ՝ դրանց տվյալները հարմարեցնելով ամերիկյան մշակույթին։ ՀՆԵԱՄՆ-ն նաև տարածում և խրախուսում է Երջանկության Խարտիային անդամակցումը, որը 2018 թ․ մայիսի 7-ի դրությամբ ստորագրվել է 469 մարդու կողմից։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քննադատների կողմից ՀՆԵ-ն բնութագրվում է որպես քարոզչական գործիք, որի օգտագործումը հետապնդում է Բութանի կառավարության կողմից իրականացված էթնիկ զտումներից և մարդու իրավունքների ոտնահարումից շեղելու նպատակ։
2008 թ. Բութանի կառավարությունը վերածվեց ժողովրդավարական կառավարության։ Վերջինս մինչ այդ իրականացնում էր հինդուիզմ դավանող էթնիկ նեպալցիների զանգվածային զտումներ ՝ հանուն ՀՆԵ մշակույթի պահպանման։ [51][52] Մարդու իրավունքների դիտորդական հասարակական կազմակերպությունը, արձանագրելով իրադարձությունները[53], փաստում է․«Բութանի՝ նեպալական արմատներ ունեցող և հինդուիզմ դավանող բնակչության 1/6-ը կամ ավելի քան 100․000 մարդ արտաքսվել է երկրից Բութանի բուդդայական մշակույթին չինտեգրվելու պատճառով».[54] Ավստրալիայի փախստականների խորհուրդը նշում է․ «տարօրինակ է ու շոկային, որ որևէ ազգ կարող է արտաքսելով ազատվել իր բնակչության մեկ վեցերորդից՝ միևնույն ժամանակ մեծապես պահպանելով իր միջազգային վարկանիշը։ Բութանի իշխանությունները պետք է հայտնի լինեն ոչ թե Համախառն ներքին երջանկությամբ, այլ՝ Համախառն ներքին երեսպաշտությամբ»։ [55]
Որոշ հետազոտողներ նշում են, որ Բութանի ՀՆԵ փիլիսոփայությունը «վերջին տասնամյակում արևմտյան և տեղի գիտնականների աջակցությամբ մշակվել ու ստացել է ավելի ժողովրդավարական և բաց բնույթ։ Հետևաբար, պատմության տեսանկյունից հավանաբար ավելի ճիշտ կլինի, եթե որպես բեկումնային պահ դիտարկենք Համախառն ներքին երջանկություն տերմինի ստեղծումը և ոչ թե Բութանի ՀՆԵ փիլիսոփայության ձևավորումը, որովհետև արևմտյան մտածողների ընկալած ՀՆԵ փիլիսոփայությունը տարբերվում է թագավորի կյանքի կոչած փիլիսոփայությունից»։ [56] Իսկ մեկ այլ տեսակետի համաձայն՝ ՀՆԵ-ն զարգացման և ուսուցման գործընթաց է, այլ ոչ թե օբյեկտիվորեն սահմանված կարգ կամ բացարձակ վերջնարդյունք։ Բութանում ձգտում են բարձրացնել բնակչության երջանկության մակարդակը, իսկ ՀՆԵ-ն այդ ջանքերը գնահատելու գործիք է միայն։ [57]
Այլ քննադատներ էլ կենտրոնանում են Բութանցիների կենսամակարդակի վրա։ 2004 թ․ «Էկոնոմիստ» ամսագիրը գրում է. «Բութանի Հիմալայական թագավորությունում իրականությունը հեքիաթային չէ։ Այն մեծ մասամբ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մոտ 900․000 մարդու հայրենիք է»։ [58] ՀՆԵ-ի վերաբերյալ այլ քննադատությունների շարքում նշվում են նաև «քաղաքական կոռուպցիայի մակարդակի բարձրացման, հիվանդությունների, ինչպիսիք են ՁԻԱՀ-ը և տուբերկուլյոզը, արագ տարածման, խմբակային հարձակումների, կանանց և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, սննդի/դեղորայքի պակասի և տնտեսական հետընթացի» մասին։ [59][60]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Constitution of the Kingdom of Bhutan»։ National Council։ Royal Government of Bhutan։ Վերցված է ապրիլի 1, 2017
- ↑ «FAQ on GNH»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին
- ↑ «Happiness : towards a holistic approach to development : resolution / adopted by the General Assembly»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին
- ↑ Bhutan (2012)։ «Defining a New Economic Paradigm: The Report of the High-Level Meeting on Wellbeing and Happiness»։ United Nations։ Վերցված է փետրվարի 16, 2018
- ↑ «Resolution adopted by the General Assembly on 28 June 2012 66/281. International Day of Happiness»
- ↑ Tobgay Tshering (2016)։ «This country isn't just carbon neutral, it's carbon negative»։ TED.com։ TED։ Վերցված է փետրվարի 17, 2018
- ↑ «Pursuit of happiness is fundamental human goal,' Minister of Bhutan tells UN Assembly»։ UN News։ հոկտեմբերի 3, 2015։ Վերցված է փետրվարի 17, 2018
- ↑ Schultz Kai (հունվարի 17, 2017)։ «In Bhutan, Happiness Index as Gauge for Social Ills»։ Վերցված է փետրվարի 17, 2018
- ↑ Ura Karma, Alkire Sabina, Zangmo Tshoki, Wangdi Karma (May 2012)։ An Extensive Analysis of GNH Index։ Thimphu, Bhutan: The Centre for Bhutan Studies։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-27-ին։ Վերցված է ապրիլի 1, 2017
- ↑ Tenth Five-Year Plan: 2008–2013։ Thimphu, Bhutan: Gross National Happiness Commission – Royal Government of Bhutan, Actual Date of Publishing 25 June 2009։ Արխիվացված է օրիգինալից մարտի 8, 2014-ին։ Վերցված է ապրիլի 1, 2017
- ↑ Ura Karma (2008)։ «Understanding the Development Philosophy of Gross National Happiness»։ Interview with Bhutan Broadcasting Service
- ↑ «Welcome to the CBS's works on Gross National Happiness!»։ Gross National Happiness։ www.grossnationalhappiness.com/։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-08-ին։ Վերցված է ապրիլի 1, 2017
- ↑ Ura Karma (2012)։ «A Short Guide to the Gross National Happiness Index»։ The Centre for Bhutan Studies։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2020-01-25
- ↑ Graham, Carol, 1962- (2011)։ The pursuit of happiness : an economy of well-being։ Washington, D.C.: Brookings Institution Press։ ISBN 978-0-8157-2128-4։ OCLC 743022081
- ↑ Kent Schroeder, Politics of Gross National Happiness: Governance and Development in Bhutan, Cham (Switzerland): Palgrave Macmillan, 2018, 27.
- ↑ Chhewang Rinzin, On the Middle Path: The Social Basis for Sustainable Development in Bhutan, Utrecht: Copernicus Institute, 2006, 3.
- ↑ «Gross National Happiness Commission»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-22-ին
- ↑ «Commission Members»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-25-ին
- ↑ «GNH Screening Tool»
- ↑ «GNH Tools»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-01-ին
- ↑ Pennock M, Ura K (2011)։ «Gross national happiness as a framework for health impact assessment»։ Environmental Impact Assessment Review 31: 61–65։ doi:10.1016/j.eiar.2010.04.003
- ↑ «The Gross National Happiness Index of Bhutan. Method and Illustrative Results»։ OECD.org
- ↑ Alkire Sabina (November 2008)։ «Bhutan's Gross National Happiness Index : methodology and results»։ Oxford Poverty & Human Development Initiative (OPHI)
- ↑ «2010 Survey Results»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-02-ին
- ↑ «A Compass Towards A Just and Harmonious Society: 2015 GNH Survey Report»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-29-ին
- ↑ 26,0 26,1 «Short Guide to GNH Index»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2020-01-25
- ↑ 27,0 27,1 «Bhutan's Gross National Happiness Index»։ Oxford Poverty and Human Development Index։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-24-ին
- ↑ Adler Alejandro (2009)։ «Gross National Happiness in Bhutan: A Living Example of an Alternative Approach to Progress»։ Social Impact Research Experience 1: 1–137
- ↑ Musikanski Laura (2014)։ «Happiness in Public Policy»։ Walden University Journal of Social Change 6: 55–85։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-29-ին։ Վերցված է 2020-01-26
- ↑ A Compass Towards a Just and Harmoneous Society: 2015 GNH Survey Report։ Thimphu, Bhutan: Centre for Bhutan Studies & GNH Research։ 2016։ ISBN 978-99936-14-86-9։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-26-ին։ Վերցված է 2020-01-26
- ↑ Why happiness is easy to venerate, hard to generate, Tim Harford, Financial Times, 1 March 2019.
- ↑ «The Happiness Index Partnership»։ Victoria Foundation։ հունվարի 12, 2017
- ↑ Chatterjee Rhitu (հոկտեմբերի 3, 2011)։ «Measuring Happiness in Victoria, British Columbia»։ pri.org
- ↑ «Susan Andrews»։ SourceWatch։ The Center for Media and Democracy։ մայիսի 5, 2012
- ↑ «GNH ´s Pilot Project in Brazil»
- ↑ Musikanski Laura (January 2013)։ «The Happiness Initiative: The Serious Business of Well-Being»։ Solutions Journal 4: 34–39։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-26-ին։ Վերցված է 2020-01-26
- ↑ Mastny Lisa (նոյեմբերի 17, 2011)։ «Does Your Town Need A Happiness Index?»։ New Dream
- ↑ Jaffe Eric (նոյեմբերի 25, 2011)։ «How Happy is Seattle?»։ CityLab
- ↑ «WikiProgress Knowledge Base - Happiness Alliance»։ WikiProgress.org։ Արխիվացված է օրիգինալից մարտի 14, 2019-ին
- ↑ Kramer Adam։ «An unobtrusive behavioral model of "gross national happiness"»։ Proceedings of the SIGCHI Conference on Human Factors in Computing Systems: 287–290։ Վերցված է ապրիլի 1, 2017
- ↑ «Thailand GNH Center»։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2017-ին
- ↑ Cañares-Yamsuan Cathy։ «How PH can have Gross National Happiness, too»։ inquirer.net
- ↑ «Gross National Happiness for PH; FVR still needed – Malacañang»։ mb.com.ph
- ↑ «Bhutan 'happiness guru' speaks on 'Gross National Happiness'»։ theguidon.com։ հոկտեմբերի 23, 2016
- ↑ «BRAINPOoL Final Report: Beyond GDP – From Measurement to Politics and Policy»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին
- ↑ «Measuring National Well-being: Personal Well-being in the UK, 2014 to 2015»
- ↑ «Happy UAE»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-25-ին
- ↑ «Somerville Happiness Survey responses - 2011, 2013, 2015»
- ↑ «Happy City Happiness Pulse»
- ↑ Tideman Sander G. (2016)։ «Gross National Happiness: Lessons for sustainability leadership»։ South Asian Journal of Global Business Research 5 (2): 190–213։ doi:10.1108/SAJGBR-12-2014-0096
- ↑ Bird Kai (մարտի 7, 2012)։ «The Enigma of Bhutan»։ The Nation։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-03-ին
- ↑ «Bhutan's Forgotten People»։ Al Jazeera։ մայիսի 30, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-25-ին
- ↑ «Bhutan»։ Human Rights Watch
- ↑ Frelick Bill (փետրվարի 1, 2008)։ «Bhutan's ethnic cleansing»։ Human Rights Watch
- ↑ «Refugee news: media releases»
- ↑ Correa Mónica (May 2017)։ «The History of Gross National Happiness»։ doi:10.13140/RG.2.2.18737.38243
- ↑ Sander G. Tideman (2016), Gross National Happiness: Lessons for Sustainability Leadership South Asian Journal of Global Business Research, Vol. 5 Iss 2 pp. 190 – 213
- ↑ «The pursuit of happiness»։ դեկտեմբերի 16, 2004
- ↑ Magazine Global South Development (հուլիսի 21, 2013)։ «Gross National Happiness of Bhutan and its False Promises»
- ↑ «Gross National Happiness – Happy in Bhutan?»։ Bhutan, 2008 and Beyond։ դեկտեմբերի 1, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-22-ին