Սանգայ Նգեդուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանգայ Նգեդուպ
Sangay Ngedup 2005.jpg
 
Կուսակցություն՝ People's Democratic Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 1, 1953(1953-07-01) (68 տարեկան)
Ծննդավայր Պունակխա, Բութան[1]
Քաղաքացիություն Flag of Bhutan.svg Բութան

Լյոնպո Սանգայ Նգեդուպ (հուլիսի 1, 1953(1953-07-01), Պունակխա, Բութան[1]), բութանացի քաղաքական գործիչ, եղել է Բութանի վարչապետը 1999 թվականի հուլիսի 9-ից մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը, 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 7-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանգայ Նգեդուպը ծնվել է Պունակխա շրջանի Նոբգանգ գյուղում։ Նա ունի հինգ քույր և մեկ կրտսեր եղբայր։ Նրա չորս քույրերը Բութանի թագուհիներ են, Բութանի չորրորդ արքա Ջիգմե Սինգյե Վանգչուկի կանայք։ Սանգայ Նգեդուպն ավարտել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Սուրբ Ստեֆանի քոլեջը և դիվանագիտական դասընթացներ Ավստրալիայում և Նյու Դելիում։ 1976 թվականին Բութանում դիվանագիտական ծառայության է անցել։

1977 թվականին Սանգայ Նգեդուպն աշխատել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ին առընթեր Բութանի մշտական ներկայացուցչությունում։ Անուհետև Նյու Յորքում աշխատել է որպես Բութանի դեսպանության երկրորդ (ավելի ուշ առաջին) քարտուղար։ 1989 թվականին Սանգայ Նգեդուպը Քուվեյթում նշանակվել է Բութանի դեսպան։

1989 թվականին ստացել է Առևտրի և արդյունաբերության նախարարության ղեկավարի պաշտոնը, որը 1991 թվականի ապրիլից համատեղել է Պլանավորման հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի հետ։ 1992 թվականից աշխատել է առողջապահության նախարարությունում, 1994 թվականից եղել է այդ նախարարության քարտուղարը, իսկ 1995 թվականից՝ առողջապահության և կրթության նախարարության քարտուղարը։ 1998 թվականին դարձել է առողջապահության և կրթության նախարարը։ 1999 թվականի հուլիսի 9-ից մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Սանգայ Նգեդուպը Բութանի վարչապետն էր։ 2003-2007 թվականներին եղել է գյուղատնտեսության նախարարը, 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 7-ը կրկին եղել է վարչապետ։ 2007 թվականի հուլիսին նա վարչապետ Հանդու Վանգչուկի և մյուս հինգ նախարարների հետ հեռացել է կառավարությունից՝ 2008 թվականի երկրի առաջին ժողովրդավարական ընտրություններին մասնակցելու համար[2]։ Սանգայ Նգեդուպը, որը ցուցադրել է ղեկավարության ժողովրդավարական ոճը, միաձայն ընտրվել է նորաստեղծ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար։

Ընտրությունների արդյունքում Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը Ազգային ժողովում զբաղեցրել է 47 տեղերից 2-ը, սակայն նրա առաջնորդ Սանգայ Նգեդուպը չի կարողացել հաղթել իր ընտրատարածքում[3]։

Լյոնպո Սանգայ Նգեդուպը հանդիսանում է Բութանի սկաուտական ասոցիացիայի պատվավոր նախագահը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի օգոստոսի 24-ին Սանգայ Նգեդուպը թագավորի կողմից պարգևատրվել է կաբնիի կարմիր շարֆով, իսկ 1998 թվականի հունվարի 1-ին՝ նարնջագույն շարֆով։ 1999 թվականի հունիսի 2-ին գյուղատնտեսության, առողջապահության և կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար պարգևատրվել է Բութանի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Թագավորական շքանշանով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The Political Leaders’ Affiliation Database
  2. «Назначен исполняющий обязанности премьер-министра» Archived 2011-06-05 at the Wayback Machine., Indo-Asian News Service (hindustantimes.com), 3 августа 2007.(անգլ.)
  3. «Bhutan votes for status quo», France 24, 24 марта 2008(անգլ.)
  4. Recipients of the Druk Thugsey Award and the Coronation medal Archived 2013-06-04 at the Wayback Machine. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ջիգմե Թինլեյ
Բութանի վարչապետ
9 հուլիսի 1999 - 20 հուլիսի 2000
Հաջորդող՝
Յեշեյ Զիմբա
Նախորդող՝
?
Բութանի գյուղատնտեսության նախարար
2003 - 2007
Հաջորդող՝
?
Նախորդող՝
Յեշեյ Զիմբա
Բութանի վարչապետ
5 սեպտեմբերի 2005 - 7 սեպտեմբերի 2006
Հաջորդող՝
Հանդու Վանգչուկ