Ջեք Ադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Ադլեր
Ծնվել էհուլիսի 1, 1917(1917-07-01)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 18, 2011(2011-09-18)[1] (94 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրուքլինի քոլեջ և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց
Մասնագիտությունcolorist և penciller
Պարգևներ
 Jack Adler Վիքիպահեստում

Ջեք Ադլեր (անգլ.՝ Jack Adler, հուլիսի 1, 1917(1917-07-01), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 18, 2011(2011-09-18)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կոմիքսների շապիկների ամերիկացի նկարիչ և DC Comics ընկերության գունանկարիչ։ 1946-1981 թվականներին եղել է ընկերության հաստիքային աշխատողներից, իր կարիերայի գագաթնակետին զբաղեցրել է արտադրության փոխնախագահի պաշտոնը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Ադլերը ավարտել է Նյու Յորքի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցը[3]։

Նա նաև Բրուքլինի քոլեջի շրջանավարտ է[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքի առաջին կոմիքսային աշխատանքը համարվում է «Funny Folks»-ի երկրորդ թողարկումը, որը թողարկվել է DC Comics-ի կողմից, 1946 թվականի հունիսին։ 1947 թվականին նա ընդունվել է աշխատանքի DC Comics-ում` որպես հաստիքային գունանկարի և նկարիչ, մինչև 1960 թվականը աշխատել է այդ պաշտոնում։ Հաջորդ 15 տարիները նա զբաղեցնում էր արտադրության մենեջերի օգնականի պաշտոնը։ 1975 թվականից մինչև 1981 թվականին DC-ից աշխատանքից հեռացվելը[5] Ադլերն աշխատել է որպես արտադրության փոխնախագահ[4]։

1971 թվականին Ջեք Ադլերը ստացել է Shazam Award մրցանակը` «Լավագույն գունանկարիչ» անվանակարգում։

Կոմիքսների արծաթե դարաշրջանում «Sea Devils», «Կանաչ լապտեր» և «G.I. Combat» շարքերի բազմաթիվ թողարկումներ հրապարակվել են Ադլերի հեղինակային շապիկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20111021113832/http://www.newsfromme.com/archives/2011_09_20.html
  2. https://www.comic-con.org/awards/inkpot
  3. Kirk Kimball. «Gaspar Saladino — The Natural» (անգլերեն). Dial B for Blog. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 Jerry Bails. «Who's Who of American Comic Books, 1928–1999» (անգլերեն). bailsprojects.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. Jack Adler Retires, Dick Giordano Promoted(անգլ.) // The Comics Journal : журнал. — 1981. — № 67. — С. 15. — ISSN 0194-7869.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ադլեր» հոդվածին։