Ջերմային պրոցես
Ջերմային պրոցեսներ |
---|
Ադիաբատ պրոցես |
Իզոխոր պրոցես |
Իզոբար պրոցես |
Իզոթերմ պրոցես |
Իզոէնտրոպ պրոցես |
Իզոէնթալպ պրոցես |
Պոլիտրոպ պրոցես |
Խմբագրել |
Ջերմային պրոցես (ջերմադինամիկական պրոցես), մակրոսկոպական համակարգի անցումն է մի ջերմադինամիկական վիճակից մյուսին։ Եթե համակարգի սկզբնական և վերջնական վիճակների փոփոխությունը անվերջ փոքր է, ապա այդ պրոցեսն անվանում են տարրական պրոցես[1]։
Ջերմային պրոցեսները լինում են հավասարակշռված և անհավասարակշիռ։ Անվերջ դանդաղ ընթացող պրոցեսները, որոնք ներկայացնում են իրար անվերջ մոտ վիճակների միջև անընդհատ անցումների հաջորդականություն, կոչվում են հավասարակշռված կամ քվազիստատիկ[1]։
Ջերմային պրոցեսները լինում են դարձելի և անդարձելի։ Դարձելի են կոչվում այն պրոցեսները որոնց դեպքում այն կարող է իրականացվել հակառակ ուղղությամբ, միջանկյալ հավասարակշռության վիճակների նույն հաջորդականությամբ։ Այն պրոցեսները, որոնց հակառակ պրոցեսներն ինքնակամ չեն ընթանում, կոչվում են անդարձելի։
Ջերմային պրոցեսները ընդունված է դասակարգել ըստ այն ջերմային պարամետրերի, որոնք հաստատուն են մնում ամբողջ պրոցեսի ընթացքում[2]։ Կարելի է առանձնացնել առավել տարածված և առօրյայում հանդիպող հետևյալ ջերմային պրոցեսները․
- Ադիաբատ պրոցես ()— համակարգի և շրջակա միջավայրի միջև ջերմափոխանակությունը բացակայում է,
- Իզոխոր պրոցես () — ծավալը մնում է հաստատուն,
- Իզոբար պրոցես () — ճնշումը մնում է հաստատուն,
- Իզոթերմ պրոցես () — ջերմաստիճանը մնում է հաստատուն։
Երբեմն ամբողջ պրոցեսի ընթացքում անփոփոխ են մնում միաժամանակ մի քանի թերմոդինամիկական պարամետրեր, ինչպես օրինակ գոլորշիացման ժամանակ հեղուկից գոլորշի անցման դեպքում, միաժամանակ հաստատուն են մնում ճնշումը և ջերմաստիճանը՝ այսինքն այս դեպքում տեղի են ունենում իզոբար-իզոթերմ պրոցեսներ[2]։
Տեխնիկայում հատկապես կարևոր են ջերմադինամիկական ցիկլերը, այսինքն կրկնվող պրոցեսները, ինչպիսիք են՝ Կառնոյի ցիկլը, Ռենկինի ցիկլը։
Ջերմային պրոցեսների տեսությունը օգտագործվում է շարժիչների, սառնարանների նախագծման, քիմիական արդյունաբերության և օդերևութաբանության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Кубо Р., Термодинамика, 1970, էջ 15
- ↑ 2,0 2,1 Акопян А. А., Общая термодинамика, 1955, էջ 117