Ջերմային պրոցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերմային պրոցեսներ
Ադիաբատ պրոցես
Իզոխոր պրոցես
Իզոբար պրոցես
Իզոթերմ պրոցես
Իզոէնտրոպ պրոցես
Իզոէնթալպ պրոցես
Պոլիտրոպ պրոցես
Խմբագրել

Ջերմային պրոցես (ջերմադինամիկական պրոցես), մակրոսկոպական համակարգի անցումն է մի ջերմադինամիկական վիճակից մյուսին։ Եթե համակարգի սկզբնական և վերջնական վիճակների փոփոխությունը անվերջ փոքր է, ապա այդ պրոցեսն անվանում են տարրական պրոցես[1]։

Ջերմային պրոցեսները լինում են հավասարակշռված և անհավասարակշիռ։ Անվերջ դանդաղ ընթացող պրոցեսները, որոնք ներկայացնում են իրար անվերջ մոտ վիճակների միջև անընդհատ անցումների հաջորդականություն, կոչվում են հավասարակշռված կամ քվազիստատիկ[1]։

Ջերմային պրոցեսները լինում են դարձելի և անդարձելի։ Դարձելի են կոչվում այն պրոցեսները որոնց դեպքում այն կարող է իրականացվել հակառակ ուղղությամբ, միջանկյալ հավասարակշռության վիճակների նույն հաջորդականությամբ։ Այն պրոցեսները, որոնց հակառակ պրոցեսներն ինքնակամ չեն ընթանում, կոչվում են անդարձելի։

Ջերմային պրոցեսները ընդունված է դասակարգել ըստ այն ջերմային պարամետրերի, որոնք հաստատուն են մնում ամբողջ պրոցեսի ընթացքում[2]։ Կարելի է առանձնացնել առավել տարածված և առօրյայում հանդիպող հետևյալ ջերմային պրոցեսները․

Երբեմն ամբողջ պրոցեսի ընթացքում անփոփոխ են մնում միաժամանակ մի քանի թերմոդինամիկական պարամետրեր, ինչպես օրինակ գոլորշիացման ժամանակ հեղուկից գոլորշի անցման դեպքում, միաժամանակ հաստատուն են մնում ճնշումը և ջերմաստիճանը՝ այսինքն այս դեպքում տեղի են ունենում իզոբար-իզոթերմ պրոցեսներ[2]։

Տեխնիկայում հատկապես կարևոր են ջերմադինամիկական ցիկլերը, այսինքն կրկնվող պրոցեսները, ինչպիսիք են՝ Կառնոյի ցիկլը, Ռենկինի ցիկլը։

Ջերմային պրոցեսների տեսությունը օգտագործվում է շարժիչների, սառնարանների նախագծման, քիմիական արդյունաբերության և օդերևութաբանության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]