Ջեյնը վերցնում է հրացանը (անգլ.՝ Jane Got a Gun), ռեժիսոր Գևին Օ’Քոննորի վեստերն, որը նկարահանվել է Բրայան Դաֆֆիլդի և Էնթոնի Տամբակիսի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերակատարներն են Նատալի Պորտմանը, Ջոել Էդգերտոնը և Էվան Մաքգրեգորը։ Պրեմիերան Ռուսաստանում պլանավորել են 2016 թվականի մարտի 10-ին։
Այն բանից հետո, երբ Ջեյնի հանցագործ ամուսինը, որ ստացել էր հրազենային 8 վնասվածք և հազիվ կենդանի էր մնացել, վերադարձավ տուն իր բանդայից, կինը դիմեց իր նախկին սիրեկանին՝ Դեն Ֆրոստին, և խնդրեց օգնել իրեն՝ պաշտպանելու ֆերման իր ամուսնու բանդայից, որ պատրաստվում էր ավարտին հասցնել աշխատանքը։
Բրայան Դաֆիլդի օրիգինալ սցենարը տեղ գտավ 2011 թվականի լավագույն ոչ պրոդյուսերական սցենարների սև ցուցակում[16]։
Ֆիլմի ռեժիսորն սկզբում պետք է լիներ Լին Ռեմսին, բայց երբ նա առաջին օրը չեկավ նկարահանման հրապարակ, նրան փոխարինեց Գևին Օ’Քոննորը[17]։
Ֆիլմի գլխավոր դերերից մեկում պետք է խաղար Ջուդ Լոուն, բայց ռեժիսորին փոխելուց հետո նա թողեց նախագիծը՝ հայտարարելով, որ միակ պատճառը, որի համար համաձայնվել է ֆիլմում նկարահանվել, եղել է Լին Ռեմսիի հետ աշխատելու ցանկությունը[18][19]։