Ջեյ փոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ փոփ
J-Pop
Ոճային հիմքերփոփ, ֆոլկ, փոփ ռոք, ջազ, սինտի փոփ, R&B
Մշակութային հիմքեր1980-ականների սկիզբ, Ճապոնիա
Ծագման ժամանակ1988
Ծագման երկիր Ճապոնիա
Ենթաժանրեր
սիբույա քեյ
Հարակից ժանրեր
ջեյ ռոք, քեյ փոփ

J-pop (ճապ.՝ J-POP ճապոներեն արտասանություն՝ Ձեի պոպու) կամ ջեյ փոփ, ճապոնական փոփ երաժշտության դասակարգմանը վերաբերող տերմին, որը ստեղծվել է անգլերեն «Japanese pop» բառակապակցության կրճատումից։ Երբեմն տերմինը օգտագործում են ճապոնական ռոք երաժշտության համար, բայց դրա համար հիմնականում օգտագործվում է J-rock տերմինը։

Տերմին[խմբագրել | խմբագրել կոդը]

J-pop տերմինը հորինվել է J-Wave FM ռադիոալիքի կողմից, որպեսզի ճապոնական փոփը առանձնացնեն համաշխարհայինից։ Ճապոնիայում այդ տերմինը օգտագործում են ինչպես փոփ ժանրի համար, այնպես էլ ռոքի, ռեփի, սոուլի և պարային երաժշտության համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

J-pop ժանրի արմատները գալիս են ջազից, որը մեծ հայտնիություն ուներ Սյովա դինաստիայի ժամանակ։ Ջազ նվագելու համար օգտագործում էին գործիքներ, որոնք ժամանակին օգտագործվել էին դասական երաժշտություն և զինվորական շքերթների ժամանակ նվագելու համար։ Օնգակու Կիսան (ճապ.՝ 音楽喫茶), հայտնի երաժշտական սրճարան էր, որտեղ նվագում էին ջազ երաժշտություն, որտեղից էլ տարածվեց այդ երաժշտական ժանրը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կայսերական բանակի ճնշմամբ ջազը դադարեց հնչել։ Պատերազմի վերջում ամերիկյան զինվորները, ովքեր շրջափակել էին Ճապոնիան, բերեցին երաժշտական շատ ժանրերի մշակույթը, ինչպիսիք են բուգի վուգին, մամբոն, բլյուզը և կանտրին։ Հայտնի երգեր դարձան Կասագի Սիձուկոյի «Տոկիո բուգի վուգի»-ն (1948), Էրի Տիեմիի «Tenessie Waltz»-ը (1951) և Հիբարի Միսորիի «Օմացուրի մամբո»-ն։ 1952 թվականը դարձավ Ճապոնիայի ջազային բումի տարին։ Բայց ժանրը շատ բարդ էր կատարման համար, դրա պատճառով շատ ճապոնացիներ սովորում էին կանտրի ժանրի ստեղծագործություններ նվագելը, քանի որ այն ավելի հեշտ էր։

Կանտրիի ազդեցությամբ 1956 թվականին Ճապոնիայում սկսեց ռոքնռոլային համաճարակ։ Կաձույա Կոսական և նրա Wagon Masters խումբը բեմադրել են Էլվիս Փրեսլիի «Heartbreak Hotel» երգը։ Այնտեղ ռոք-ն-ռոլի շարժումն իր գագաթնակետին հասավ 1959 թվականին, այդ ժամանակ հայտնվեցին ռոք-ն-ռոլ կատարող շատ խմբեր։ Բայց ԱՄՆ-ից առանձնանալուց հետո ռոք-ն-ռոլն այլևս այդքան հայտնիություն չուներ։ Առանձին ճապոնական խմբեր փորձում էին ռոքն ռոլը միացնել ճապոնական ազգային երաժշտությանը։ Միակ երաժիշտը ում դա հաջողվել է դա Կյու Սակամատոն էր։ Մնացած երաժիշտները թարգմանում էին անգլերեն երգերը և դրանք կատարում ճապոներենով, ինչի արդյունքում առաջացավ «cover pop» տերմինը։ Սակայն հայտնվեց հեռուստացույցները և յուրաքանչյուրը կարող էր ձեռք բերել այն ու տանը դիտել երաժշտական ծրագրեր։ Cover pop-ի հայտնիությունը նույնպես մարեց։

1980-ականներին սինտի փոփ ժանրը հայտնի դարձավ Տոկիոյում և ահա 1990-ականներին առաջացավ J-pop տերմինը, որը ունեցավ համաշխարհային հայտնիություն։

1980-ականներին հանրության ուշադրությունը գրավեց Chage and Aska ռոք դուետը, որը նաև դարձավ Ասիայի ամենահայտնի ռոք խմբերից։ Նրանց ասիական «Asian Tour II / Mission Impossible» շրջագայությունը դարձավ ամենախոշորը ճապոնական ռոք երաժշտության մեջ։ Ճապոնիայում, Հոնկոնգում, Սինգապուրում և Թայվանում, նրանց շրջագայության համերգների տոմսերը վաճառվել են մեկ օրում։ Սակայն հայտնվեց ճապոնական պարային երաժշտությունը և նրանց հայտնիությունը նույնպես մարեց։

R&B ժանրը Ճապոնիայում հայտնի դարձավ 1990-ականների վերջում։ Հիկարու Ուտադան առաջնաելույթ է ունեցել «Automatic/time will tell» երգով։ Նրա «First Love» ալբոմը վաճառվել է 7 500 000 օրինակով, որը դարձավ այդ ժամանակի ամենավաճառված ալբոմը։ Երկրում նաև հայտնի էին Այումի Համասակին, Մաի Կուրային և Ամի Սուձուկին, ինչպես նաև գյորլ բենդերը, որոնցից են SPEED-ը և Morning Musume-ը, ում ալբոմները նույնպես ունեին բարձր ցուցանիշներ։

Մեր օրերում ճապոնական երաժշտության վրա մեծ ազդեցություն ունեն R&B և հիփ հոփ ժանրերը։ Ճապոնական գյորլ բենդերը այդքան մեծ հայտնիություն չունեն, ինչպես բոյ բենդերը, բայց Համասակի Այումին, Աի Օցուկան և Ուտադա Հիկարուն դեռևս համար առաջինն են ճապոնական չարտերում։

Ներկա ժամանակում մեծ բում են ապրում ճապոնական այդոլ խմբերը[1]՝ գյորլ բենդերը և բոյ բենդները, որոնք հայտնիություն վայելում հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ։ Ամենահայտնի խմբերն են AKB48-ը, որը չարթերում միշտ զբաղեցնում են 1-ին կամ 2-րդ հորիզոնականները և Arashi բոյ բենդը, որը գործում է Johnny & Associates լեյբլի հովանավորությամբ[2]։

Ազդեցությունը փոփ մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

J-pop-ը ճապոնական փոփ մշակույթի անբաժան մասն է, որի արտիստները մեծ ազդեցություն են ունենում ֆիլմերի, համակարգչային խաղերի, անիմեների և ռադիոալիքների հայտնիության տարածման վրա։ Շատ հեռուստատեսային հաղորդումներ օգտագործում են J-pop-ը ենթագրերում։ J-pop ժանրի ռիթմը շատ արագ է, որի պատճառով շատերը այն չեն կարողանում հասկանալ։

Շատ ճապոնական արտիստների հայտնիությունը մի ալբոմ կամ մի քանի սինգլ թողարկելուց հետո կորչվում է, քանի որ Ճապոնիայում շատ արագ են նոր խմբեր առաջնաելույթ ունենում և բոլորը կենտրոնանում են նորերի վրա, իհարկե կան խմբեր, որոնք հայտնի են լինում տասնյակ տարիներ, ինչպիսիք են՝ Dreams Come True-ն, Chage & Aska-ն, B'z-ը, Southern All Stars-ը, the pillows-ը և Tube-ը, որոնք 15 տարուց ավել կան ճապոնական շոու բիզնեսում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «デビュー続々! 2010年アイドル戦国時代 生き残るのはどのグループ!?» (ճապոներեն). Cyzo. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011.05.18-ին.
  2. «シングル年間ランキング-ORICON STYLE ランキング» (ճապոներեն). Oricon Inc. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011.05.18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյ փոփ» հոդվածին։