Ջամիլ Ալիև
Ջամիլ Ալիև ադրբ.՝ Cəmil Əliyev | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1946 (78 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | National Center of Oncology? |
Գործունեության ոլորտ | բժշկություն |
Անդամակցություն | Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
Ալմա մատեր | Baku city secondary school number 6? և Ադրբեջանի բժշկական համալսարան |
Կոչում | ակադեմիկոս և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Aziz Aliyev? |
Հայր | Ազիզ Ալիև |
Ջամիլ Ազիզ օկլի Ալիև (ադրբ.՝ Cəmil Əziz oğlu Əliyev, մարտի 30, 1946, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Գիտության վաստակավոր գործիչ, ԱՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջամիլ Ալիևը ծնվել է 1946 թվականի մարտի 30-ին Բաքվում `գիտնական և հասարակական գործիչ Ազիզ Ալիևի ընտանիքում։ 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիտուտը։ 1973 թվականին պաշտպանել է դիսերտացիան Բաքվում։ 1978 թվականին Մոսկվայի ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանության գիտական կենտրոնում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և արժանացել բժշկական գիտությունների դոկտորի կոչման[3]։
1987 թվականին ԽՍՀՄ Գերագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում՝ գիտական կադրերի պատրաստման ոլորտում արդյունավետ աշխատանքի համար։ Ջ. Ալիևը հեղինակ է ավելի քան 600 գիտական հոդվածների, 10 գյուտերի, 18 մենագրությունների և ուսանողների համար նախատեսված դասագրքերի։
Ջ. Ալիևը Նյու Յորքի Գիտությունների Ակադեմիայի լիիրավ անդամ, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի արտասահմանյան անդամ, Եվրոպական Բնական Ակադեմիայի լիիրավ անդամ, Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի լիիրավ անդամ, Վրաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի իսկական անդամ, Էկոէներգետիկայի Միջազգային Ակադեմիայի լիիրավ անդամ, ԱՄՆ-ի Անդերսոն կենտրոնի պատվավոր պրոֆեսոր, Համերսմիթ համալսարանական հիվանդանոցի պատվավոր դոկտոր է։
2000 թվականին նրան շնորհվել է «Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում։