Ջամալ Խաշոգջիի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամալ Խաշոգջիի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն և killing of journalist?
Երկիր Թուրքիա
Գրոհի վայրՍտամբուլի մարզ
ՏեղադրանքConsulate General of Saudi Arabia in Istanbul?
Գրոհի նպատակՋամալ Խաշոգջի
Տարեթիվհոկտեմբերի 2, 2018
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ0

Ջամալ Խաշոգջիի սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, որտեղ Խաշոգջին եկել էր փաստաթղթերի հետևից։

Անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաշոգջիին վերջին անգամ տեսել են, թե երբ է նա մտել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք։ Փողոցում մի քանի ժամ նրան սպասում էր հարսնացուն, որին թույլ չէին տվել նրա հետ միասին մտնել և ով ավելի ուշ հայտարարել էր Թուրքիայի իշխանություններին իր փեսացուի անհետացման մասին։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Խաշոգջին հյուպատոսարանի շենքից հեռացել է մեկ այլ ելքով։ Այդ ժամանակ էլ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո հիմքեր չկան կարծելու, թե Խաշոգջին լքել է հյուպատոսության շենքը։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սալմանի թագավորի հետ հանդիպման ժամանակ, 2018 թվականի հոկտեմբերի 16-ին

Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ թուրքական իշխանություններն ուսումնասիրում են Խաշոգջիի սեփական Apple Watch ժամացույցի օգնությամբ արված ձայնագրությունները ստանալու հնարավորությունը, որոնք կարող էին բեռնվել Apple iCloud ամպային ծառայության կամ նրա հեռախոսի վրա, որը նա տվել էր իր հարսնացուին[1]։

Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր հետաքննության նախնական արդյունքների մասին, որոնց համաձայն Խաշոգջին պատահաբար սպանվել էր Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում բռնկված ծեծկռտուքի ժամանակ, ինչը Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից Խաշոգջիի մահվան առաջին հաստատումն էր[2][3][4][5]։

Հոկտեմբերի 23-ին լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի այգում՝ հյուպատոսությունից 500 մետր հեռավորության վրա, որտեղ տեղի է ունեցել սպանությունը։ Լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ Խաշոգջիի մարմինը մասնատված է եղել, իսկ դեմքը՝ այլանդակված[6][7]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ջամալ Խաշոգջին մեկնել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն։ Նրան պետք էր ստանալ կրկնակի ամուսնություն կնքելու համար անհրաժեշտ փաստաթուղթ։ Նրա հարսնացուին՝ Հաթիջե Ջենգիզին (թուրք.՝ Hatice Cengiz) թույլ չեն տվել մտնել տարածք։ Նա Խաշոգջիին սպասել է մինչև կեսգիշեր, սակայն նա այդպես էլ դուրս չի եկել հյուպատոսությունից[8]։

Թուրքական ոստիկանությունը հայտնել է այն ենթադրությունը, որ Խաշոգջիին «դաժանորեն խոշտանգել են, սպանել, իսկ նրա մարմինը մասնատել են» հյուպատոսության ներսում։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը (թուրք․՝ Yasin Aktay), ոստիկանության ներկայացուցիչներ և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը (թուրք.՝ Ömer Çelik) հայտարարել են, որ Խաշոգջիի վերացման գործողությանը ներգրավված են եղել 15 սաուդցի գործակալներ[9]։

Ընդ որում, Ջամալի ձեռքին ենթադրաբար եղել են «խելացի» ժամացույցներ, որոնք հասցրել են նրան սպանելու մասին վկայող ձայնագրություն տալ։ Թուրքական Ենի շաֆաք թերթը, վերլուծելով սպանության ժամանակ իբր արված ձայնագրությունները, հայտարարել է, թե նախ կտրել են Խաշոգջիի մատները, իսկ հետո՝ գլուխը։ Ընդ որում, թերթի պնդմամբ, ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը դահիճներին խնդրում «լուծել խնդիրը շենքից դուրս», քանի որ հակառակ դեպքում նրա մոտ խնդիրներ կառաջանան[10]։

Սակայն սաուդյան իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ Խաշոգջին արագ լքել է հյուպատոսության շենքը։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին այս տեսակետը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում ներկայացրել է արքայազն Մուհամեդ իբն Սալմանը՝ ասելով, որ լրագրողը «վերադարձել է մի քանի րոպե կամ մեկ ժամ անց»[11]։

ԱՄՆ Պետական դեպարտամենտում և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում մտահոգություն են հայտնել Խաշոգջիի անհետացման կապակցությամբ՝ Սաուդյան Արաբիային համագործակցության կոչ անելով նրա գտնվելու վայրը պարզելու համար[12][13]։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ անձնական վերահսկողության տակ է վերցրել Խաշոգջիի անհետացման գործը՝ նրան անվանելով իր ընկերն ու մտքի ազատության մարտիկը[14]։

Լայնորեն տարածված կասկածները, որ Խաշոգջին սպանվել է, լարվածության աճ են առաջացրել Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում[15][16]։

Խաշոգջիի անհետացումից 18 օր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետական լրատվական գործակալության միջոցով հայտարարել են, որ լրագրողը զոհվել է հյուպատոսությունում հանդիպած մարդկանց հետ «կռվի» հետևանքով։ Դատախազությունը նաև հայտնել է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների ձերբակալության մասին, որոնք փորձել են «թաքցնել կատարվածը»[4][5][17][18]։ Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի թագավորը հրամանագրեր է ստորագրել ընդհանուր հետախուզության ծառայության մի շարք բարձրագույն աշխատակիցների պաշտոնից ազատելու, ինչպես նաև նրա բարեփոխումների հարցերով հատուկ կոմիտե ստեղծելու և լիազորությունների հստակ սահմանման մասին[19][20][21][22][23]։

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը տեղի ունեցածը որակել է «սարսափելի սխալ և ողբերգություն» և ցավակցություն հայտնել Խաշոգջիի մերձավորներին։ Նախարարը խոստացել է մեղավորներին պատասխանատվության ենթարկել[24]։

2018 թվականի հոկտեմբերի 23-ին լրատվամիջոցներում պաշտոնապես չհաստատված տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ սպանված լրագրողի մարմնի մասերը հայտնաբերվել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի այգում՝ հյուպատոսությունից 500 մետր հեռավորության վրա։ Ըստ աղբյուրների՝ Խաշոգիի մարմինը մասնատված է եղել, իսկ դեմքը՝ այլանդակված[7][25]։

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Խաշոգջին սպանվել է քաղաքական դրդապատճառներով, և որ նա համոզված է, որ լրագրողի սպանության ժամանակն ու վայրը նախապես ծրագրված են եղել։ Սպանությանը, Էրդողանի խոսքով, մասնակցել են Սաուդյան Արաբիայի երկու խմբեր։ Նրանցից մեկի կազմում եղել է 9 մարդ, այդ թվում՝ գեներալներ և այլ պաշտոնատար անձինք։ Երեք հոգուց բաղկացած խումբը, Թուրքիայի նախագահի խոսքով, սպանությունից մեկ օր առաջ ուսումնասիրել է Ստամբուլից ոչ հեռու գտնվող անտառը, ենթադրաբար՝ այն վայրը, որտեղ կարելի էր թաղել մնացորդներ։ Ավելի վաղ շարքից դուրս էին բերվել նաև հյուպատոսությունում տեղադրված տեսախցիկները[26]։

2018 թվականի հոկտեմբերի 25-ին Սաուդյան Արաբիայի դատախազությունը խոստովանել է, որ Խաշոգջիի սպանությունը ոչ թե պատահական էր, այլ կանխամտածված[27][28]։

2019 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիան որոշում է կայացրել Ստամբուլում իր գլխավոր հյուպատոսությունը տեղափոխել այն շենքից, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, այլ շենք, իսկ գլխավոր հյուպատոսության հին շենքը վաճառել[29]։

Դատավճիռն ու արձագանքը դրան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիայի դատարանը լրագրողի սպանության գործով հինգ մեղադրյալների մահապատժի է դատապարտել։ Եվս երեքը դատապարտվել են ընդհանուր առմամբ 24 տարվա ազատազրկման։ «Հետաքննությունը ցույց է տալիս, որ սպանությունը կատարվել է ոչ դիտավորյալ»,- հայտարարել են թագավորության գլխավոր դատախազության ներկայացուցիչները[30]։ Մեղադրյալների թվում չկան թագավորական պալատի նախկին խորհրդական Սաուդ Ալ-Կախթանին, որին արևմտյան մամուլն անվանում էր ողբերգության գլխավոր մեղավորը, գեներալ Ահմեդ Ալ-Ասիրին, որին կասկածում էին սպանությանը մեղսակից լինելու մեջ, արդարացվել է հանցանշանների անբավարարության պատճառով, մեղադրյալների աթոռին չի հայտնվել իշխող դինաստիայի ներկայացուցիչը՝ գահաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, որի դեմ մեղադրանքներ էին առաջադրվել[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эр-Рияд пересматривает «дело Джамаля Хашокджи» // Коммерсантъ.
  2. «Генеральный прокурор: Предварительные итоги расследования по вопросу гражданина Джамала Хашогги показали, что он погиб. Расследование этого дела продолжается. В нем фигурируют 18 граждан Саудовской Аравии». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  3. «Официальный источник: Королевство приняло необходимые меры для выяснения правды в вопросе гражданина Джамала Хашогги и подчеркивает привлечение всех причастных лиц к ответственности». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  4. 4,0 4,1 «Саудовская Аравия признала гибель журналиста Джамаля Хашогджи в стамбульском консульстве. Он якобы умер в результате драки». Meduza. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  5. 5,0 5,1 «Саудовская Аравия признала смерть Хашогджи, задержаны 18 человек». BBC Russian. Վերցված է 20 октября 2018-ին.
  6. «Тело убитого журналиста Хашогджи обнаружено в колодце на территории резиденции генконсула Саудовской Аравии в Стамбуле» (ռուսերեն). Эхо Москвы. 2018 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 «В Турции сообщили об обнаружении останков Хашукджи». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «Turkish police suspect Saudi journalist Khashoggi was killed at consulate». Middle East Eye.
  9. Eyüp Serbest. «Parçalayıp 15 kişiye taşıttılar». Hürriyet.
  10. [1] // Коммерсантъ, 17.10.2018
  11. Stephanie Flanders, Vivian Nereim, Donna Abu-Nasr, Nayla Razzouk, Alaa Shahine and Riad Hamade (5 октября 2018). «Saudi Crown Prince Discusses Trump, Aramco, Arrests: Transcript». Bloomberg.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. «Statement by Secretary Pompeo on Journalist Jamal Khashoggi». Государственный департамент США. 8 октября 2018. Վերցված է 9 октября 2018-ին.
  13. «Statement of the Spokesperson of the Ministry of Foreign Affairs, Mr. Hami Aksoy, in Response to a Question Regarding Saudi Citizen and Journalist Mr. Jamal Khashoggi». Министерство иностранных дел Турции. 9 октября 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 9 октября 2018-ին.
  14. «Erdoğan: «Turkey has closed the chapter of the IMF not to open it again»». Президент Турции. 7 октября 2018. Վերցված է 9 октября 2018-ին.
  15. Саудовской Аравии угрожает «акт Магнитского» // Коммерсантъ.
  16. Дипломатическая потеря Эр-Рияда // РБК
  17. «Генеральный прокурор: Предварительные итоги расследования по вопросу гражданина Джамала Хашогджи показали, что он погиб. Расследование этого дела продолжается. В нем фигурируют 18 граждан Саудовской Аравии». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  18. «Официальный источник: Королевство приняло необходимые меры для выяснения правды в вопросе гражданина Джамала Хашогджи и подчеркивает привлечение всех причастных лиц к ответственности». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  19. «Королевский указ об освобождении замглавы Службы общей разведки Ахмеда Асири от должности». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  20. «Королевский указ об отставке ряда офицеров Службы общей разведки». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  21. «Служитель Двух Святынь распорядился сформировать межведомственный комитет, возглавляемый наследным принцем для реструктуризации службы общей разведки, модернизации ее правил и положений и четкого определения полномочий». Саудовское информационное агентство[en]. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  22. «В Саудовской Аравии освободили от должности замглавы службы общей разведки». ՌԻԱ Նովոստի. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  23. «Саудовский король поручил точно определить задачи разведки». ՌԻԱ Նովոստի. 20 октября 2018. Վերցված է 20 октября 2018-ին.
  24. «Смерть Джамаля Хашогджи: Эр-Рияд признался в ошибке, Запад требует объяснений». Русская служба Би-би-си. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. «Тело убитого журналиста Хашогджи обнаружено в колодце на территории резиденции генконсула Саудовской Аравии в Стамбуле». Эхо Москвы. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. «Эрдоган: убийство Хашогги было заранее спланированным». Радио Аззатык. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  27. «Генпрокурор Саудовской Аравии: убийство Хашогджи было умышленным». vesti.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. «Прокуратура Саудовской Аравии признала, что убийство Хашогджи было все-таки преднамеренным, а не случайным». NEWSru.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. «СМИ: Эр-Рияд решил перенести свое генконсульство в Стамбуле из-за дела Хашкаджи». ТАСС. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  30. «"Репортеры без границ": казни по делу Хашкаджи могут привести к сокрытию правды». ТАСС. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  31. «Убийство саудовского журналиста Джамаля Хашкаджи: вердикт суда». ТАСС. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.