Jump to content

Ջազ ամառային օրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջազ ամառային օրով
անգլ.՝ Jazz on a Summer's Day
ԵրկիրԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1] և երաժշտական ֆիլմ
Թվական1959, փետրվարի 19, 1960[2], մարտի 1, 2020, օգոստոսի 12, 2020 և օգոստոսի 5, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրամ Ավակյան[1] և Bert Stern?[1]
Սցենարի հեղինակArnold Perl? և Albert D'Annibale?
ՕպերատորBert Stern?
ՄոնտաժԱրամ Ավակյան
Պատմվածքի վայրՌոդ Այլենդ
Տևողություն85 րոպե

Ջազ ամառային օրով, 1959 թվականին նկարահանված համերգային վավերագրական ֆիլմ։ Ֆիլմը պատկերում է 1958 թվականին Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած Newport ջազային փառատոնը, որը կայացել է 1958 թվականի հուլիսի 3-ից մինչև հույլիսի 6-ը[3]։

Ֆիլմը նկարահանել են լուսանկարիչ Բերթ Շթերնը և Արամ Ավագյանը, որը նաև մոնտաժել է այն[4]։ Ֆիլմի երաժշտական մասի պատասխանատուն Ջորջ Ավագյանը, որը ջազային երաժիշտ է և Արամ Ավագյանի եղբայրը։

Ֆիլմում պատկերվում է երաժշտական փառատոնը։ Այստեղ ներկայացվում է նաև 1958 թվականի Ամերիկայի գավաթի որոշ տեսարաններ։ Այն հիմնականում առանց երկխոսության կամ պատմության է, բացառությամ Ուիլս Կոնովերի պարբերական հայտարարությունների։

Ֆիլմում ներկայացվում են Ջիմմի Ջիֆրեի, Թելոնիուս Մոնկի, Սոնի Սթիթի, Անիտա Օ՚Դեյի, Դինա Վաշինգտոնի, Ջերի Մուլիգանի, Չաք Բերիի, Չիկո Հեմիլթոնի, Էրիկ Դոլֆի, Լուի Արմսթրոնգի և Ջեք Թիգարդենի ներկայացումները։ Նաև փառատոնին ելույթ են ունեցել Բաք Կլեյթոնը, Ջո Ջոնսը, Արամնդո Փերազան, Eli's Chosen Six անսամբլը, Եյլի քոլեջի անսամբլը, որտեղ նվագում էր նաև շեփորահար Ռոուզվել Ռադդը, որը ֆիլմում դիքսիլենդ (ջազի ոճ) նվագելով պտտվում էր ողջ Նյումենով[5]։

Ինչպես նախապես ծրագրված էև, փառատոնի վերջին ելույթը ունեցել է ամենահայնտի գոսպել երգչուհի Մահալյա Ջեքսոնը։ Ֆիլմը եզրափակվել է նրա տերունական աղոթքով։

1999 թվականին Կոնգրեսի գրադարանի որոշումով ֆիլմը ընդգրկվել է Միացյալ Նահանգների ազգային գրաատյան՝ որպես «մշակութային, պատմական և էսթետիկորեն նշանակալի» ֆիլմ[6][7]։

Ֆիլմը Rotten Tomatoes-ում ստացել է 100% գնահատական։

  • Ջիմմի Ջիֆրե, Բոբ Բրուքմեյեր, Ջիմ Հոուլ
  • Թելենիոուս Մոնկի եռյակ։ Թելենիոուս Մոնկ, Հենրի Գրայմս, Ռոյ Հայներս
  • Սոնի Սթիթ և Սալ Սալվադոր
  • Անիտա Օ՚Դեյ
  • Ջորջ Շիրինգ
  • Դինա Վաշինգտոն
  • Ջերի Մուլիգանի և Արթ Ֆարմերի կվարտետ
  • Բիգ Մեյբել
  • Չաք Բերի
  • Չիկո Հեմիլթոնի և Էրիկ Դոլֆիի կվինտետ
  • Լուի Արմսթրոնգ և Թրամմի Յանգ, Դեննի Բարսելոնա և Ջեք Թիգարդեն
  • Մահալյա Ջեքսոն

Ֆիլմի առաջնախաղը կայացել է 1959 թվականին Վենետիկի կինոփառատոնին[8]։

Ֆիլմը վերաթողարկվել է Charly Records-ի կողմից և վաճառվել է CD-ով[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0052942/
  2. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  3. AllMusic
  4. Rotten Tomatoes
  5. «a l b a n y j a z z . c o m». Albanyjazz.com. 2005 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  6. «Preserving the Silver Screen (December 1999) - Library of Congress Information Bulletin». www.loc.gov. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Complete National Film Registry Listing». Library of Congress. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Newport Jazz Festival Immortalized-WSJ
  9. “Jazz on a Summer’s Day” 60th Anniversary Edition Out Now - JAZZIZ Magazine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]