Jump to content

Պուտապարտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պուտապարտի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքPuttaparthi mandal?
Մակերես4547 հեկտար
ԲԾՄ475±1 մետր
Բնակչություն15 088 մարդ (2011)[1]
Ժամային գոտիՀնդկաստանի ստանդարտ ժամ
Հեռախոսային կոդ91-8555
Փոստային դասիչ515134
Պուտապարտի (Հնդկաստան)##
Պուտապարտի (Հնդկաստան)

Պուտապարտի, քաղաք Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Անանտապուր շրջանում։ Քաղաքի հիմնական տեսարժան վայրը վարդապետ Սաթյա Սայի Բաբայի մենաստանն է (աշրամ)։ Աշրամի ստեղծումը հսկայական խթան հաղորդեց տեղական տնտեսության զարգացմանը՝ հյուրանոցների, շենքերի, ռեստորանների և խանութների ցանցի ընդլայնման տեսքով, որոնք հիմնականում այցելում են այդտեղ եկող ուխտագնացները։

Պուտապարտի հիմնական լեզուներն են՝ տելուգուն, թամիլերենը, կաննադան, անգլերենը և հինդին[2]։

Պուտապարտիի կլիման ընդհանուր առմամբ տաք է և չոր ամբողջ տարվա ընթացքում[2]։ Ջերմաստիճանը ամռանը տատանվում է 34 °C-42 °C (93F-108F), իսկ ձմռանը՝ 22 °C-27 °C (71F-80F) միջև[3]։ Տաք ամիսներն են՝ մարտից մինչև հուլիս, իսկ ավելի մեղմ ամիսիները` նոյեմբերից մինչև հունվար[2]։

Հարավարևմտյան մուսոնը կարևոր դեր է խաղում կլիմայի որոշման գործում։ Հյուսիսարևելյան մուսոնը բերում է ընդհանուր տեղումների շուրջ մեկ երրորդը։ Թեթև տեղումներ կարելի է սպասել հուլիս և օգոստոս ամիսներին, այնուհետև հոկտեմբերից մինչև դեկտեմբեր[3]։

Պուտապարտին գտնվում է ծովի մակարդակից 475 մետր բարձրության վրա (1,558 ոտնաչափ)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2011 Census data Andhra Pradesh - Villages datasetOffice of Registrar General & Census Commissioner of India.
  2. 2,0 2,1 2,2 «Sri Sathya Sai Central Trust, Prasanthi Nilayam». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 Prasanthi climate
  4. «World Aero Data: SRI SATHYA SAI - VOPN». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուտապարտի» հոդվածին։