Jump to content

Պուերտո Իգուասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պուերտո Իգուասու
Puerto Iguazú
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՊրովինցիաՄիսիոնես
ՀամայնքIguazú Department?
ՔաղաքապետԿլաուդիո Ռամոն Ֆիլիպպա
Հիմնադրված է1901 Օգոստոսի 12 թ.
ԲԾՄ162±1 մետր
Բնակչություն82 227 մարդ (2010)
Խտություն41,8 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ+54 (3757)
Փոստային ինդեքսN3370
Փոստային դասիչN3370
Պաշտոնական կայքiguazu.gov.ar
Պուերտո Իգուասու (Արգենտինա)##
Պուերտո Իգուասու (Արգենտինա)

Պուերտո Իգուասու կամ Իգուասու[1] (իսպ․՝ Puerto Iguazú), քաղաք Արգենտինայում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Իգուասուն գտնվում է Արգենտինայի հյուսիսարևելյան ծայրամասում՝ Միսիոնես պրովինցիայի հյուսիսում, որտեղ հատվում են Արգենտինայի, Բրազիլիայի և Պարագվայի սահմանները։ Քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Իգուասուի ջրվեժը (Cataratas de Iguazú), որը տեղակայված է համանուն գետի վրա։ Վարչական առումով քաղաքը բաժանվում է 3 եկեղեցական համայնքների՝ Վիրգեն դել Կարմեն, որտեղ գտնվում է Իգուասուի եպիսկոպոսության կենտրոնը, Քրիստո Ռեդենտոր և Սան Ռոկե Գոնսալես։

Օդանավակայանը գտնվում է քաղաքի մոտակայքում, իսկ ժամանակակից կամրջի միջոցով Պուերտո Իգուասուն կապվում է բրազիլական ափում գտնվող Ֆոս դու Իգուասու քաղաքի հետ։

Կլիման այստեղ մերձարևադարձային է։ Օդի միջին ջերմաստիճանը +24°С։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության եկամուտների հիմնական աղբյուրը հանդիսանում է զբոսաշրջիկների սպասարկումը, որոնց համար քաղաքի կենտրոնում բացվել են բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ։ Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են ոչ միայն գեղեցիկ ջրվեժները, այլև այն հանգամանքը, որ այստեղ հատվում են 3 երկրների պետական սահմանները, և այն հատվածում, որտեղ միախառնվում են Իգուասու և Պարանա գետերը, գտնվում է «Երեք սահմաններ» կոչվող հուշարձանը, որը համարվում է «սահմանապահ եռանկյունու» կենտրոնը։

«Երեք սահմաններ» կոթողը Արգենտինայի կողմից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տեղանունների քարտեզ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.