Ֆոս դու Իգուասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դրոշ Զինանշան
Bandeira FozIguacu.png Brasão de Armas do Município de Foz do Iguaçu.png

SkylineFoz.JPG
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էհունիսի 10, 1910 և հունիսի 10, 1914 թ.
Մակերես617,701 կմ²
ԲԾՄ164±1 մետր
Բնակչություն258 248 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC−3
Հեռախոսային կոդ45
Պաշտոնական կայքwww2.fozdoiguacu.pr.gov.br/site/
##Ֆոս դու Իգուասու (Բրազիլիա)
Red pog.png

Ֆոս դու Իգուասու (պորտուգալերեն՝ Foz do Iguaçu. պորտուգալերենից թարգմանած՝ նշանակում է Իգուասուի գետաբերան), քաղաք Բրազիլիայի Պարանա նահանգի ծայր արևմուտքում՝ Իգուասուի ջրվեժի մերձակայքում, նահանգի վարչական կենտրոնից՝ Կուրիտիբայից մոտավորապես 650 կիլոմետր հեռավորության վրա: Նահանգում մեծությամբ յոթերորդ բնակավայրն է: Բնակչության թվաքանակը՝ շուրջ 265,000:

Իգուասուի ջրվեժների համակարգը, որ գտնվում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանի վրա, բաղկացած է 257 առանձի ջրվեժներից և հռչակվել է որպես նոր ժամանակների աշխարհի բնության յոթ հրաշալիքներից մեկը[2]:

Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնորոշ հատկանիշներն են համարվում վերին աստիճանի զարգացած զբոսաշրջությունը և մշակութային բազմազանությունը: Այստեղ ապրում են շուրջ 80 ազգությունների ներկայացուցիչներ. մեծ թիվ են կազմում հատկապես իտալացիները, պորտուգալացիները, արաբները, չինացիները, պարագվայցիները, արգենտինացիները: Ֆոս դու Իգուասուն ներառված է եռազգային մի տարածաշրջանում՝ սահմանակցելով արգենտինական Պուերտո Իգուասուին և պարագվայական Սյուդադ դել Էստեին: Քաղաքային բյուջեի գլխավոր աղբյուրը զբոսաշրջությունն է՝ առևտրով և այլ ծառայությունների մատուցմամբ հանդերձ[3]:

Ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ Ֆոս դու Իգուասուն զբոսաշրջային այցելությունների տեսակետից երկրորդ տեղն է գրավում Բրազիլիայում՝ զիջելով միայն երկրի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյին[3]: 2010 թվականին քաղաքն արժանացել է Բրազիլիայի զբոսաշրջության նախարարության սահմանած մրցանակներից տասին[3]: Բրիտանական The Guardian-ը Ֆոս դու Իգուասուն համարում է զբոսաշրջային լավագույն երթուղին բրիտանացիների համար[3], իսկ ամերիկյան CNN հեռուստատեսային ցանցը բրազիլական այդ քաղաքին տեղ է հատկացնում առավել ռոմանտիկ 14 երթուղիների շարքում[3]:

Ֆոս դու Իգուասուի մոտ են կառուցվել Իտայպու ամբարտակը և աշխարհի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը, որը զիջում է միայն չինական Երեք կիրճերի ամբարտակին ու հէկին: 20 գեներատորներով և 14.000 մեգավատտ հզորությամբ՝ այն ապահովում է Բրազիլիայում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 15%-ը և Պարագվայում սպառվող էլեկտրաէներգիայի 86%-ը[4]:

Քաղաքում, ըստ բրազիլական չափանիշների, ցածր է հանցավորության մակարդակը[5]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 4.853.331 հազար ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 16.102,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2007 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,802 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոս դու Իգուասուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40.0
(104)
40.0
(104)
38.8
(101.8)
36.8
(98.2)
36.0
(96.8)
32.0
(89.6)
31.3
(88.3)
35.0
(95)
36.8
(98.2)
39.0
(102.2)
38.6
(101.5)
39.4
(102.9)
40.0
(104)
Միջին բարձր °C (°F) 33.0
(91.4)
32.6
(90.7)
31.1
(88)
28.2
(82.8)
25.2
(77.4)
23.1
(73.6)
23.7
(74.7)
25.3
(77.5)
26.9
(80.4)
28.8
(83.8)
31.0
(87.8)
32.6
(90.7)
28.5
(83.3)
Միջին օրական °C (°F) 25.5
(77.9)
25.4
(77.7)
23.8
(74.8)
20.8
(69.4)
17.7
(63.9)
15.8
(60.4)
15.7
(60.3)
17.5
(63.5)
19.0
(66.2)
21.4
(70.5)
23.1
(73.6)
25.1
(77.2)
20.9
(69.6)
Միջին ցածր °C (°F) 19.6
(67.3)
20.0
(68)
18.4
(65.1)
15.4
(59.7)
12.2
(54)
10.4
(50.7)
9.7
(49.5)
11.3
(52.3)
13.5
(56.3)
15.3
(59.5)
16.5
(61.7)
18.6
(65.5)
15.1
(59.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 9.2
(48.6)
6.8
(44.2)
5.2
(41.4)
3.0
(37.4)
−1.0
(30.2)
−3.1
(26.4)
−4.2
(24.4)
0.0
(32)
1.0
(33.8)
5.0
(41)
6.3
(43.3)
3.8
(38.8)
−4.2
(24.4)
Տեղումներ մմ (դյույմ) 196.0
(7.717)
180.1
(7.091)
174.8
(6.882)
151.0
(5.945)
127.6
(5.024)
138.3
(5.445)
84.4
(3.323)
107.4
(4.228)
146.6
(5.772)
219.8
(8.654)
153.7
(6.051)
189.0
(7.441)
1868,7
(73,571)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9 9 8 8 6 8 6 8 8 9 7 9 95
% խոնավություն 77 80 82 85 86 85 83 80 79 78 75 74 80.3
Միջին ամսական արևային ժամ 230.5 196.3 209.9 193.6 180.8 151.2 168.7 157.9 146.4 195.6 231.4 232.3 2294,6
աղբյուր: INMET[6]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1549 թվականին իսպանացի ճանապարհորդ-հետազոտող Կաբեսա դե Վական հայտնաբերել է ջրվեժները և չափազանց տպավորված՝ անվանել Quedas de Santa Maria: Ավելի ուշ վերանվանել են Quedas del Iguazu՝ գործածելով տեղաբնիկ հնդկացիական գուարանի ցեղի տված անվանումը[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. «Iguazu Falls chosen as one of the natural seven wonders of the world [[:Կաղապար:In lang]]»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-15-ին։ Վերցված է 2014-08-26 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Cataratas do Iguaçu - Portal Cataratas do Iguaçu S/A»։ www.cataratasdoiguacu.com.br։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 1, 2018-ին։ Վերցված է ապրիլի 5, 2018 
  4. «ENERGY - ITAIPU BINACIONAL»։ www.itaipu.gov.br։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 22, 2019-ին։ Վերցված է ապրիլի 5, 2018 
  5. «Os estados mais e menos perigosos do Brasil - EXAME»։ exame.abril.com.br։ Արխիվացված է օրիգինալից մարտի 5, 2017-ին։ Վերցված է ապրիլի 5, 2018 
  6. «NORMAIS CLIMATOLÓGICAS DO BRASIL 1961-1990» (Portuguese)։ Instituto Nacional de Meteorologia։ Արխիվացված է օրիգինալից 5 September 2014-ին։ Վերցված է 22 September 2014 
  7. «Iguassu City History»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 3, 2014-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Foz do Iguaçuին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։