Պորտուգալական խոհանոց
Պորտուգալական խոհանոց, դա պարզունակ ճաշատեսակներ են, որոնց պատրաստման համար հիմնական բաղադրիչները կազմում են ձուկը և ծովամթերքները, միսը, կաղամբը և պանիրների հսկայական տեսականին։ Պորտուգալիայի բնակիչները, ինչպես և ուրիշ հարավային երկրների քաղաքացիները, սիրում են համեղ և առատ ուտեստներ։ Բայց իրենց համար միայն ուտելը կարևոր չէ, այլ ուտել ժամանակին և ընտանիքով կամ ընկերներով սեղանի շուրջ։ Պորտուգալացինները սիրում են իրենց ընթրիքը սկսել տաք ուտեստներով։ Չորացրած կերակուրների ցանկի մեջ հիմնականում օգտագործում են ձուկ։ Մսի տեսակներից հիմնականում առավել գերադասում են ուտել տավարի միս, չնայած որ գոյություն ունի թռչունների մսից բազմաթիվ տարբեր բաղադրատոմսեր։
Պորտուգալիայում հիմնականում մեծ դեր է ունի նաև բանջարեղենային կերակրատեսակները, որոնք սեղանի վրա հայտնվում են ամբողջությամբ (հում կամ եփած)։ Ավելի մեծ հետաքրքրություն ունեն գազարի, կաղամբի և լոբիի նկատմամբ։ Պորտուգալական խոհանոցում նաև հատկանշական է նշել աղանդերների և թխվածքների կիրառությունը։ Այստեղ գոյություն ունի աղանդերների հսկայական ընտրանի՝ նշենու և դարչինի տեսակներ։ Պորտուգալիայում ապրողների մեծ մասը ճաշում են մոտավորապես նույն ժամին՝ 12:30-ից մինչև 13:30։ Այդ ժամերին երկրի ռեստորաններում անհնար է ազատ տեղ գտնել։ Այստեղ գալիս են և ընտանիքներ իրենց երեխաների հետ, և աշխատողներ, որոնք դուրս են եկել ընդմիջման։
Ձուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիայի ափերում առավել մեծ տեղ են զբաղեցնում որսած սարդինաձուկը, թյուննոսը, խաչափառները, փափկամարմինները և ութոտանիները։ Բնակիչները շատ հաճախ սարդինաձուկը տապակում են մանղալի վրա։ Նաև Պորտուգալիայում հանրաճանաչ է աղի և չորացված ձողաձուկ՝ բակալյաուն, որը ունի շատ յորահատուկ համ, որն էլ տալիս է շատ հաճելի զգացողություններ։ Պորտուգալիայի ցանկացած բնակիչ միջինը տարեկան պարտադիր ուտում է 16 կիլոգրամ ձողաձուկ։ Մասնավորապես Լիսաբոնում նրան սիրում են ուտել խաշած կարտոֆիլի և հացի հետ։ Նաև պորտուգալացիները սիրում են խաչափառի կրոկետ։
Միս
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր եղջերավոր կենդանիները Պորտուգալիայում օգտագործվում են, որպես ծանր բեռների քաշիչ ուժ, և հետագայում նրան մորթելու համար, նրանց օգտագործում են շատ հազվադեպ։ Բայց այնուամենայնիվ նրանց տերերը մեծ արվեստի կարողություններով, կարողանում են երկրորդական մսով պատրաստել իսկական գլուխգործոց։ Մսի մասերը առանց ոսկորի կարողանում երկարաժամկետ դիմանալ գինու մեջ և նրանից հանում են ձիթապտղի յուղ, որի շնորհիվ էլ նա ստանում է հիասքանչ և յուրահատուկ համ։ Երբ լինում են թերություններ, տերերը դրանք շտկում են բույսերի օգնությամբ, մասնավորապես սխտորի և սոխի։ Բայց այնուամենայնիվ բնակիչները նախընտրում են տապակած կամ խաշած միս, որենք պատրաստվում են բանջարեղենի հետ՝ մեկ կերակուրի համար, առաջին հերթին լոբիի հետ։ Հաճախակի նաև օգտագործվում են սպանախ, հազար (տերևային ճակնդեղ) և սիսեռ։
Աղանդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալացիները շատ են սիրում քաղցր։ Քաղցի մեծ մասը պատրաստվում է շաքարով և ձվի դեղնուցով, որոնց մեջ ավելացնում են կոկոսային տաշեղ, դարչւն և նշակարկանդակ։ Մեծ հանրաճանաչություն է վայելում նաև նուշի թխվածքաբլիթը թթվասերի հետ։
Խմիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր տեսակի գինիները ունեն հատուկ թույլատրություն և արտադրվում են միայն օրենքով տարածքներում։ Ամենահայտնի խմիչքը՝ պորտվեյն է։ Նա երկրի գինու արտադրություն մեջ զբաղեցնում է ավելի քան երրորդ տեղը։ Մնացածը տեղերում զբաղեցնում են կարմիր և սպիտակ սեղանային գինիները։ Ամենահայտնի սպիտակ գինին՝ Վերդեյի գինին է, որի արտադրության մեծ մասը արտահանվում է։ Ալենտաժի նահանգում արտադրվում են անուշահոտ և դառը կարմիր գինի։ Լիսաբոնում և մի քանի այլ շրջաններում առավել հայտնի է ժինժենյա լիկյորը, որի բաղադրության հիմնական մասը զբաղեցնում է բալը։
Ազգային ճաշատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասորդա - ապուր։
- «Պիրի պիրի» հավը — շատ սուր կարմիր պղպեղի հետ։
- Բակալյաու — աղի ձկնատեսակ։ Գոյություն ունի նրան պատրաստելու 365 տեսակ, ամեն մի տեսակի տարվա յուրաքանչյուր օրվա համար։
- Կալդու վերդե — թանձր ապուր, կաղամբից և չորիսո նրբերշիկով կարտոֆիլի հետ
- Ֆեյժոադա — շոգեխաշված սև լոբի, չորացրած մսի, նրբերշիկի, տավարի մսի, սխտորի և այլ բաղադրիչների հետ
- «Կուզիդու պորտուգեզե» — տավարի, խոզի, ապխտած հավի խառնուրդ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալական խոհանոց, երկրի տեսարժան վայրեր Արխիվացված 2017-01-26 Wayback Machine
- Պորտուգալական խահանոց
- Պորտուգալական խոհանոց