Պոպուլիկ օղակադիր
Պոպուլիկ օղակադիր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Corydalis verticillaris
|
Պոպուլիկ օղակադիր (լատին․՝ Corydalis verticillaris), ծխաբույսազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնդաձև պալարով բույս է։ Ցողունային տերևները երկուսն են՝ հակադիր, նստադիր կամ կարճակոթ, 3 (2)-փետրաձև, առաջին կարգի սեգմենտները երկար կոթուկներով են, 3-4-ական ամեն կողմից, համարյա հակադիր, 2-3-բլթակով վերջին կարգի սեգմենտները խոր են։ Ծաղկաբույլն ունի 3-8 ծաղիկներով ողկույզ։ 16-35 մմ երկարությամբ պսակը վարդագույն կամ բոսորագույն է, գագաթին մուգ ծիրանագույն պուտով։ Խթանը 1,5-2 անգամ արտաքին պսակաթերթից երկար է, համարյա ուղիղ կամ կորացած[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթներ Գազանասար և Խուստուփ) և Մեղրու (Լեհվազ գյուղի և Բողոքարի միջև, Ճգնավոր լեռ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հյուսիսային Իրաքում և Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ծովի մակարդակից 1900-3100 մ բարձրությունների վրա, վերին լեռնային գոտուց մինչև ալպիական գոտի, քարափլուզուտներում, քարքարոտ և կավոտ լանջերին, տրագականտային համակեցություններում։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին, պտղաբերում՝ մայիս-հունիս ամիսներին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոպուլիկ օղակադիր» հոդվածին։ |
|
|