Պոկրովսկի պուրակ (Դոնի Ռոստով)
Պոկրովսկի պուրակ
ռուս.՝ Покровский сквер | |
---|---|
Տեսակ | պուրակ |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Դոնի Ռոստով |
Պոկրովսկի պուրակ (ռուս.՝ Покровский сквер), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պուրակներից մեկը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում[1]։ Մինչև 2003 թվականը կոչվել է Կիրովի պուրակ։
Պատմություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Պուրակի մուտքը |
1897 թվականին, ռոստովցի վաճառական Գեորգի Պուստովոյտովի ղեկավարությամբ և նվիրատվություններով, Բոգատյանովսկի պողոտայի կարմիր գծի մոտ, Պոկրովսկի պուրակի արևմտյան մասում սկսվել էր քարե Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որն օծվել է 1909 թվականի մայիսի 22-ին։ Խորհրդային իշխանության տարիներին այն փակվել է, 1930-ական թվականներին` քանդվել, իսկ նրա տեղում տեղադրվել է Սերգեյ Կիրովի հուշարձանը։ 2003 թվականին Կիրովի հուշարձանը պուրակից տեղափոխվել է Կիրովի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյուն։ 2005 թվականի փետրվարին դրվել է վերակառուցվող Աստվածածին տաճարի հիմնաքարը։ Նոր տաճարը, որը կառուցվել է ճարտարապետ Գենադի Շևչենկոյի նախագծով[2], օծվել է 2007 թվականի նոյեմբերի 11-ին։ Օծումից որոշ ժամանակ առաջ` 2007 թվականի հունիսի 25-ին, պուրակի տարածքում, տաճարի առջև բացվել է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հուշարձանը (հեղինակ` քանդակագործ Սերգեյ Օլեշնյա)։
Պոկրովսկի պուրակում տեղադրվել է առաջին ջրատարի բրոնզե քանդակը, որը պատկերում է մի կնոջ, որը հագնված է քաղաքի XIX դարի բնակչուհու նման և դույլով ջուր է հավաքում ջրաբաշխիչ սյունից։
2009 թվականին Պոկրովսկի պուրակը ճանաչվել է Դոնի Ռոստովի կանաչապատման լավագույն օբյեկտ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Покровский сквер - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Старо-Покровский храм г. Ростов-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Покровский сквер города Ростова-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.