Jump to content

Պոկրովսկի պուրակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոկրովսկի պուրակ
ռուս.՝ Покровский сквер
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Պոկրովսկի պուրակ (Դոնի Ռոստով) is located in Ռուսաստան
Պոկրովսկի պուրակ (Դոնի Ռոստով)
Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist.

Պոկրովսկի պուրակ (ռուս.՝ Покровский сквер), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պուրակներից մեկը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում[1]։ Մինչև 2003 թվականը կոչվել է Կիրովի պուրակ։

Պատմություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Պուրակի մուտքը
Սուրբ Աստվածածին եկեղեցին

1897 թվականին, ռոստովցի վաճառական Գեորգի Պուստովոյտովի ղեկավարությամբ և նվիրատվություններով, Բոգատյանովսկի պողոտայի կարմիր գծի մոտ, Պոկրովսկի պուրակի արևմտյան մասում սկսվել էր քարե Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որն օծվել է 1909 թվականի մայիսի 22-ին։ Խորհրդային իշխանության տարիներին այն փակվել է, 1930-ական թվականներին` քանդվել, իսկ նրա տեղում տեղադրվել է Սերգեյ Կիրովի հուշարձանը։ 2003 թվականին Կիրովի հուշարձանը պուրակից տեղափոխվել է Կիրովի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյուն։ 2005 թվականի փետրվարին դրվել է վերակառուցվող Աստվածածին տաճարի հիմնաքարը։ Նոր տաճարը, որը կառուցվել է ճարտարապետ Գենադի Շևչենկոյի նախագծով[2], օծվել է 2007 թվականի նոյեմբերի 11-ին։ Օծումից որոշ ժամանակ առաջ` 2007 թվականի հունիսի 25-ին, պուրակի տարածքում, տաճարի առջև բացվել է կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի հուշարձանը (հեղինակ` քանդակագործ Սերգեյ Օլեշնյա)։

Պոկրովսկի պուրակում տեղադրվել է առաջին ջրատարի բրոնզե քանդակը, որը պատկերում է մի կնոջ, որը հագնված է քաղաքի XIX դարի բնակչուհու նման և դույլով ջուր է հավաքում ջրաբաշխիչ սյունից։

2009 թվականին Պոկրովսկի պուրակը ճանաչվել է Դոնի Ռոստովի կանաչապատման լավագույն օբյեկտ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Покровский сквер - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. «Старо-Покровский храм г. Ростов-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Покровский сквер города Ростова-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]