Պոլ Դյու Բուա
Պոլ Դյու Բուա | |
---|---|
Ծնվել է | 1859[1][2][3][…] կամ սեպտեմբերի 23, 1858 |
Ծննդավայր | Aywaille, Լիեժ, Լիեժ, Վալոնիա, Բելգիա |
Մահացել է | օգոստոսի 12, 1938[4][5] |
Մահվան վայր | Ուկել, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա (1883) |
Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ և վիզուալ արտիստ |
Անդամություն | Ընկերություն ХХ |
Paul Du Bois Վիքիպահեստում |
Պոլ Դյու Բուա (ֆր.՝ Paul Du Bois), 1859[1][2][3][…] կամ սեպտեմբերի 23, 1858, Aywaille, Լիեժ, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - օգոստոսի 12, 1938[4][5], Ուկել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քանդակագործ և մեդալագործ, ծնվել է Էվայում և մահացել Բրյուսելի մունիցիպալիտետ Ուկկելում (Բելգիա)։
Դյու Բուան եղել է Էժեն Սիմոնիսի և Պիեռ Շառլ Վան դեր Ստապպենի աշակերտը։ 1887 թվականից մինչև 1883 թվականը սովորել է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, իսկ 1884 թվականին ստացել Գոդեշարի մրցանակ։
Դյու Բուան նպաստել է 20-րդ դարում Բելգիայի գեղարվեստական ինքնարտահայտման վերածննդին և եղել է Les XX արթ-խմբի հիմնադիրներից մեկը։ Նրա աշխատանքները ներառում են ոչ մեծ էկլեկտիկ քանդակներ, մեդալներ, զարդարանքներ, հուշարձաններ և դամբարաններ։
Բրյուսելում գտնվող նրա ամենահայտնի աշխատանքներից են Ֆեդերիկ դե Մերոդի հուշարձանը, որը գտնվում է Նահատակների հրապարակում, ինչպես նաև Էդիտ Կավելլի և նրա գործընկեր և բուժքույր Մարի Դեպաժի (RMS Lusitania-ից) հարգանքի տուրքը, այս չորս տարրերից բաղկացած խմբաքանդակը գտնվում է Բուսաբանական կենտրոնում, նաև Բրյուսելի այգին և Սեն-Ժիլ մունիցիպալիտետի մի քանի քանդակներ։ Նա նույնպես պատասխանատու է եղել Առաջին համաշխարհային պատերազմի հաղթական մեդալների դիզայնի համար, որից թողարկել է 350000 նմուշ[6]։
Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրների թանգարաններում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բելգիա 1919 թվական, Դյու Բուայի մեդալ, Գերմանիայի օկուպացիան Վերսալյան աշխարհից հետո, ավերս
-
Այդ մեդալի ռևերսում պատկերված է արևելք նայող բելգիացի զինվոր
-
Էդիտ Կավելլի և Մարի Դեպաժի հուշարձանը, Բրյուսել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Paul Dubois
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Répertoire des artistes (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de Belgique — BXL.
- ↑ «The WWI Victory Medal Series – Belgium». Collector's Weekly. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիպահեստում կան մեդիաֆայլեր Պոլ Դյու Բուա թեմայի վերաբերյալ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Դյու Բուա» հոդվածին։ |
|