Պյոտր Կիրիլովը ծնվել է 1909 թվականին Մալիյ Տոլկայ գյուղում (այժմ՝ Սամարայի մարզիՊոխվիստնևսկի շրջան)[1]։ 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի խմբագրության և հրատարակչության ինստիտուտում։ Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Կիրիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1929 թվականին։ 1930-ական թվականներին նրա կողմից գրվեցին «Առավոտը Սուրայի վրա» («Валске Сура лангсо») պատմական պոեմը, «Առանց սահմանաշերտի» («Межавтомо») և «Դժվարին ճանապարհով» բանաստեղծությունների ժողովածուները, «Սպասսկի տաճարում» («Спасской монастырьсе») և «Առաջին դասը» («Васенце урок») վիպակները։ Նրա «Լիտովա» (1940) պատմական դրաման հիմք հանդիսացավ մորդովական թատերական արվեստում առաջին երաժշտական դրամայի լիբրետտոյի համար։ Հետպատերազմյան տարիներին Կիրիլովի կողմից գրվեցին «Պատերազմի ճանապարհներով» («Войнань киява») ժողովածուն և «Լույս հեռավոր անկյունում» («Валдо васоло угол велькссэ»), «Ուսուցչուհին» պիեսները[2]։