Պյոտր Կիրիլլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Կիրիլլով
Ծնվել էհունիսի 26, 1910(1910-06-26)
ԾննդավայրՄալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 24, 1955(1955-11-24) (45 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուէրզյաներեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Պյոտր Սեմյոնովիչ Կիրիլով (էրզ.՝ Пётр Семёнович Кириллов, Պյոտր Էրկե, հունիսի 26, 1910(1910-06-26), Մալիյ Տոլկայ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1955(1955-11-24), Մոսկվա, ԽՍՀՄ), էրզիացի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Կիրիլովը ծնվել է 1909 թվականին Մալիյ Տոլկայ գյուղում (այժմ՝ Սամարայի մարզի Պոխվիստնևսկի շրջան)[1]: 1931-1933 թվականներին սովորել է Մոսկվայի խմբագրության և հրատարակչության ինստիտուտում: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Կիրիլովի առաջին ստեղծագործությունները տպագրվել են 1929 թվականին: 1930-ական թվականներին նրա կողմից գրվեցին «Առավոտը Սուրայի վրա» («Валске Сура лангсо») պատմական պոեմը, «Առանց սահմանաշերտի» («Межавтомо») և «Դժվարին ճանապարհով» բանաստեղծությունների ժողովածուները, «Սպասսկի տաճարում» («Спасской монастырьсе») և «Առաջին դասը» («Васенце урок») վիպակները: Նրա «Լիտովա» (1940) պատմական դրաման հիմք հանդիսացավ մորդովական թատերական արվեստում առաջին երաժշտական դրամայի լիբրետտոյի համար: Հետպատերազմյան տարիներին Կիրիլովի կողմից գրվեցին «Պատերազմի ճանապարհներով» («Войнань киява») ժողովածուն և «Լույս հեռավոր անկյունում» («Валдо васоло угол велькссэ»), «Ուսուցչուհին» պիեսները[2][3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кириллов Петр Семенович - статья из Большой советской энциклопедии.