Պինկել
Ենթատեսակ | երշիկ |
---|---|
Առաջացման երկիր | Գերմանիա |
Pinkel Վիքիպահեստում |
Պինկել[1] (գերմ.՝ Pinkel), ավանդական է Հյուսիս-Արևմտյան Գերմանիայում (Օլդենբուրգ, Բրեմեն, Ֆրիսլանդիա) ապխտած, մեծ հատիկավոր նրբերշիկ՝ գրյուցվուրստ, սեղանին մատուցվում է որպես առանձին ուտեստ՝ կալե կաղամբի (գրյունկոլ) խավարտի հետ միասին։ Հարավ-գերմանական շրջաններում պինկելը գրեթե անհայտ է։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երշիկի այս տեսակը բաղկացած է հիմականում խոզի ճարպից, ինչպես նաև տավարի ճարպից, վարսակի կամ գարու ձավարից, սոխից, աղից, սև պղպեղից և այլ համեմունքներից։ Պատրաստման ստույգ բաղադրատոմսերը տեղացի երշիկագործները գաղտնի է են պահվում, այդ իսկ պատճառով՝ տարբեր շրջաններում տարբերվում են միմյանցից։ Մսի մեծ բաղադրություն ունեցող պինկելը կոչվում է «մսային պինկել» կամ «օրդենբուրգյան պինկել» (Fleisch-Pinkel, Oldenburger Pinkel)։ Երշիկի խճողակը ավանդաբար լցվում է խոզի, և հազվադեպ՝ տավարի աղիքների մեջ։
Ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսպես կոչված «կաղամբ-պինկել-տուրեր»-ը (Kohl-und-Pinkel-Touren)՝ ձմեռային ուղևորությունների ճաշի ժամանակ գյուղական հյուրատներում ավանդական են Գերմանիայի հյուսիսային տարածաշրջանների համար․ դրանց մասնակցել են ամբողջ ընտանիքներով, ընկերախմբերով և հետաքրքրություններիհիման վրա կազմված ակումբներով։ Հատկապես այս սովորույթը տարածված է Օլդենդուրգի մոտակայքում։ Քայլելուց հետո բոլորը նստում են կանաչ կաղամբով (գրյունկոլ) պինկելով սեղանի մոտ։ Այս ուտեստը շատ բարձր կալորիականությամբ և հագեցնող է, որը վերականգնում է ուժը, ցրտին երկարատև ճամփորդությունից հետո։ Պրինկելին, երբեմն, որպես հավելում մատուցում են նաև խաշած երշիկներ, կասսելեր, կտրատած ճարպ և (երբեմն) ապխտած կրծքամիս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ваннер И. «Колбасная география Германии». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Westphal M. Kohl- und Pinkelfahrten: Geschichte und Kultur einer Festzeit in Norddeutschland. — Waxmann Verlag, 1998. — 212 с. — ISBN 9783830955443