Պինկել
![]() | |
Ենթատեսակ | երշիկ |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Պինկել[1] (գերմ.՝ Pinkel), ավանդական է Հյուսիս-Արևմտյան Գերմանիայում (Օլդենբուրգ, Բրեմեն, Ֆրիսլանդիա) ապխտած, մեծ հատիկավոր նրբերշիկ՝ գրյուցվուրստ, սեղանին մատուցվում է որպես առանձին ուտեստ՝ կալե կաղամբի (գրյունկոլ) խավարտի հետ միասին։ Հարավ-գերմանական շրջաններում պինկելը գրեթե անհայտ է։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երշիկի այս տեսակը բաղկացած է հիմականում խոզի ճարպից, ինչպես նաև տավարի ճարպից, վարսակի կամ գարու ձավարից, սոխից, աղից, սև պղպեղից և այլ համեմունքներից։ Պատրաստման ստույգ բաղադրատոմսերը տեղացի երշիկագործները գաղտնի է են պահվում, այդ իսկ պատճառով՝ տարբեր շրջաններում տարբերվում են միմյանցից։ Մսի մեծ բաղադրություն ունեցող պինկելը կոչվում է «մսային պինկել» կամ «օրդենբուրգյան պինկել» (Fleisch-Pinkel, Oldenburger Pinkel)։ Երշիկի խճողակը ավանդաբար լցվում է խոզի, և հազվադեպ՝ տավարի աղիքների մեջ։
Ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսպես կոչված «կաղամբ-պինկել-տուրեր»-ը (Kohl-und-Pinkel-Touren)՝ ձմեռային ուղևորությունների ճաշի ժամանակ գյուղական հյուրատներում ավանդական են Գերմանիայի հյուսիսային տարածաշրջանների համար․ դրանց մասնակցել են ամբողջ ընտանիքներով, ընկերախմբերով և հետաքրքրություններիհիման վրա կազմված ակումբներով։ Հատկապես այս սովորույթը տարածված է Օլդենդուրգի մոտակայքում։ Քայլելուց հետո բոլորը նստում են կանաչ կաղամբով (գրյունկոլ) պինկելով սեղանի մոտ։ Այս ուտեստը շատ բարձր կալորիականությամբ և հագեցնող է, որը վերականգնում է ուժը, ցրտին երկարատև ճամփորդությունից հետո։ Պրինկելին, երբեմն, որպես հավելում մատուցում են նաև խաշած երշիկներ, կասսելեր, կտրատած ճարպ և (երբեմն) ապխտած կրծքամիս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ваннер И.։ «Колбасная география Германии»։ Deutsche Welle։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-17-ին։ Վերցված է 2013-06-17
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Westphal M. Kohl- und Pinkelfahrten: Geschichte und Kultur einer Festzeit in Norddeutschland. — Waxmann Verlag, 1998. — 212 с. — ISBN 9783830955443
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գերմանական հոդված պինկելի մասին Archived 2013-02-18 at the Wayback Machine.