Պիկադիլի հրապարակ
Պիկադիլի հրապարակ | |
---|---|
Տեսակ | road junction? և տեսարժան վայր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Վեստմինստեր |
Ձևավորում | 1819 |
Պիկադիլի հրապարակ (անգլ.՝ Piccadilly Circus), հրապարակ Լոնդոնի կենտրոնում` Վեսթմինսթերի շրջանում։ Ստեղծվել է 1819 թվականին Պիկադիլի և Ռիջենթ փողոցների հանգուցակետում։ Հետագայում նրանց ավելացավ ևս մեկ փողոց` Շաֆթսբերի պողոտան։
Երբեմն circus բառը սխալ թարգմանում են «կրկես», սակայն իրականում այն «շրջան» է նշանակում[1]։ Այդ բառով կոչել են Անգլիայում մեծ տարածում գտած շրջանաձև երթևեկությունը փողոցների հանգույցներում[2]։ 1906 թվականից հրապարակի տակ ձևավորվել է մետրոյի երկու գծերի համանուն կայարանը։
Պիկադիլի հրապարակի հիմնական տեսարժան երևույթներն են նեոնային գովազդները և 1892 թվականին տեղադրված քանդակը, որ նվիրված է վիկտորյանական դարաշրջանի նշանավոր բարեգործ լորդ Շեֆտսբերիի գործուեությանը։ Քանդակը պատկերում է Հակաէրոսին, որ, ի տարբերություն թեթևամիտ Էրոսի, խորհրդանշում է հասուն, մտածված սերը։ Հակաէրոսը եղել է Էրոսի երկվորյակ եղբայրը։
Սակայն քանդակի խրթին բացատրությունը հետաքրքրություն չառաջացրեց լայն զանգվածների շրջանում։ Լավ պատկերացում չունենալով դասական դիցաբանության մասին` մարդիկ միահամուռ որոշեցին, որ քանդակում պատկերվածը հենց Էրոսն է (հին հռոմեական դիցաբանության մեջ` Կուպիդոն)` սիրո հունական աստվածությունը։ Փորձելով պահպանել Շեֆտսբերիի քանդակի հեղինակությունը` տարածեցին նաև տեսակետ, որ քանդակը ներկայացնում է քրիստոնեական բարեգթության հրեշտակին։
Ռիջենթի անկյունում գտնվում են Քաունթի Ֆայեր և Սվոն (անգլ.՝ County Fire Office) և Էդգար կառույցները (անգլ.՝ Swan & Edgar):
Հրապարակում 2007 թվականին բացվել է սիրո թանգարան` Սիրո Ամուրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոնդոնի Պիկադիլի հրապարակը Արխիվացված 2016-04-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկադիլի հրապարակ» հոդվածին։ |
|