Jump to content

Պերուի հնդկացիների լեգենդները (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերուի հնդկացիների լեգենդները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պեկար
ՀնչյունավորումՎլադիմիր Բասով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1978

«Պերուի հնդկացիների լեգենդները» (ռուս.՝ «Легенды перуанских индейцев»), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1978 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում և պատմում է Պերուի՝ շուրջ 1800 տարի առաջ ապրած հնդկացիների լեգենդի մասին[1]։ Վլադիմիր Պեկարի «ազգագրական ֆիլմերի» շարքի առաջին մուլտֆիլմն է։

Ֆիլմի մտահղացումը հայտնվել է նրանից հետո, երբ ռեժիսորը տեսել է հին պերուացիների նկարների լուսանկարները, որոնք ուղարկվել էին «Սոյուզմուլտֆիլմի» սցենարների բաժին Լենինգրադից։ Պեկարը գնացել է Լենինգրադ և հանդիպել Ազգագրության ինստիտուտից երիտասարդ գիտնական Յուրի Բերյոզկինի հետ, որն ուղարկել էր լուսանկարները «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։ Պեկարը ծանոթացել է մոչիկա հնդկացիների հին նկարների վերծանման հիման վրա ստեղծված առասպելների տարբերակների հետ։ Դրանից հետո սկսվել է աշխատանքը ֆիլմի սցենարի վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ներկայացնում է երկու կիսաստված եղբայրների մասին պատմող լեգենդը, որոնք դաստիարակվել են սուրբ գորտի կողմից։ Մեծանալուց հետո եղբայրները գնում են մարդկանց աշխարհը՝ նվիրելով նրանց երջանկություն և փրկելով չար հրեշներից։ Սակայն հրեշներից մեկը՝ Ռիկուայը, կենդանի է մնում եղբայրների հետ կռվից հետո։ Նա խաղում է կրտսեր եղբորը՝ նրա մոտ ուղարկելով քառասնոտնանուն, որը նրան տանում է Ռիկուայի դաշնակցի՝ կախարդուհու մոտ։ Վերջինս կրտսեր եղբորը խնդրում է մարդկանց նվիրել զենք, որն սկսում է սպանել մարդկանց։ Միայն ավագ եղբոր ու աստվածների միջամտությունն է փրկում մարդկանց լիակատար ոչնչացումից։

Ռիկուայի ու նրա դաշնակիցների շուտափույթ մահվանից հետո կրտսեր եղբայրը պատժվում է՝ ստիպվելով պահել երկինքը, իսկ ավագ եղբայրն անհետանում է։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ – Մ. Ռոդիոնով
  • Խորհրդատու – Յուրի Բերյոզկին
  • Տեքստի հեղինակ – Վլադիմիր Վալուցկի
  • Ռեժիսոր – Վլադիմիր Պեկար
  • Բեմադրող նկարիչ – Տատյանա Կոլյուշևա
  • Կոմպոզիտոր – Էդուարդ Արտեմև, Յուրի Բոգդանովի ղեկավարած «Բումերանգ» անսամբլի մասնակցությամբ
  • Կադրից դուրս տեքստը կարդում է – Վլադիմիր Բասով
  • Օպերատոր – Քաբուլ Ռասուլով
  • Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր – Նատալյա Աբրամովա
  • Նկարիչներ – Յուրի Բատանին, Վիոլետա Կոլեսնիկովա, Տատյանա Ֆադեևա, Անատոլի Աբարենով, Ալեքսանդր Գորլենկո, Մարինա Ռոգովա, Վլադիմիր Զախարով
  • Օգնականներ – Տատյանա Լիտկո, Վ. Գիլյարովա, Սվետլանա Գվինիաշվիլի, Լյուդմիլա Կրուտովսկայա
  • Մոնտաժող – Նատալյա Ստեպանցևա
  • Ֆիլմի տնօրեն – Լյուբով Բուտիրինա

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Крупный план» կինոմիության կողմից «Չիպոլինո» մուլտֆիլմի հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Пекарь». — 352 с. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]