Պետրոս Սիմեոնյան
Պետրոս Սիմեոնյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1830 |
Ծննդավայր | Ղրիմ, Ռոստովի շրջան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1911 (80 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1849) և Դորպատի կայսերական համալսարան (1853) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, խմբագիր և մանկավարժ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց և Մեղու Հայաստանի |
Պետրոս Սիմեոնյան (Սիմեոնյանց, Սիմոնյան) (1830, գյուղ Թոփթի (այժմ՝ (այժմ՝ Ղրիմ գյուղ, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում[1]) — 1911, Թիֆլիս), հայ հասարակական գործիչ, խմբագիր, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական կրթությունն ստացել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում։ 1849 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1851-1853 թվականներին սովորել Դորպատի համալսարանում։ Այնուհետև հաստատվել է Թիֆլիսում, եղել Գրիգոր և Անդրեաս Արծրունիների դաստիարակը, աշխատել Ներսիսյան դպրոցում, որպես ուսուցիչ և տեսուչ, միաժամանակ զբաղվել լրագրական և հասարակական գործունեությամբ։ Մասնակցել է Գայանյան օրիորդաց դպրոցի հիմնադրմանը (1869)։ 1863-1886 թվականներին եղել է «Մեղու Հայաստանի» շաբաթաթերթի (1873 թվականից՝ օրաթերթ), 1887-1891 թվականներին՝ Էջմիածնի «Արարատ» հանդեսի խմբագիրը[2][3]։ 1890-ական թվականների 1-ին կեսին վարել է Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) քարտուղարի պարտականությունները։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս[4][5]։
Դերը Հայաստանի պատմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանելով ազգային-պահպանողական հոսանքին՝ գերագնահատել է Հայոց եկեղեցու դերն ազգի պահպանման և միավորման գործում։ Միաժամանակ, մայրենի լեզվի, գրականության զարգացման և դպրոցների բարեկարգման հարցում իր դիրքորոշմամբ, ցարիզմի ազգաձուլման քաղաքականության պայմաններում, Սիմեոնյանը իր հրապարակախոսական հոդվածներով նպաստել է հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։ Դպրոցական ձեռնարկների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «zarkfoundation.com - Պետրոս Սիմեոնյան». zarkfoundation.com.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 375)։ |